May 9, 2009

Գրական արհեստանոց

Գրական արհեստանոց
{մայիս - հունիս 2009}

Ուտոպիանա մշակութային-ստեղծագործական հասարակական կազմակերպությունը և Կանանց Ռեսուրսային Կենտրոնը շարունակում են «Գրելու փորձ» հերթական հանդիպումները, որոնք անցկացվելու են «Այցելելով արխիվը» ծրագրի շրջանակներում:
Շուշան Ավագյանի վարած մեկամսյա գրական-թարգմանչական հանդիպումների ընթացքում մասնակիցները կկարդան անգլերեն լեզվով ժամանակակից ամերիկացի գրողների տեքստեր ու կքննարկեն/կմեկնաբանեն այդ տեքստերի գրական/շարահյուսական հատկությունները, ինչպես նաև կկատարեն թարգմանչական փորձեր` անգլերենից հայերեն: Հետազոտվող խնդիրները կկենտրոնացվեն սուգի գրական պատկերումների ու այն խնդիրների շուրջ, թե ինչպես է գրականությունը հակագրում վկայության, ցուցմունքի փորձը: Հանդիպումները տեղի կունենան մայիսի 26-ից հունիսի 19-ը, յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի:

Մասնակիցները պետք է լավ տիրապետեն բանավոր ու գրավոր անգլերեն լեզվին:

Հետաքրքրված անձինք թող ուղարկեն մի համառոտ էլ.նամակ savagya@ilstu.edu և a-adamian@utopiana.am հասցեներին մինչև մայիսի 15-ը` ներկայացնելով իրենց ու գրելով մասնակցության հետաքրքրվածության մասին, ինչպես նաև կցելով իրենց CV-ները:

No comments:

Post a Comment