January 31, 2013

Խ Ո Հ Ե Ր

Շ. Կուրղինյան | 10 սեպտեմբերի, 1908 թ.
Եվ շղթայակապ, բարելավ կյանքի հևքին անգիտակ
 Վերածնության մրրիկների մեջ մտա ոչընչով . . .
  Ապրելու ահից կրծքումս խեղդած ամեն նպատակ
   Գծուծ էի խիստ որոնումներիս անվստահ տենչով.
    Ազատ ապրելու մորմոքը սրտիս, մենակ, լռելյայն
     Տանջում էի ինձհե՞ր հպարտ հոգուս արձագանք չկա,
      Որ այնքան անգութ բաղձանք է մեռնում վիժվածքի նման,
       Որ մարդավայել հրապույր չունի վիճակն աղջկա . . .

         Եվ պարզ ճակատով, ինչ որ քանդելու կրքերից արբած
          Մի նորոգ գործի թաղել միրաժին հոգիս գերիվար
           Տանջանքի մռայլ բախտը ընտրեցի ուսերիս համար
            Ու մի շարք անքուն մենակ գիշերներարցունքին ընկեր,
             Ու մի շարք անմեղ զրպարտված օրեր տալու չափ երկար
              Մահի պես անհայտ, վհատ սոսկումով ինձ էին գրկել, 
               Վայելքի վայրկյան իմ թշվառ սրտին և կար և չկար . . .

                 Եվ մի համառ ույժ՝ տարերքի նման անհաղթ, վճռակա՜ն,
                  Ինձ իր ազդարար կոչնակի ձայնով խլեց խավարից
                   Աղջամուղջի մեջ շեշտակի ցցվող շողերի նման
                    Հոգիս տենչերի թեթև թևերին վեր առավ վարից։
                     Վա՜յ ձեզ, որ մտքիս փարթամ փնջերից վարդեր պոկեցիք
                      Ու ձեր գոսացած սնափառության առաք կեր ճարակ,
                       Որ անրջային նուրբ երազներիս ցոլքը խլեցիք
                                          Ձեզ է պատկանում հարվածս վայրագ . . .

Երկերի ժողովածու, կազմող և խմբագրող՝ Հ. Մկրտչյան
Հայպետհրատ, Երևան 1947 թ.

January 2, 2013

the QY new year party 2013












masks by arpi adamyan
photographs by melissa boyajian, lusine talalyan, and lilia khachatryan