Իմ դիպլոմային աշխատանքի (2008թ.) թեման էր սկսած Սովետական Միությունից մինչև ժամանակակից հայ կին քանդակագործները տարբեր սերունդներում: Այդ քանդակագործներից մեկը Հերիքնազ Գալստյանն էր: Պատկերի վրա տեղադրված տեքստը հարցազրույցի ժամանակ Հերիքնազի արձագանքն էր այն տարածված կարծրատիպին, որ կանայք ֆիզիկապես անունակ են քանդակագործի ծանր աշխատանքը կատարել:
Ես և ՏԵ կոլեկտիվի մյուս անդամները խորապես ցավում ենք Հերիքնազ Գալստյանի անժամանակ մահվան համար:
Մեր ցավակցությունն ենք հայտնում իր ընտանիքի անդամներին և հարազատներին:
No comments:
Post a Comment