November 25, 2008

We did it and the media was there this time!

This is the first article about the march today, you can check the site for the photos.


ՀԻՇԵՑՐԵՑԻՆ, ՈՐ ՚ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԸ ԿԻՆ ՉԻ ԾԵԾՈՒՄՙ
[19:28] 25 Նոյեմբերի, 2008

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=66636


՚Վերջ կանանց բռնությանըՙ, ՚Լռությունը պատիվ չի բերումՙ, ՚Սեռական բռնությունը հանցանք էՙ, ՚ Իսկական տղամարդը կին չի ծեծումՙ եւ այլ գրությամբ պաստառներով այսօր՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, երթի էին դուրս եկել ՚Կանանց ռեսուրսային կենտրոնՙ Հ/Կ եւ այլ կազմակերպությունների անդամներ:

՚Կանանց նկատմամբ սեռական բռնությունը շարունակվում է միայն այն պատճառով, որ նրանք լռում են, հենց այդ լռությունը խախտելու համար էլ կազմակերպել ենք այս երթը:ՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նշեց, ՚Կանանց ռեսուրսային կենտրոնՙ Հ/Կ ծրագրի պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանը:

Ըստ նրա, միջոցառման մասին թեեւ ծանուցվել էր մի քանի օր առաջ, սակայն երթին բռնության ենթարկված կանայք չէին եկել:

Հիմնական խոչընդոտը նա համարեց կանանց նկատմամբ բռնության թեմայի քիչ լուսաբանումը եւ սեռական բռնության ենթարկված կանանց համար հաստատությունների բացակայությունը:

Անցնելով Բաղրամյան պողոտա- Կասկադի համալիր- Մաշտոցի պողոտա- Թումանյան փողոց- Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ երթուղով` երթի մասնակիցները բաժանում էին թռուցիկներ, պատերին ամրացնում թերթիկներ:

Վերջին կանգառը կառավարության շենքի մոտ էր, որտեղ միջոցառման մասնակիցները նամակ հանձնեցին երկրի վարչապետին: Դրանում կոչ է արվում աջակցել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարող կազմակեևրպություններին, մշակել բռնության կանխարգելման ուղղված պետական ծրագիր, մարզերում ստեղծել ռեսուրսային կենտրոններ եւ ապաստարաններ ու այս նպատակով գումար հատկացնել պետական բյուջեից:

Երթին մասնակցում էին նաեւ արտասահմանցի կամավորներ: Լիբանանահայ Նառա Ահարոնյանը եկել էր 6-ամյա դստեր հետ:

՚Ամեն տեղ կա այդ բռնությունը: Երկրներ կան, որ ունեն ռեսուսներ եւ օգնում են կանանց այդ իրավիճակում: Հայ կանայք ցանկանում են խոսել, սակայն կան շատ խոչընդոտներ՝ վախը, ամոթըՙ, -՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց նա: Իսկ հոլանդացի Օլիվեր Վան Լիսհաութը ասաց. ՚Սա համարում եմ վատ երեւույթ: Ունեմ երեք քույր եւ երեք դուստր: Մարդկության 50 տոկոսը կանայք են եւ նրանց պետք է վերաբերել հավասարապեսՙ: Ի դեպ, երթի մի մասնակից ողջ ընթացում դեմքը ծածկել էր սեւ վզկապով եւ միայն թմբկահարում էր: Մեր հետաքրքրությանը ի պատասխան` նա ներկայացավ որպես Ծոմակ եւ ասաց, որ այս ձեւով ցանկանում է ասել, քանի որ երթը ընթանում է հանգիստ եւ լուռ, ապա իր փոխարեն խոսում են թմբուկները:

Երթի ընթացքում ՚Ա1+ՙ-ը հարցումներ իրականացրեց երեւանցիների շրջանում: Հարցված տղամարդկանց մեծ մասի կարծիքով` մեր երկրում կանանց նկատմամբ բռնության դրսեւորումներ գրեթե չկան:

՚Կինն ու տղամարդը իրենք պետք է պայքարեն ընտանեկան պրոբլեմների հետ: Իսկ դրանք բարձրաձայնելը համարում եմ սխալ, քանի որ դա նեղ անձնական է: Կինը ամոթով չպետք է թողնի իր ամուսնուն , այլ պահի նրա պատիվը ՙ,-ասաց կոնսերվատորիայի հինգերորդ կուրսի ուսանող Գեւորգ Էլբակյանը: Մինչդեռ հարցված աղջիկներն ու կանայք օրինակ բերելով իրենց շրջապատից՝ լավագույն ելքը համարեցին ամուսնալուծությունը:

Երթի շրջանակում բաժանվում էին նաեւ հայ կանանց անուններով գրություններ, եւ կազմակերպիչների խոսքով, դրանք այն կանանց անուններն են ովքեր Հայաստանի համար մեծ ներդրում են ունեցել, սակայն այսօր մոռացության են մատնվել: Ըստ կազմակերպիչների` մոռացված կանայք են, օրինակ` Զաբել Եսայանը, Մարիամ Խատիսյանը, Սաթենիկ Օհանջանյանը, եւ այլք:


REAL MEN DON’T BEAT WOMEN
[08:03 pm] 25 November, 2008

http://www.a1plus.am/en/?page=issue&iid=66643


“End to women’s violence”, “Silence is dishonorable”, “Sexual abuse is a crime”, “A real man doesn’t beat women”-these were just some of the posters held by members of the “Women’s Resource Center” NGO and other organizations as they organized a march on International Women's Violence Day.

“Sexual abuse against women is still active today because women are silent and the purpose of this march is to break the silence,” told “A1” correspondent of the “Women’s Resource Center” NGO Tatevik Aghabekyan.

According to her, although there was a notice for the march a couple of days ago, there was not much turnout.

Aghabekyan believes that the main impediment is not shedding enough light on violence against women and the lack of organizations fighting for sexually abused women.

The women were passing out flyers and putting them up on the walls during the marches in Yerevan. The last stop was near the Government building where participants handed a letter to the Armenian Premier. In the letter, the women call on the Premier to help the organizations fighting against violence against women, draft a state program aimed at preventing abuse, create resource centers in the Marzes and concede money from the state budget.

Foreign volunteers were also participating in the march. Lebanese-Armenian Nara Aharonyan was there with her 6 year-old daughter.

“There is violence everywhere. There are countries that have resources and help women in these situations. Armenian women want to speak out, but they are afraid and ashamed,” told “A1+” Nara Aharonyan. Dutch Oliver Van Lishaut said: “This is bad. I have three sisters and three daughters. Fifty-percent of mankind are women and they must be treated equally.”

During the march, “A1+” conducted some surveys among residents of Yerevan. According to a majority of Armenian men, there are not many cases of violence against women in Armenia.

“Men and women must solve family problems together. I don’t think it is right to raise the issues because they are strictly personal. The wife should not make her husband feel ashamed,” said fifth-year student of the Conservatory Gevorg Elbakyan.

The girls and women surveyed said that they consider divorce as the best option.

During the march, women were passing out papers with the names of women who have made contributions in Armenia, but have been forgotten. Among these women are Zabel Yesayan, Mariam Khatisyan, Satenik Ohanjanyan and others.

For more, watch video on youtube:

http://www.youtube.com/watch?v=nU49xKGJtRo&eurl=http://a1plus.am/en/?page=issue&iid=66643

4 comments:

  1. բրավա! մենք էլ ենք միանում ձեզ!

    ReplyDelete
  2. Մենք էլ միանանք
    Շ. Կուրղինյան (1907)

    Արի, քուրիկ ջան, մենք էլ միանանք,
    Էն մենծ, սուրբ կռվին էղնինք մասնակից.
    Հերիք շղթայված ու գերի մնանք
    Դուման մտքերով, շշմած զրկանքից:

    Թող էն բախտավոր մեր տղամարդիկ
    Շատ չհպըրտնան, որ առաջ անցան,
    Էնոնք առանց մեզ, հավատա, քուրիկ,
    Թեզ տեղ չեն հասնի -- կընկնեն ցիրուցան . . .

    ReplyDelete
  3. BRAVO!! This is excellent! I wish I could have been there for that event. I'm sure it was a success. Lusine jan, nice job on the video!

    ReplyDelete
  4. Բրավո ծեզ, իսկապէս երեխերք ջան! Բայց դե միայն մի հարց՝ ինչու՞ ես քան սուս ու փուս, ավելի լաւ չլինի վոր բարձր ձայնով, մանավանդ վոր թմբուկներ ել ունեյիք :)
    Merci շատ, Լարա ջան, վոր վիդեո-ն ել քաշեցիր.

    Merci, Lara, for the video (and for posting updates so soon)! I'm just wondering why it was a silent march — especially when you had drums! Wouldn't it be better to be loud and vocal about our concerns?

    ReplyDelete