September 12, 2009

Էլեկտրոնային նամակ #144

. . .

աա, լավ ես ասում, գագոն սեղանի վրա կանգնած, գծավոր փողկապով ու սև շալվարով, հրաշալի ա! բայց դե տես կարող ա չուզենա կամ էլ կարող ա սեղանը չդիմանա . . չգիտեմ . . դուք փաստորեն պերֆորմանս եք անում, թե? էդ սեղանի շուրջ նստելն ու խոսելը չես կարծում որ պերֆորմանսի բնույթ ա ստանում? գեղարվեստի, գրականության ու թատրոնի շփումները, հարաբերությունները, զրույցը . . ու հենց դա էլ հոկտեմբերին "տեղի ունենալիքն" ա (գիտես սա լիստին էր պետք գրել . .) ձերը փաստորեն իմպրովիզացիա ա լինելու, իմս էդքան էլ չէ: ու շատ էլ լավ կլինի որ ասենք տենց երկխոսության նման գնա. հա օրինակ դուք խոսում եք, հետո գագոն առանց նախազգուշացման, երբ որ ինքն ա ուզում (երբ որ զգում ա որ էդ պահն ա) -- մեջ ա մտնում (անտակտ ձևով) ու դուք ասենք կանգ եք առնում էդ պահերին հետո ինքը մի քանի տող կարդում ա ու լռում. դուք շարունակում եք . .

էս հատվածը ոնց ա?

"Նկատի ունենալով, որ նրանք կարող էին հետաքրքրված լինել ու ճիշտ այնպես ինչպես որ կային: Հետադարձին մրսելով ու Երևան դարձի ճանապարհին, զգալիորեն հայտնվելով ուղևորի դերում ու մրսած մարմինը հանձնելով ու հանձնվեց նրան . ." և այլն . .

կամ կարաս էդ 5-էջանոց հատվածը տաս գագոյին ու թող ինքը ընտրի թե ինչ ա ուզում կարդա: էդպես երևի ավելի լավ կլինի չէ?

կամ էլ հակառակը. գագոն սկսում ա կարդալ տեքստը ու դուք մի քանի վայրկյանից իրան կտրում եք, միջամտում ու սկսում խոսալ ձեր ընթացքից -- ոնց որ իրականությունը, իրական մարդիկ շարունակում են գործել, անել, ապրել իրանց կյանքով, հերքելով տեքստը որ փորձում ա նկարագրել իրանց փորձը, իրանց գործի ընթացքը, հա? մի տեքստ որ փորձում ա իրանց այսպես ասած արձանացնել, որ հանդգնում ա, երևակայում ա որ իրանց կարող ա ներկայացնել բառերի ու սիմվոլների միջոցով: հետո ասենք գագոն էլի մեջ ա ընկնում ու շարունակում կարդալ ու տենց տարօրինակ մի խոսակցություն` իրականի ու վեպի հանդիպումը . . չգիտեմ ինչ ես մտածում?

. . .

No comments:

Post a Comment