October 1, 2009

(հատված 4)-ից

>>>

Հայելու միջից նայում է (այդ անանձնագիր) օտար մեկը—գիտես որ դու ես բայց միայն գիտես ու իմացածդ տեսածիդ ու զգացածիդ հետ չի համընկնում, քանի որ չես կարող կանխատեսել (ու դրանից բացարձակապես կախման մեջ ես) թե ինչ է անելու հաջորդ վայրկյանին: Դրսից լսվում են կանացի ձայներ երևի միջանցքում են երևի գալիս են վարագույրները փոխելու: Հայելու միջինը սկսում է վրդովվել ու դրանից դեմքն ավելի է ջղաձգվում: Թակելով ու բացելով դուռը մտնում են երեք մահճակալներով ննջասրահը: Ցնցվող բերանը հնազանդվում է միայն փոխարինված լեզվին: Սկզբում լսվում է հոսող ջրի ձայնը, ձեռքերը զգուշորեն մերկացնում են մարմինը: Տեսարանը հագեցած է չկայացած սուգի նախանշաններով—ուղեկցված լինելով որպես մի հյուր—

Սպասիր, ասում է, սպասիր——

Այն, ինչին վերագրում ես չկայացածը, որ միաժամանակ գրվում է Արաքսի վրայով, վերա-գրելով Արաքսին, ընդունակ չես սկսելու ու չես էլ կարողանում շարունակել, քանի որ սկսածդ թերի է ու նույնիսկ չսկսած արդեն հակված մոռացվելուն——հետո կրկին խոսակցության նշաններ ու թվում է թե կանգնած ես ցնցուղի տակ ու լսվում է ջրի խշշոցը: Գերմարդկային ճիգ է գործադրվում գլուխը բարձրացնելու համար որ հասկանա (ենթադրվում է որ կարող ես) իսկ կարողանալու համար հարկավոր է ընդամենը ենթարկվել: Մի սոսկալի անվերջ պահ, որ պարտավորում է լինել հիշված ու միշտ հերքված: Երևան գալով որպես մի այլ երևույթի երևույթը, որի ավտո-շարժման անորոշությունից հաջորդը ոչ թե տարօրինակվում է նախորդից, այլ ներլուծում նրանց միջի տարածությունը——Շեղվում ես նորից, ասում է, վերադարձիր Արաքսին: Գրի թե ինչպես կանգնեց դիմացդ առաջին անգամ, չհասկացված որպես մի կտրուկ շրջադարձ, ցանկալի իր անհագ ցանկությամբ փլուզել գրականությանդ տան պատերն ու հետևաբար փողոցի անունն էլ ու անվանման հասցեն——

>>>

No comments:

Post a Comment