January 30, 2010
Why I Suspect New York
t-shirt, a red sock over the skin of my heart: allegiance beyond reason though I do not
care for baseball.
2. I lived in Los Angeles for nine years and I liked it. A kind place to become a young artist,
it gave me forward rushing in a car at night with the radio on: a communal privacy, creative
down time.
3. I am critical of capitalism especially the kind that makes it perfectly reasonable that all the
shrinks leave in August.
4. The people who consider themselves New Yorkers and love the city are the minority.
There are far more people who live here and hate it. But no one ever imagines
a. all the immigrants making money to send home but long for their culture
b. all the creative misfits whose day jobs allow no time for art
c. all the mothers who pray their children aren't swallowed by the world
Trade Center Bound E Train the automated lady announces, as if it still exists. She says
world like whorl, emphasis between the O and the R, a verbal thumbprint. The subway is
the place I go to the most, other than my home or job. All this time I have been bound
for a place that no longer exists, narrated by no one. Living in the negative space, where
history has already been lived, we are complicit in a name that we don't want to die, to
save a place that hurt us.
There is excitement in suspicion, a pain in not knowing the truth. Belonging,
I do not belong, as everyone.
Մաս 3. Անտանելի կանայք
(առաջին սկիզբը, որից հետո արդեն անհնար է պատկերացնել նրանց 2:11ին ազգային պատկերասրահի դիմացը, մարտավարական ու ինչ-որ տեղ վաղանցիկ, բովանդակող որոշիչներ շռայլելիս)
(չիմանալով ինչպես վերգտնել կորող-կորած ժամերն ու եզերված գծավոր շրջանագծով, անբնակելի բարձրահարկ շենքերով, այստեղ)
(այստեղից այն կողմ)
>>>
Ինքնություն
(Source: hetq online; English version: "armenian in brooklyn" blog)
Միշտ այսպես չի եղել. հիմա է, որ ես մտորում եմ, թե որտեղից եմ` հասնելով խորքը` մինչեւ իմ հայկական արմատները: Երբ 1997 թ. ընտանիքս եւ ես արտագաղթեցինք Միացյալ Նահանգներ, ես ընդամենը 10 տարեկան էի եւ ինձ համար դեռեւս բավականին մութ էր այն հարցը, թե ինչ է նշանակում արմատներից կտրված լինել: Ես արագորեն մերվեցի Բրուկլինում, քանի որ դրան նախորդող մի քանի տարում Նյու Յորքում ձեռք բերած իմ ողջ կենսափորձը ընդամենը կապված էր ընտանիքի, դպրոցի եւ այն փողոցի հետ, որտեղ ապրում էինք: Իմ հարեւանությամբ ապրող մարդիկ աշխատավոր դասակարգի ռուս եւ չինացի էմիգրանտներ էին ու 1950-ականներին այստեղ հաստատված իտալացիներ, եւ մինչեւ հիմա էլ այդպես է:
Մենք բնակություն հաստատեցինք հենց այդ «կաթսայում» եւ տարօրինակ կերպով ձուլվեցինք: Դա դանդաղորեն տեղի ունեցավ, եւ ժամանակի ընթացքում քույրերս եւ ես կորցրինք հայոց լեզուն եւ սկսեցինք իրար հետ խոսել միայն անգլերեն: Իմ ծնողներն ամենեւին էլ այն արտագաղթած ծնողներից չէին, ովքեր իրենց երեխաներին ստիպում էին տանը միայն մայրենի լեզվով խոսել: Նրանք մտածելու այնքան շատ բան ունեին, որ ժամանակ չէին վատնում` հետեւելու, թե ինչ լեզվով բառեր էին դուրս թռչում մեր բերանից: Մենք որեւէ հայ ընկեր չունեինք` բացի մեր ընտանիքի որոշ ընկերներից, ովքեր տարիների ընթացքում դադարեցին մեր կյանքի մի մասը լինելուց: Իր ժողովրդից հորս հիասթափվածությունը խանգարեց, երբ եկավ ժամանակը` մաս կազմելու ավելի մեծ հայկական համայնքի: Մենք ուրիշ հայերի տեսնում էինք միայն Զատկի տոնին` եկեղեցում, ընդ որում` միայն այն ժամանակ, երբ Զատկին մեր ծնողների հետ իսկապես եկեղեցի էինք գնում:
