August 17, 2021

Ստելա Նյանզի -

Կանայք Այլևս Չեն Սպասելու

Կանայք այլևս չեն սպասելու բացակայող տղամարդկանց
Այս թունավոր օձերին մեր տներից քշելու համար։
Մենք կվերցնենք ձեր ժանգոտած երկար թրերը
Ու կտոր-կտոր կանենք այդ մաղձոտ օձերին։

Կանայք այլևս չեն սպասելու ամորձատված տղամարդկանց
Պետության կողմից սպանված բարեկամների դագաղները տանելու համար։
Մենք հագնում ենք ձեր տաբատներն ու տարազերը 
Եվ տանում ենք այդ արկղերը մինչև գերեզմաններ, որ ինքներս ենք փորել։

Կանայք այլևս չեն սպասելու վախկոտ տղամարդկանց
Ուգանդայի ազատագրման համար պայքարելու։
Մենք հավաքում ենք հրթիռները մեր գրիչների մեջ ու նռնակները՝ բերանների
Եվ մեր ճշմարտությունը կրակում ենք բռնապետության վրա։

Կանայք այլևս չեն սպասելու կույր տղամարդկանց
Մեզ դեպի խոստացված գեղեցիկ երկիր առաջնորդելու
Մենք ամրացնում ենք մեր ոտքերի մկանները
Եվ հեծանիվներով ու մեքենանորով ինքներս մեզ տանում ենք դեպի ազատություն։

Կանայք այլևս չեն սպասելու անդեմ տղամարդկանց
Մեզ փաղաքշելու, սիրելու կամ հաճույք պատճառելու համար։
Մենք կրում ենք յուղի մեջ թաթախված դիլդոներ
Եվ սերմնավորում ենք ինքներս մեզ ավելի ամուր սերմնահեղուկով։




Ազգին պոեզիա սովորեցրեք
 
Ազգին պոեզիա սովորեցրեք։
Հատուկ ուժայիններին վրա բերելով չի հաջողվի
Արդյունքաբեր գազ կրակել հանգերի վրա
Կամ մեր բանաստեծությունների տաղը ցրել։
 
Ազգին պոեզիա սովորեցրեք։
Մոռացված զանգվածները մեր ցավը կճղտեն
բռնապետության միջուկը ծակող տների մեջ:
Ձեր տափակություններից ավելի ուժեղ են հարվածում 
հում բանաստեղծությունները։
 
Ազգին պոեզիա սովորեցրեք։
Ձեռնաշղթաները չեն կարող պարունակել բանաստեղծությունների զորությունը։
Ձեռփակալման հրամանները չեն կարող անհետացնել անգիր արած տողերը
Պոեզիան երբեք չի կարող բանտում կալանավորվել։
 
Ազգին պոեզիա սովորեցրեք։
Հետաքննող խուզարկուներն ու հանցանքներ պարզողները
Չեն կարող փոխաբերություններ, նմանաբանություններ կամ խորհրդանշաններ վերծանել
Նրանց գրավոր ծանուցումները երբեք հասկանալի չեն լինի։
 
Ազգին պոեզիա սովորեցրեք։
Այն գրել, արտասանել և մեկնաբանել։
Ճնշվածների բանաստեղծությունները կճնշեն ճնշողներին։
Բանաստեղծությունները մեզ կտեղափոխեն ազատություն։