March 5, 2010

/(Հ)ագ/ հիմքի ստուգաբանությունը

>>>

(հետզհետէ քանի կը մօտենայինք, իրականութիւնը կը խուսափէր կարծես)

(կոռուպտացված «ես»-ի, և այլն)

(եկար այո, օպտիմիզմի որսի ելած ու պրկված շուրթերովդ տեղահանեցիր վարիացիաները, հեռացրեցիր քո այդ մեթոդով, բայց երբ չկա ինքնություն, ամեն ինչ դառնում է անճանաչելի, երբ չկա նույնականություն)

(ու տեղի ունեցող քննարկումները շարունակում են հագուրդ չտալ, բայց ոչ որովհետև մասնակիցներն անընդմեջ վիճում են Վարդանովի ՎԳԻԿ-ի ավարտման տարեթվերի շուրջ, այլ որովհետև հակված չեն հերմետիկորեն փակված այրվող նյութերի ծավալների պարագծերից ավելիին, անցմանը, ու որովհետև գեղարվեստականորեն մեկուսացված են ու ինքնապարփակ, ազգային նեղ)

(հավատացնելով ունկնդիրներին, թե առաջին դեմքով խոսելն ինչ-որ կերպ կթույլատրի, որ ճշմարտությունը բառերի կառույցից «խույս տա»)

(բայց տես, թե ինչպես է վերայուրացվում քաղաքային լանդշաֆտը)

(թող չարտասանվի, չմեկնաբանվի դեռ, որպեսզի բնակեցնի ինքն իրեն, որպեսզի ինքն իրենից տարբերվելով դառնա)

(ոչ այն, ինչ սրանից առաջ էր, ու ոչ էլ այն ինչ կլինի սրանից հետո, մի փորձաշրջան, Օրեստես)

No comments:

Post a Comment