Հաստատ չգիտեմ, թե կոնկրետ ինչից էի տագնապում, երբ դեռահաս էի (գուցե միայն տարիքն է, որ կարող է մարդուն տագնապ պատճառել), բայց հիմա, երբ հետ եմ նայում այդ տարիներին, տեսնում եմ, որ իմ պահվածքով չեմ տարբերվել տիպիկ «ամերիկացի» դեռահասից: Կամ էլ ինչ-որ զուտ «ամերիկյան» բան կար դեռահասի տագնապների մեջ: Մինչ օրս քույրերս ասում են, որ ես այնքան «ամերիկանացած» եմ. նրանք դա ասում են ամեն անգամ, երբ իրենց ձեռնտու է այդպես ասել: Օրինակ` ծնողներիս վրա բարկանալը եւ այդ բարկությունը արտահայտելը կարող է դիտվել որպես «ամերիկյան» երեւույթ: Դեռահասությանս տարիներին ես ավելի էի մտահոգվում, քանի որ ծնողներս ինձ շատ քիչ ազատություն էին տալիս` համեմատած այն ազատությունների հետ, որ ունեին իմ ընկերները: Ես չէի կարող կինոթատրոն գնալ, ինքնուրույն քաղաքի մեջ շատ հեռու տեղ գնալ կամ անգամ մասնակցել դպրոցի երեկույթներին, որոնց ժամանակ տանը չեն գիշերում: Ես կարծում էի, որ այսպիսի բաներից զրկված լինելն անտանելի է, եւ ատում էի, երբ ամեն անգամ հայրս հիշեցնում էր ինձ. «Դու հայ ես ծնվել եւ հայ էլ կմահանաս»:
Ուստի, ես փորձում եմ պարզել, թե ինչ է նշանակում այս «հայկականությունը»: Դրա իմաստը միայն հայի համար է կարեւոր: Իսկ ի՞նչ կասեք այլ մշակույթների, էթնոսների, ավանդույթների մասին, որոնք նման են հայկականին: Արդյոք անհրաժե՞շտ է, Հայաստան, որ ես հայ լինեմ: Ինչպե՞ս եմ ես պահպանելու իմ հայկականությունը Հայաստանի սահմաններից դուրս: Հայաստանում հայ լինելը միանգամայն տարբերվում է Սփյուռքում հայ լինելուց: Արդյո՞ք ինքնությանը վերաբերող այս խնդիրը Հայաստանում ապրող հայերին եւս հուզում է: Մի՞թե առավելությունը, որ նրանք գտնվում են իրենց ծագման երկիրը գծանշող սահմանների ներսում, նրանց արդեն իսկ հնարավորություն չի տալիս հավակնել այդ ինքնությանը:
Որքան մեծանում եմ, այնքան ավելի մեծ ժամանակ է անցնում իմ եւ Հայաստանի միջեւ: Այնքա~ն բան էր փոխվել, երբ ես անցյալ տարի` 11 տարվա մեջ առաջին անգամ, Երեւան այցելեցի: Եվ շատ բան շարունակում է փոխվել: Ես ավելի ու ավելի եմ տարբերվում այնտեղի մարդկանցից, սա էլ ավելի մեծ անջրպետ է ստեղծում հայրենիքիս եւ իմ միջեւ: Ինձ դեռեւս չի հաջողվել տուն գտնել մյուս սփյուռքահայերի մեջ, եւ նույնիսկ տարօրինակ է ինձ սփյուռքահայ անվանելը: Սկզբում ես դեռեւս շատ կապված էի այն վայրին, որտեղից վերջերս էի եկել, եւ կարիք չկար ջանքեր գործադրելու` հավատարիմ մնալու այն բանին, ինչը ես չէի զգում, թե կորցրել եմ: Որքան մեծանում եմ եւ տարբեր անկյուններից մտնում աշխարհ, այնքան ավելի եմ զգում այս քաոսում կորչելու սպառնալիքը. այն ամենը, ինչից ես ծագում եմ եւ ինչի հետ նույնացնում եմ ինձ, վերածվել է մի շիլայի, որի բաղադրիչները հնարավոր չէ զանազանել իրարից:
Երբ ես ազատվում եմ ինչ-որ բան կորցնելու այս վախից` տան կորուստ, ինքնության կորուստ, որեւէ բանի պատկանելության կորուստ, հենց այդ ժամանակ ամենից մեծ հնարավորությունն ունեմ ստեղծել ինձ տարբեր տարրերից` տարրեր, որոնք գալիս են այնտեղից, որտեղից ես ծագում եմ, եւ տարրեր, որոնց հանդիպել եմ իմ ճանապարհին: Ես ոչ միայն հայ եմ կամ նյույորքցի, կամ դուստր կամ քույր, այլեւ ընդունված կանոններից շեղվող մարդ եմ, ես ֆեմինիստ եմ, բանաստեղծ եմ եւ արտիստ: Եվ այս բոլոր բաները ես միաժամանակ եմ, ու չի կարելի որեւէ մեկը առանձնացնել մյուսից: Կան ինքնություններ, որոնք երբեմն այլ ինքնությունների հետ բախման մեջ են մտնում, ինչպես, օրինակ, հայ եւ միաժամանակ ընդունված կանոններից շեղվող մարդ լինելը: Իմ մշակույթը այնքան էլ հեշտ «կուլ չի տալիս» սա: Կամ էլ` ֆեմինիստ լինել հայրիշխանական կենցաղում, երբ հայրս ինձ հարցնում է, թե արդյոք ես ոստիկանություն կկանչե՞մ, եթե ինքը երբեւէ հարվածի ինձ: Երբ նրան ասում եմ, որ չեմ կանչի, նա պատասխանում է, որ դա լավ է, քանի որ նշանակում է, որ ես վերջնականապես չեմ դարձել «նրանց»` «ամերիկացիների» նման: Կարծես թե հայ կին լինելը հոմանիշ է քեզ շրջապատող տղամարդկանց գործադրած բռնությունը որպես նորմալ կյանքի մի մաս ընդունելուն:
