February 12, 2010

Le voyeur

>>>

(գուցե ընդհատվում է այս քաղաքացիական)

(դիտորդ ու դիտված Ուրարտուի մանյակով կնոջ քանդակը, արված ոչ 1988ին, ու ոչ էլ նոյեմբերին, երբ մտցվեց պարետային ժամ և արտակարգ դրություն, այլ ժամանակից շատ ավելի շուտ)

(ու եթե կրկնությունն այսպես ես փորագրում գալիքի մեջ, պաշտպանելով ինքդ քեզ ուրիշից, ու եթե այս պակասի սաստկության թափի հետ մեկտեղ, պարփակվում ես ինքդ քո տարբերակներում, հսկելով քո ուրիշությունը)

(բնակչության մնացորդը իրավամբ վերագրավելով մեր ամայությունն ու կրճատումները, միմյանց դիմելու միակ ընդունելի ձևը «ընկեր»-ի փոխարեն դարձնելով)

(մինչդեռ այստեղ ամեն ինչ լավ է, գուցե շատ ավելի լավ քան նախորդ տարիներին, չնայած գեղեցիկ մատուցողներն այլևս չկան, բայց սրանք գալիս են իմ երևակայությունից ու սրանք ավերող մատուցողներ են, ովքեր անախորժ, անդուր զգացումով են լցնում և իհարկե սրանց շփոթված զայրույթն ու անտրամաբանական պահվածքն իրական է, ու եթե մեկը տեսներ այս պատկերը երբեք չէր ճաշի այստեղ առանց կասկածելու, որ բոլորն էլ մասնակցում են ինչ-որ սարսափելի ֆարսի)

(ինչն է հնարավորություն տալիս այս ներսմտնելուն մի տեղ, որից մեկը տարօրինակված է)

(այս շեղմանը, որ աղճատում է ամենուրեք ընդունվածին, սահուն շրջանառության մեջ հայտնվողին)

(այս տեսնելուն, որ ընդհանրացվածում չկան քիմիական ռեակտորներ, բարձր ջերմային կատալիզային քայքայման, օքսիդացման կամ վերականգնման աշտարակներ, որ ինչպես Ուրարտուն էր ասում, ոչինչն է լավ բացի նորից)

No comments:

Post a Comment