Սիրով հրավիրում ենք մասնակցելու
ՏԱՐՕՐԻՆԱԿԵԼՈՎ ԵՐԵՎԱՆԸ կոլեկտիվի
հերթական տեղի ունենալիքին՝
«ԶԱՐՈՒԲՅԱՆԻ ԿԱՆԱՅՔ» գրքի շնորհանդեսին
Կիրակի, փետրվարի 2-ին, ժամը 13:00-ին
Կիրակի, փետրվարի 2-ին, ժամը 13:00-ին
«Ակումբ»-ի սրճարանում (Թումանյան 40)
(եթե գալու եք, խնդրում ենք գրանցվել այստեղ)
>>>
«Զարուբյանի կանայք»-ը Շուշան Ավագյանի և լուսինե թալալյանի հինգ տարվա՝ 2008-ից 2013-ն ընկած հատվածում ձևավորված երկխոսության արդյունքն է: Այն Ժամանակակից հայ արվեստի եզակի գործերից է, որի գոյությունն ինքնին նպաստում է ներքին օտար հայացքի ձևավորմանը:
Ավագյանի գրական (ապա)ծրագրավորման լեզվում բառերն ու կետադրական նշանները գործում են որպես «ազդանշաններ»: Այն կարծես կոդավորում է իմաստներ, որոնք մտքի տարածքում ստեղծում են ընթացական պատկերների ցանցային կապեր: Գրողն անընդհատ դիմելով ընթերցողին ներգրավում է նրան մասնակից դառնալու նոր հասցեագրումների` կառուցելու համար նոր հարաբերություններ:
թալալյանը խորհրդային տարիների արտադրության լուսաժապավենով մի շարք փորձարկումների է ենթարկում «իրականությունը»: Լուսանկարչական տեխնոլոգիական աչքը` իր պատմական հիշողությամբ ու մոռացությամբ ֆիքսում է դեպքը այլակերպված ձևով, ինչպես նաև ջնջում` նորի համար տեղ բացելով:
[մեջբերում գրքի շապիկից]
No comments:
Post a Comment