Երբեմն պահեր են լինում, երբ ուղղակի ուզում եմ վերջ տալ այդ ամենին` ինքնության, իմ պատմության, Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանին գտնվող այս փոքրիկ երկրի հետ պայքարին: Վախենում եմ, որ երբեմն չափազանց ազգայնամոլ եմ դառնում, եւ դա ինձ ստիպում է սահմանափակվածություն եւ վտանգ զգալ: Ես ուզում եմ վերցնել աքսորի, մեկ այլ տեղում հաստատվելու եւ արմատներից կտրված լինելու այս անհավանական փորձառությունը եւ դրանից ինչ-որ գեղեցիկ բան ստեղծել, ստեղծել մի նոր հնարավորություն, կեցության մի ձեւ, որի մասին մինչ այժմ ոչ ոք ոչինչ չի լսել: Այս բլոգը այդ «փազըլի» մի հատվածը կամ, ավելի ճիշտ, լուծումը կլինի:
Մարալ Բավական
January 28, 2010
posting on my wall---enter
January 26, 2010
լուիզա սամվելյան «անձի ու արվեստի գլխավոր հատկանիշը» մենագրություն
մեկը արուս ոսկանյանի տանը երկու գրասեղան տեսնելով, նրան խորհուրդ է տվել ազատել ոչ ընդարձակ սենյակը ավելորդ իրերից: դերասանուհին ստիպված է եղել համոզելու զրուցակցին, որ գրասեղաններց մեկը իրենն է, մյուսը` ամուսնունը, հետևաբար երկուսն էլ անհրաժեշտ են…
January 23, 2010
Հարս չեն ծնվում
ՀԱՐՍ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ
Ինչպես են հարսանիքները կարգավորում հետերոսեռականությունը*
Քրիս Ինգրահամ
(անգլերենից թարգմանեց Շ. Ավագյանը)
Մեր սոցիալական աշխարհի բոլոր ոլորտները – բնական կամ այլապես – իմաստավորված են: Մշակույթը մեր կյանքում իմաստ է ներդնում այն պահից երբ առաջին անգամ մուտք ենք գործում սոցիալական աշխարհ: Մեր սեռական կողմնորոշումը կամ սեռական ինքնությունը – կամ նույնիսկ այն պատկերացումը որ այդպիսի բան գոյություն ունի – սահմանվում է այդ աշխարհի խորհրդանշային համակարգի միջոցով, արտահայտված խոսքային, ինչպես նաև ոչխոսքային լեզվով և պատկերներով: Հետերոսեռականությունը որպես սոցիալական կատեգորիա ավելին է քան անհատի սեռական կամ զգացմունքային գրավչության փաստը: Երբ մենք խոսում ենք հետերոսեռականությունից կամ վկայակոչում որ հետերոսեռական ենք, դա պարզապես հասարակության իմաստագրման գործընթացի արդյունքն է: Իրականում հետերոսեռականությունը գործում է որպես խիստ կազմակերպված հասարակական հաստատություն, որ տարբերվում է ըստ երկրի, հասարակական խմբի, մշակույթի, պատմության, երկրամասի, կրոնի, ազգության, ռասսայի, սոցիալական խավի, և ֆիզիկական կարողության: ԱՄՆ-ում, ինչպես նաև այլ մշակույթներում, հարսանիքի ծիսակարգն իրենից ներկայացնում է հետերոսեռականության հաստատության տեղակայման և պահպանման մեծագույն ոլորտը:
Վերնագրովս հարգանքի տուրք եմ մատուցում Մոնիք Վիտտիգին, որի դասական ու պրովոկացիոն քննադատական ակնարկը` «One Is Not Born a Woman», քննում է ինչ ինքն անվանում է «հետերոսեռականության քաղաքական ռեժիմը» և դրան անհրաժեշտ տղամարդու ու կնոջ կատեգորիաները: Նա վիճաբանում է, որ կնոջ կատեգորիան և այդ կատեգորիային կցված իմաստը գոյություն չէր ունենա, եթե այն անհրաժեշտ չլիներ (հայրիշխանական) հետերոսեռականության քաղաքական ռեժիմին: Ու չնայած որ շատերի համար գուցեև պարզ է, որ հարս չեն ծնվում, իրականում շատ կանայք շարունակում են հետևել այն բնականացված (naturalized) ուղուն, որ տանում է դեպի հետերոսեռական կանացիությունը:
Այս ծայրաստիճան բնական համարված սոցիալական պայմանավորվածությունը քննելու առաջադրանքը պահանջում է մի կոնցեպտուալ սխեմա, որը կկարողանա բացահայտել, թե ինչպես է հետերոսեռականությունը դարձել ինստիտուցիոնալացված, բնականացված ու նորմալացված: Հետերոսեռականության ինստիտուցիան քննելու ցանկացած փորձի համար անհրաժեշտ է տեսություն, որ կլուսաբանի, թե ինչպես է այդ հաստատությունն իր բոլոր հասարակական սովորույթներով, ինչպիսիք են սիրային հարաբերությունների մեջ մտնելը, «վերջին զանգը», Սբ. Վալենտինի օրը, և այլն, հաճախ դիտարկվում շատերի կողմից որպես բնական:
Հետերոսեռական երևակայականը
