July 11, 2008

Տարեդարձ

Ալինա, պետք է որ արդեն Երևանում լինես: Ինչպես տեղ հասար:

Այսօր սկսեցի կարդալ Ռաֆայել Լեմկինի դոսիեն. Թոնի Մորիսոնի «Ջազզ»ը. մի քանի դասավանդման հետ կապված անհետաքրքիր հոդվածներ (սեմինարիս համար):

Ամասիայի տարեդարձն է:

Երբ 8 տարեկան էի, Երևանն ինձ համար նույնպես տարօրինակ քաղաք էր. Զամբիայից նոր էինք վերադարձել ու բոլոր համադասարանցիներս երկչոտ էին. ոչ-ոք չէր ուզում բռնել իմ ձեռքը զույգերի շարանում:

Ընկեր Պետրոսյանն անընդհատ ուղղում էր այն աշակերտներին ովքեր առաջինն էին վերջացնում բառագրական վարժությունն ու բղավում. «Պրծա, ընկեր Պետրոսյան . . »:

No comments:

Post a Comment