Showing posts with label հանելուկ. Show all posts
Showing posts with label հանելուկ. Show all posts

January 28, 2018

Քաղաքատնտեսական հանելուկ

- այն ի՞նչ նորահայտ ժողովածու է, որ ընդգրկում է մերօրյա (հասկացիր՝ կնատյաց), դասական (հասկացիր՝ հայրավարական), նորդասական (հասկացիր՝ մաչիստական) և այլ հեղինակների մի շարք հիմնարար հերձվածական քաղաքատնտեսական աշխատանքներ;

- այն ի՞նչ քաղաքական դիսկուրս է, որի հետաքրքրությունների շրջանակը նեղանալով պարփակվում է միայն մի սեռի մտածողության սահմաններում;

- այն ի՞նչ մտավորականների (հերոսա)խումբ է, որ (անգ)ետ է մնացել ու դեռ հավատում է «երկրորդ սեռի» տեսությանը՝ չիմանալով, չհետաքրքրվելով և կամ հերքելով քաղաքատնտեսական հարցերի շուրջ մտածող ԱՅԼ հեղինակների (ասենք՝ Ջեյն Ադդամսի, Էլլեն Գեյթս Սթարրի, Շառլոթ Փերկինս Գիլմանի, Բեատրիս Վեբբի, Միլլիսենթ Ֆոսեթի, Ռոզա Լյուքսեմբուրգի, և այլոց) գործերը։

June 22, 2017

A KRISTEVIAN RIDDLE: THE POSSIBILITY OF AN IMPOSSIBLE CHOICE


The abject is perverse because it neither gives up nor assumes a prohibition, a rule, or a law; but turns them aside, misleads, corrupts; uses them, takes advantage of them, the better to deny them. It kills in the name of life—a progressive despot; it lives at the behest of death—an operator in genetic experimentations; it curbs the other's suffering for its own profit—a cynic (and a psychoanalyst); it establishes narcissistic power while pretending to reveal the abyss—an artist who practices his art as a "business." Corruption is its most common, most obvious appearance.
—Julia Kristeva, Powers of Horror: An Essay on Abjection


1. WHAT IS THIS NEW TREND where men who used to tell feminists "Why don't you fight for tree rights instead" are now leading (կվարի [sic erat scriptum] մեկի փոխարեն երկուսը Հովհաննես Մարգարյանը և Վարդան Ջալոյանը) seminars to enlighten the unenlightened (typically, the natives of Armenia) on matters of "Research on Women's Rights, Art and Activism" (սեմինար-քննարկում «Կանանց իրավունքների, արվեստի և ակտիվիզմի ուսումնասիրություններ» թեմայով)?

2. WHAT IS THIS NEW SPHERE that hires pseudo-discussants to bullshit on hot topics such as women's rights, feminist movements, queer studies, etc., topics that are highly in vogue today, that are good for business, that will provide you with food and clothing (not to mention good old Путинка)?

3. WHO ARE THESE NEW EXPERTS that live at the crossroads of phobia, repulsion, and loathing within being, within the being of language, rejecting a living language for the sake of a stultifying discourse?

July 25, 2014

Եդեմական հանելուկ


- այն ինչ ժամանակակից ցուցահանդես է՝ հիմնված ոչ թե Թումանյանի «Եդեմական ծաղիկը» հեքիաթի վրա, այլ ֆեմինիստական վաղ շրջանի Ջուդի Շիքագոյի անընդօրինակելի «Ընթրիք երեկույթ» նախագծի վրա;

- այն ինչ հինունոր  ցուցահանդես է՝ համեմված Բաթլերյան վերնատառով ու հայկական գավառական տեսությամբ;

- այն ինչ ֆատալիստական ցուցահանդես է՝ երևակայված միայն «փորձանքի» ու «ձախորդության» սահմաններում և զրպարտված այսօրյա  միօրինակությանը։