Ըստ Ժակ Լականի երևակայականը երեխայի չմիջնորդված կապն է իր պատկերի և մոր միջև: Խուսափելով բարդ, հակասական աշխարհի հետ առերես հանդիպումից, երեխան վայելում է անդորրի, առատության ու լիության պատրանքը: Այլ կերպ ասած, երեխաները ապրում են իրենց առաջին խնամատարի հետ միավորված լինելու զգացումը: Վերցնելով Լականի երևակայականի հասկացողությունը, Լուի Ալթուզերը սահմանում է գաղափարախոսությունը որպես «անհատների երևակայական հարաբերությունն իրենց գոյության իրական պայմանների հետ»: Այստեղ «երևակայականը» չի նշանակում «կեղծ» կամ «ձևական», այլ ավելի շուտ մի պատկերացված կամ պատրանքային հարաբերություն անհատի ու իր սոցիալական աշխարհի միջև: Կիրառված հետերոսեռական սոցիալական տեսության մեջ, հետերոսեռական երևակայականը այն մտածելակերպն է, որ հենվում է ռոմանտիկ ու սրբացված հետերոսեռականության հասկացողությունների վրա, ստեղծելով և պահպանելով բարեկեցության ու միասնության պատրանքը: Այս ռոմանտիկ աշխարհայացը խանգարում է տեսնել հետերոսեռականության ինստիտուցիայի աշխատանքը ու թե ինչպես է այն կազմակերպում գենդերը միաժամանակ պահելով ռասսայական, դասակարգային և սեռականության հիերարխիան: Արդյունքում հետերոսեռականությունն ընդունվում է որպես բնական ու չքննված իրականություն, մինչդեռ գենդերը ընկալվում է որպես մի բան որ մարդիկ ձեռք են բերում կամ սովորում շփման միջոցով: Հետերոսեռական երևակայականը բնականացնում է արականից իգական սոցիալական հարաբերությունները, ծիսակարգերը, կազմակերպված սովորություններն ու սահմանված կարգերը, քողարկելով հետերոսեռականության հաստատության գենդերի կառուցման գործընթացը ռասսայի, դասակարգի ու սեռականության վրայով: Այս աշխարհայացը փակում է հետերոսեռականության վերաբերյալ ցանկացած քննադատական վերլուծության հնարավորություն, որ կդիտարկի այն որպես մի կազմակերպող ու մասնավոր նպատակների ծառայող հաստատություն (Ինգրահամ 1994, 1999): Թողնելով հետերոսեռականությունը որպես մի չքննված հաստատություն, մենք չենք հետազոտում թե այն ինչպես է վարժեցնում, ինչ ձևերով է կառավարում ու վերահսկում, և նպաստում սոցիալական անհավասարությանը: Հետերոսեռական երևակայականի միջոցով հաստատությունը դիտարկվում է որպես ժամանակով չփոփոխված, հաստատուն կառույց, որն ասես միշտ գործել է այնպես ինչպես ներկայում: Վերջինս ներկայացնում է հետերոսեռականության մի պատկեր, որ ամեն ինչ ասես «այնպես է ինչպես կա», միաժամանակ ստեղծելով այդ պատրանքը հարկադրող հասարակական սովորություններ, հաստատելով որ ամեն բան ճիշտ կլինի միջավայրում կախված այն բանից թե անհատը որքանով կենթարկվի հպատակագրող կառույցին: Պատրանքն այն հասարակայնորեն ճանաչված է որպես սիրաբանություն (romance): Հետերոսեռականության հետ սիրաբանվել նշանակում է ստեղծել պատրանքային հետերոսեռականություն, որի համար հարսանիքի մշակույթը կենտրոնական դեր է խաղում:
Ինստիտուցիոնալացված հետերոսեռականության ապրած իրականությունն, ընդ որում, ամենևին էլ հանդարտ կամ ապահով չէ: Հետերոսեռական երևակայականն, օրինակ, արտադրում է այնպիսի երևույթներ ինչպիսիք են ամուսնական բռնություն, աշխատավարձի անհավասարություն, ռասսիզմ, միասեռների նկատմամբ արտահայտված ատելություն, կնասպանություն, և սեռական ոտնձգություն: Ինստիտուցիոնալացված հետերոսեռականությունն ու նրա կազմակերպող գաղափարախոսությունը – հետերոսեռական երևակայականը – հիմնում է այն վարքագծերը, որ մենք վերագրում ենք կանանց ու տղամարդկանց – գենդերին – մինչդեռ տեղում պահելով կամ արտադրելով հակասական և անհավասար սոցիալական հարաբերությունների պատմություն: Աշխատանքի սեռային բաժանման արդյունքում ստեղծվում են, օրինակ, չվարձատրված տնային աշխատանք, հնարավորությունների ու աշխատավարձի անհավասարություն, կամ տնտեսական առավելություններ ու արտոնություններ, որոնք տրվում են միայն ամուսնացած զույգերին:
