Երևանի քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանին
Հունիս 17, 2013թ.
Հարգելի պարոն քաղաքապետ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի (1930-2002) «Վերածնունդ» կոչվող հանրահայտ քանդակը, որը 1973թ.-ին տեղադրվել էր Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տան մոտ, Օղակաձև զբոսայգում, տեղահանվել է ինչ-ինչ պատճառներով և տեղադրվել մի շատ անշուք ու անհամապատասխան վայրում՝ նույն այգում գտնվող հագուստի կրպակի մուտքի մոտ։ Շատ ցավում ենք տեսնելով նման անհարգալից վերաբերմունք Քյուրքչյանի աշխատանքի հանդեպ և ցանկանում ենք, որ քանդակը տեղափոխվի մի նոր՝ ավելի պատշաճ վայր, որտեղ այն կգնահատվի և կպահպանվի ճիշտ ձևով։
Խնդրում ենք թույլատրել քանդակը տեղափոխել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հոգածության ներքո Թումանյանի զբոսայգի։ «ԹՈՒՄՈ»-ի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը սիրով համաձայնվել է օգնել քանդակը տեղափոխելու գործում և խոստացել, որ պատշաճ տեղ կհատկացնի արվեստի այս կարևոր գործին։
Հարգանքներով՝
Շուշան Ավագյան, թարգմանիչ
Արփի Ադամյան, արվեստագետ
Լուսինե Թալալյան, արվեստագետ
Մինչև այսօր քաղաքապետարանից պատասխան չենք ստացել։
ReplyDelete