February 11, 2011

Դիոգենյան հանելուկ


- այն ինչ ժամանակակից գրականություն է, որ ստեղծվում է ոչ թե պետպատվերով, այլ Երևանը համաշխարհային գրքի քաղաք հռչակելու համար որքան կարելի է շատ, արագ ու անորակ գրքեր հրատարակելու գովազդով;

- այն ինչ ակումբ է որ գ(իքո)րական շուկա է բացել և կերտում է գ(իքո)րական ճաշակ բոլոր նրանց համար ովքեր լավ քարոզչության դեպքում կասեն. «Գնամ մի քանի կիլո էլ առնեմ»;

- այն ինչ գրող է, որ ցնծում է հաղթական թե «անթրաշ, թոքախտավոր բոհեմը չկա», ու չկա մեկը որ բացատրի այսօրվա գրողին, որ Երևանում բոհեմ երբեք էլ չի եղել:


October 19, 2010

Զրադաշտական հանելուկ | A Zoroastrian riddle

Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն.

- այն ինչ մշակութային կենտրոն է, որ ունի հոյակապ ստեղծագործարաններ և փորձարարական ներուժ, բայց որը կազմակերպում է էժանագին եվրոտեսիլային մրցույթներ;

- այն որ մրցույթն է, որ գրականությունը ծառայեցնում է մանրբուրժուական զվարճանքներին;

- այն ինչ մշակույթ է, որ միմյանց անիհիլացնող մրցակցային տրամաբանություն սերմանելուց բացի չի փնտրում ու չի կարողանում գտնել իր ստեղծագործիչներին խրախուսելու այլ ձևեր:

____________________________________________________________________passing_________


- What cultural center has great workrooms and experimental potential, but which orchestrates cheap eurovision-style contests;

- what contest puts literature at the service of the petty bourgeois and its amusement;

- what culture doesn't search for and can't find any other means of stimulation for its agents except the annihilating rationale of competition?

>>>

October 2, 2010

նոր մենիպեյան հանելուկ | a new mennippean riddle

- այն ինչ ժամանակակից արվեստ է, որ խոսում է անկախությունից ու միաժամանակ ֆինանսական օգնություն հայցում կախյալ նահանգ-պետությունից;

- այն որ արվեստագետն է, որ վերջերս է վերադարձել (չկայացած) ԱՄՆ-ից և սենտիմենտալ նամակ հղել արվեստից բան չհասկացող ՀՀ վարչապետին եւ ՀՀ նախագահին;

- այն որ սրամիտ աղջիկ-ապառատչիկն է, որ հասկացել է նամակի էությունն ու մի բոլ խնդալուց հետո ուղարկել այն մշակույթի նախարարություն:


____________________________________________________________________անցում_________


- what contemporary art speaks of independence, while asking for support from a dependent state;

- who is the artist who just got back from the United States (unaccomplished) and wrote a sentimental letter to the RA Prime Minister and RA President;

- what witty girl- apparatchik got the gist of the letter and forwarded it to the Ministry of Culture after a few good laughs?

February 21, 2009

հանելուկ / a riddle

- այն ինչ ֆալոսաձև մրցանակ է, որ երևանի լրագրողներին են նվիրում քաղաքական կանանց մասին սենսացիոն ու անորակ հոդվածներ գրելու համար;

- այն որ լրագրողն է, որ զգայացունց ու շշմեցուցիչ դեպքերի (անիրական) նկարագրության համար ստանում է երրորդ տեղն ու հետո բողոքում որ ինքն առաջին տեղի լրագրող է;

- այն որ կազմակերպությունն է, որ պարգևատրում ու խրախուսում է կարծրատիպային, սենսացիոն ու անիրական լրագրային տխմարությունները:

***

- what is that phallic-shaped prize that is bestowed upon journalists in yerevan for writing sensational and incompetent articles about political women;

- who is the journalist who gets third place for writing (unrealistically) about titillating and thrilling events and then complains that he should have gotten the first place;

- which organization is it that rewards and supports stereotypical, sensational and unrealistic journalistic imbecilities.