Բայց առաջին հերթին, հետերոսեռական երևակայականը սեռականության կարգավորումը բնականացնում է ամուսնության ինստիտուցիայի ու ծիսական սովորույթների, ասենք հարսանիքների, և պետության ներքին հարաբերությունների օրենքների միջոցով: Օրենքները ամուսնական կարգավիճակից ելնելով որոշում են հարկման, առողջապահության և բնակարանային առավելությունների պայմանները: Հազվադեպ կասկածի տակ դրվելով (բացի 19-րդ դարի ամուսնության ռեֆորմիստներից ու Երկրորդ ալիքի ֆեմինիստներից), օրենքները և սեփական ու պետական սեկտորների պայմանագրերը օգտագործում են ամուսնությունը որպես սոցիալական ու տնտեսական առավելությունների ու մուտքի համար առաջնային պահանջմունք, փոխանակ ռեսուրսները բաշխեն մեկ այլ սիստեմի հիման վրա, ասենք, ըստ քաղաքացիության կամ շնչելու կարողության: Հետերոսեռականությունն իհարկե ավելին է քան կենսաբանորեն տրված իրականությունը, կամ թե այն, որ մեկը հետաքրքրվում է հակառակ սեռի ներկայացուցչով: Յուրաքանչյուր կարգ ու կանոն, սկսած նրանից թե ով է վճարելու սիրած անձի կամ հարսանիքի փորձի ճաշկերույթի համար, կամ ով է պարի ժամանակ ուղղություն ցույց տալու, մեքենա վարելու, ճաշ պատրաստելու կամ նախաձեռնելու սեռական հարաբերություններ. այս ամենը ծառայում է հետերոսեռական փորձառությունը կարգավորելու նպատակին: Այն, ինչ Արևմտյան հասարակությունում շրջանառության մեջ է մտնում որպես տրված իրողություն, իրականում խիստ ծրագրված պայմանավորվածություն է: Ինչպես հաստատությունների մեծամասնության դեպքում, նրանք ովքեր մասնակցում են այդ սովորույթներին պետք է նախօրոք վարժեցվեն դրանց: Այլ կերպ ասած, կանայք չեն ծնվում հարսանյաց շորի գենով կամ նշանադրության ադամանդե մատանի կրելու բնածին ցանկությամբ: Նրանք չեն գալիս աշխարհ «Իմ չափսի հարս-Բարբի» տիկնիկով խաղալու ցանկությամբ, նրանց պարզապես վարժեցնում են այդ բաներին ձգտել` խրախուսելով և պարգևատրելով: Տղամարդիկ նմանապես չեն ծնվում իմանալով, որ պետք է ծաղիկներ գնեն իրենց ընկերուհու համար կամ որ պետք է իրենց երկու ամսվա եկամուտը ծախսեն նշանադրության մատանու վրա: Սրանք արտադրանքներ են, որ վաճառվում են այն սպառողներին ովքեր հետաքրքրված են մասնակցելու մշակույթում հաստատված ծիսակարգին, որ գործում է հետերոսեռականությունը կազմակերպելու և ինստիտուցիոնալացնելու նպատակով:
Հետերոնորմատիվություն
Հետերոսեռական երևակայականն արծարծելիս կարևոր է նաև ներգրավել հետերոնորմատիվության կոնցեպտը. այն հայեցակետը, որ ինստիտուցիոնալացված հետերոսեռականությունն իր մեջ կրում է օրինական և ակնկալվող սոցիալական ու սեռական հարաբերությունների չափանիշը: Այն հետերոսեռական երևակայականի հիմքում ընկած գլխավոր նախադրյալներից մեկն է, երաշխավորելով որ հետերոսեռականության կազմակերպումը ամեն ինչում, սկսած գենդերից, հարսանիքից, ու վերջացրած ամուսնական կարգավիճակով, դիտարկվի ու ընդունվի որպես թե մոդել և թե նորմա: Վերցնենք, օրինակ, թե ինչպես են հարցաթերթիկները խնդրում լրացնողներին նշել իրենց ամուսնական կարգավիճակը որպես կամ ամուսնացած, կամ բաժանված, կամ այրիացած, կամ միայնակ, իսկ որոշ դեպքերում` երբևէ չամուսնացած: Այս կատեգորիաները ներկայացվում են ոչ միայն որպես սոցիալական ինքնության կարևոր ցուցանիշներ, այլև հրամցվում որպես միակ տարբերակները, հուշելով, որ ինքնության կազմակերպումը ամուսնության շուրջ ունիվերսալ է և բացատրության կարիք չունի: Կամ փորձենք պատկերացնել լուրջ հարաբերություններ առանց օրինական ամուսնության առավելությունների: Մեզ համար դժվար է մտածել, որ կարող ենք մեկի հետ ունենալ լուրջ հարաբերություններ առանց պետության կողմից հովանավորված արտոնագրի: Երբ մեկը նախընտրում է չամուսնանալ, մարդիկ հաճախ մեկնաբանում են, որ նա վախենում է «պատասխանատվությունից» նույնիսկ եթե տարիներով ապրում է ու հարաբերվում նույն զուգընկերոջ հետ: Հետերոնորմատիվ ենթադրությունները թուլացնում են մեր կարողությունը այլ հնարավորություններ պատկերացնելու կամ հասկանալու թե ինչն է համարվում լուրջ հարաբերություն: Երբեմն նույնիսկ մարտահրավեր ենք անում ինքներս մեզ թե ինչպես ամուսնանալ առանց ճոխ սպիտակ հարսանիքի: Ու չնայած որ միասեռականները միշտ էլ ունեցել են երկար ու լուրջ հարաբերություններ, այժմ հայտնվել են տարօրինակ դրության մեջ` ցանկանալով պետականորեն արտոնագրել իրենց միությունը որպեսզի իրենց օրինական զգան: Բոլոր այս դեպքերում հետերոնորմատիվությունը գործում է հետերոսեռականության ինստիտուցիան բնականացնելու միտումով, մինչ այդ իրական մարդկանց հարաբերություններն ու պարտավորությունները դարձնելով ապօրինի և անտեղի:
Նրանք ովքեր ամուսնական կարգավիճակի մասին հարցերը դիտարկում են իբրև անվնաս պետք է հաշվի առնեն սոցիալ-տնտեսական հետևանքներն այն անձանց համար ովքեր չեն մասնակցում այս պայմանավորվածությանը, կամ նկատի ունենան այլ մշակութային տարբերակներ, որ չեն համաձայնեցվում ամուսնության վերաբերյալ անգլո- կամ եվրոցենտրիկ ենթադրություններին: Բոլոր անձինք հարկադրված են տեղավորվել ամուսնության կամ հետերոսեռականության փոխհարաբերության ռեգիստրներում, նույնիսկ նրանք ովքեր անկախ սեռականության որևէ կողմնորոշման իրենց չեն համարում «միայնակ», հետերոսեռական, կամ չեն մասնակցում նորմատիվ հետերոսեռականությանն ու նրա կառուցվածքներին:
Հարս չեն ծնվում, այնուամենայնիվ այդ կատեգորիայից դուրս պատկերացումները նշանակում են մի կյանք, որ նորմալության սահմաններից ու սոցիալական կոնվենցիաներից մղվում է դուրս: Հայտնվել այս հնարած ու կառուցված սոցիալական փորձառությունից դուրս նշանակում է ապրել հասարակության եզերքին (margins)` ամբողջովին կամ մասնակիորեն վտարված սոցիալական, իրավական և տնտեսական հատուցումներից ու առավելություններից: Հետերոնորմատիվ հասարակական կարգում դիմակայել անդամությանը նշանակում է ապրել տուգանքների և այլ խոչընդոտների միջով:
Հարսանիքներ
Թե ինչ աստիճանի է հետերոնորմատիվ հարսանյաց արարողությունը վերահսկում ու կարգավորում սեռականությունը ցույց տալու համար անհրաժեշտ է հետազոտել թե ինչպես են տարբեր սովորությունները, պայմանավորվածությունները, հարաբերություններն ու ծիսակարգերը ստանդարտացնում և քողարկում ինստիտուցիոնալացված հետերոսեռականության գործընթացը: Նշանակում է, որ պետք է հարցադրել թե ինչպես են սովորությունները, օրինակ` հարսանիքները, դառնում հպատակագրված ու բնական երևույթներ, կանխելով մեզ տեսնել թե ինչ է իրականում խաղարկվում, ինչ է պահպանվում, և ինչ հետևանքներ են արտադրվում: Նման մոտեցում կիրառել նշանակում է փնտրել այն պահերը թե ինչպես (և ինչ գնով) է ստեղծվում համաձայնության ու անդորրի պատրանքը: Հարսանիքները, ինչպես հետերոսեռականության տոնակատարության այլ արարողություններ` նշանադրություններ, ամուսնության տարեդարձներ, կամ Սբ. Վալենտինի օրը, համանիշ են դառնում հետերոսեռականությանը և տալիս իրականության պատրանք, որը քողարկում է հետերոսեռականության իշխանությունն ու գործընթացը թե նյութականորեն և թե պատմականորեն: Օրինակ, երբ հարսանիքները բանեցվում են մասնագիտական միջավայրում, դրանք գործում են որպես գաղափարական սահմանադրում իշխանության մեջ անդամություն նշանելու համար, ինչպես նաև կարևորելու որ զույգավորված անձինք նորմալ, բարոյական, արդյունավետ, ընտանիքին նվիրված, հարգարժան քաղաքացիներ են, և ամենագլխավորը` որ օրինաչափորեն գենդերացված ու սեռականացված են:
Հարսանիքները վերլուծելու համար անհրաժեշտ է ընդհատել այն ձևերը, որոնցով հետերոսեռական երևակայականը բնականացնում է հետերոսեռականությունը և խոչընդոտում մեր տեսնելու ունակությունը թե ինչպես է հետերոսեռականության կազմակերպումը հիմնված այն հավատքի կամ գաղափարախոսության ստեղծման վրա, որ այն նորմատիվ է և բոլորի համար նույնը – որ հեքիաթային սերն ունիվերսալ է: Այս ենթադրության հիման վրա է, որ ԱՄՆ-ում ձևավորվել ու աճում է 35 բիլիոն դոլլարանոց հարսանյաց արդյունաբերությունը, որն իր մեջ ներառում է տարբեր տեսակի ապրանքների ու ծառայությունների վաճառքը – հարսանյաց շորեր, ադամանդներ, մեղրամսի ճամփորդություն, հյուրանոցներ, և այլն – և որոնց մեծամասնությունն արտադրվում է ԱՄՆ-ից դուրս, էժան աշխատուժով: Իրոնիան այն է, որ այդ ապրանքներն ու ծառայությունները հաճախ արտադրվում են ճնշող աշխատանքային պայմաններում, որտեղ շահագործվում է ոչավանդական կանացի աշխատուժը, իսկ դա իր հերթին անուղղակիորեն փոխում է հետերոսեռականությանն ու ընտանիքին վերաբերող մշակութային նորմերը: [. . .]
Հարսանիքների բնականացման ընթացքը սկսվում է երեխաներից ու երիտասարդ աղջիկներից, որոնց թիրախ դարձնելով, խաղեր ու խաղալիքներ արտադրող ընկերությունները գրավել են հարսանյաց շուկան և ապագա սպառողներ զարգացնելու հնարավորությունը, արտադրելով ու մատակարարելով «դասական» սպիտակ հարսանիքին վերաբերող խաղալիքների տեսականի: Ամերիկյան Mattel ընկերությունը` խաղալիքներ արտադրող աշխարհի ամենահզոր կորպորացիան, օրինակ, 36 երկրներում գրասենյակներ ունի և արտադրանքը վաճառում է ավելի քան 150-ից երկրներում: Ընկերության ամենահայտնի խաղալիքը` Բարբին, իր 120 տեսակներով հանդերձ կազմում է վաճառքի 40%-ը: Mattel-ի արտադրական կենտրոնները գտնվում են Չինաստանում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Մալազիայում և Մեքսիկայում, և հիմնականում ստանդարտներից ցածր աշխատավարձով աշխատեցնում են ոչ-եվրոպական ռասսայի կանանց: Mattel-ը տարեկան արտադրում է մոտավորապես 100 միլիոն տիկնիկ և Կալիֆորնիայում տեղակայված ընկերության շահույթը կազմում է 1.9 բիլիոն դոլլար: Միջին երիտասարդ չինացի կին աշխատողը, որը հավաքում է Բարբի տիկնիկի մասեր, աշխատում է ստանդարտ աշխատաժամերից շատ ավելի երկար, ապրում հանրակացարանում, երբեմն աշխատում թունավոր քիմիկատների հետ, և ստանում օրական 1.81 դոլլար:
Հեռուստատեսային ծրագրերում հարսանիքների բեմադրումը, մամուլում հարսանիքների մասին շաբաթական անդրադարձը, ամսագրերում դերասանների և այլ էստրադային աստղերի հարսանիքների մասին տեղեկատվությունները, գովազդային հոլովակներն ու հանրահայտ ֆիլմերը, որ ներառում են հարսանյաց թեմաներ, բոլորը փորձում են սովորեցնել թե ինչպես մտածենք հարսանիքների, ամուսնության, հետերոսեռականության, ռասսայի, գենդերի և աշխատուժի մասին: Հետերոսեռական երևակայականը գործադրելով, զանգվածային լրատվամիջոցները հարսանիքի պատկերումները քողարկում են այնպիսի նշանողների (signifiers) տակ ինչպիսիք են սիրաբանությունը, կուսությունը, բարոյականությունը, խոստումը, հարստությունը, և եվրոպական կամ սպիտակամորթ ռասսայականությունը: Շատ նոր ամուսնացած զույգեր այսօր ապրում են իրենց հարսանիքը ոչ որպես մի դեպք, որ կարգավորում է իրենց սեռական կյանքն ու ինքնությունը, այլ որպես մի հեքիաթային ֆիլմ, որտեղ նրանց համար գրվում է սցենար, ու նրանց ասես աստղերի նկարահանում ու տեսագրում են հարսանիք հաճախողներ-պապարացցին:
Բազմազգային կապիտալիզմի պայմաններում ժամանակակից սպիտակ հարսանիքը զանգվածայնորեն գովազդված միատարր հավաքման գծի արտադրություն է, որ շատ քիչ է նմանում մասնակիցների մեծամասնության ունեցած ուտոպիստական տեսիլքին: Հետերոսեռականության հետ սիրաբանվելով, հարսանյաց շուկայի շարժիչը հիմնականում աշխատում է ի օգուտ կապիտալիզմի: Բախտաղի դրված սոցիալական հարաբերությունները – սեր, համայնք, պարտավորություն, ընտանիք – հարսանիքի տեսարանի (spectacle) կողքին դիտարկվում են որպես երկրորդական:
Հարսանյաց արդյունաբերության միջով շրջանառող հետերոսեռական երևակայականը քողարկում է բոլոր այն ձևերը, որոնցով կառուցում ու հաստատում է ռասսայական, դասակարգային, և սեռականության հիերարխիաները: Վաղ մանկությունից կանանց վարժեցնում են պատրաստվել «իրենց կյանքի ամենաերջանիկ օրվան» (դրանից հետո, իհարկե, ականկալվում է որ ամեն ինչ պետք է խամրի): Տղամարդկանց, այսպիսի սոցիալիզացնող մեխանիզմների բացակայության շնորհիվ, վարժեցնում են մեկ այլ բան` որ իրենք կոչված են «ուրիշ» աշխատանքի: Ու եթե նրանք հետաքրքրվում են հարսանիքով, ապա դա ի տարբերություն կանանց սոցիալիզացիայի` այլ պատճառներով է: Երեխաները սովորում են իրենց հնարավորություններն ըստ մշակույթի թույլատրելի չափաբաժնի: Նրանց սոցիալիզացնում են այն մտքին, թե որն է պատշաճ (ճիշտ) զույգավորումը, որն է պատշաճ սեռականությունը, որն է համարվում գեղեցիկ, որն է համարվում կնոջ աշխատանք, որը` տղամարդու, և ինչպես դառնալ «լավ» սպառողներ` մասնակցելով այն հետերոսեռական սովորույթներին ու ծիսակարգերին, որ խրախուսում են միայն հետերոսեռական հետաքրքրություններ ու զգացմունքներ, և ըստ այդմ պարգևատրում:
Հարս չեն ծնվում, այլ սովորում են թե ինչպես ենթարկվել սոցիալական ու մշակութային հաղորդագրություններին, որ փոխանցվում են հարսանիքի արարողության միջոցով: Հարսանիքը պատշաճ հետերոսեռական ինքնության ու անդամության անցման արարողակարգն է (rite of passage): Այն ամեն ինչ է, բացի բնական լինելուց:
___
* from Introducing the New Sexuality Studies: Original Essays and Interviews. Ed. Steven Seidman, Nancy Fischer and Chet Meeks. Routledge, 2006.
January 22, 2010
լուիզա սամվելյան
читатель шекспира станоеится зрителем,
сразу теряет все способности к пониманию искусства.
January 19, 2010
January 18, 2010
վերնագրի մասին պետք է մի քիչ էլ մտածել
To: wowcollective@yahoogroups.com
Sent: Sat, January 9, 2010 3:12:33 PM
Subject: [wowcollective] attn: nancy, angela
sireli wowtsiner,
we are trying to put together a 2-day "wow festival" (or something along those lines), invite artists from sweden, turkey, and georgia (and others who will be interested to participate) . . the theme of the fest, for now, tentatively, is on translation and queer dictionaries -- verbal and nonverbal forms of communication of queer selves, the registers of translation, the loss and gain of meaning(s), and the queering of language. we are still working on the concept and its description, but roughly -- this is the theme for summer 2010.
we are thinking of inviting everyone for a week, spend 3-4 days prepping the space (women's resource center, indoors and the garden area), do the festival on saturday and sunday, and invite everyone to shushi (need to discuss this with lara first) for a "de-festivalization" and to plan our next summer activity (summer 2011). the possible dates are -- last week of july or first week of august.
Subject: Re: [wowcollective] attn: nancy, angela
To: wowcollective@ yahoogroups. com
Date: Sunday, January 10, 2010, 3:28 PM
Joghovurd jan, lav baner ek mtatsel, bayts ekek festival chanvanenk, ha? Festivalatsnelov ynknum enk handisanqi tramabanutyan mej, isk indz tvum e mer arats teghi unenaliqnery minchev hima haka-handisanq en, poqrik depqer, interventsianer, vor hansidutyun chen, ayl edpes pokrik, bayts shat karevor havaqner. Migutse es erorya havaqy anvanenk "depq", vor ktsavalvi jamanaki mej, performative iradardzutyunneri tesqov u "depqits" heto el kverana, kgna, bayts erevi hents depqits heto e teghi unenum iskakan depqy :) Isk targmanutyan gaghapary shat lavn e. vernagri masin petk e mi qich el mtatsel.
der Suzanna-in chem handipel :((( bayts anpayman khandipem, lav klini, vor inqn el ga, i verjo targmanutyamb e zbaghvum.
Subject: Re: [wowcollective] attn: nancy, angela
To: wowcollective@yahoogroups.com
Date: Sunday, January 10, 2010, 7:12 PM
ha chisht e festival chi menq misht el dran dem enq exel che :))
depq shat e durs galis
shat lav klini vor karoxana ga suzanny en jamanak vor iren patmum ei inch enq uzum aneinq es el chgitei hastat klini te che bayc exav :)
pach
Subject: [wowcollective] teghi unenaliq galiq? ha?
To: wowcollective@yahoogroups.com
Date: Monday, January 11, 2010, 8:23 AM
inch lav a vor sksetsinq bolorov aktiv qnnarkel :)
indz hetaqrqir a te targmanutyuny patkeri depqum vonts enq haskanalu.
ardyoq patkery targmanum enq texti miayn? te?
chgitem orinak erb filmeri remakener en anum hamarvum en dranq targmanutyunner te voch? u inchqanov e hents targmanutyun bary ogtagortsvum, karevorvum ays depqum?
erb tsantsum pntrum em 'image translations' himnakanum berum e nyut te inchpes kareli e tvayin patkery targmanal tvayin informatsiayi. .... patkerneri tsragravorumner. ....
Subject: Re: [wowcollective] attn: nancy, angela
To: wowcollective@yahoogroups.com
Date: Monday, January 18, 2010, 2:37 PM
ես իհարկե լրիվ համաձայն եմ տեղի ունենալիքների փոքրիկ ինտերվենցիոն մասշտաբներին, որ (օգտա)գործում են եղած դոմինանտ լեզվի, դիսկուրսների, իրականության սահմանները/ում, հեղաշրջելով, շեղելով դրանք ու լուսաբանելով այն ինչ լռեցվում է, միատարրացվում, նույնացվում, ու հենց դա թարգմանության պոտենցիալ տարբերությունն է, այն որ քննադատա-տրանսֆորմատիվ թարգմանական գործընթացը ձևավորվում է տարբերությունների վրա, շեշտելով թարգմանվող լեզվի հեղաշրջումը, տեղական լեզվի, արժեքների վերագնահատումը (ոչ խնդրազուրկ կրկնությունը), բայց արդյոք այդ ինտերվենցիաները կարող ենք համարել "դեպքեր", "դիպվածքներ", արդյոք "դեպքայինն" ու "վկայականը" չեն ստիպում մեզ անընդմեջ անդրադառնալ անցյալին, արդեն տեղի ունեցածին, դեպքը, որին անհրաժեշտ են վկաներ, առանց որոնց դեպքը տեղի չի ունենա, դեպքը, որ պիտի վկայագրվի ու հետո հաստատվի, կանոնավորվի, հայտարարվի որպես "դեպք" -- որն էլ հենց իր մեջ պարունակում է օբյեկտ(իվ)ացման ընթացքը, որ պիտի տարանջատի դեպքը իր վկաներից
January 17, 2010
Լեսբուհի Ակիանը

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ |
| 16 Հունվար [06:01] ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ |
| Լեսբուհի Ակիանը |
Ակիանը չի մանրամասնում կնոջ հետ անկողնային հարաբերությունները, բայց ասում է. "Դրանից սիրուն բան իմ համար չկա": Պատմում է նաեւ, որ երբեւէ տղամարդու հետ սեռական հարաբերություններ չի ունեցել: Իհարկե, իրեն սիրահետել են, բայց ինքը չի պատկերացրել, թե ոնց կարող է լինել տղամարդու հետ, մեկ անգամ միայն համբուրվել է ու համոզվել, որ դա իրեն միայն տհաճություն է պատճառում: Շրջանից գալով Երեւան, Ակիանը ինտերնետի միջոցով է ծանոթացել իր ընկերուհիների հետ ու երբ առաջին անգամ եղել է աղջկա հետ, վերջնականապես համոզվել է, որ իրեն այս կյանքում տղամարդ պետք չէ: Հայ տղամարդկանց Ակիանն այնքան էլ չի սիրում, ասում է, որ մեծ մասը "քյարթ" են, կոպիտ են ու նվաստացնում են կանանց: Դա է պատճառը, որ եթե անգամ աղջիկն ի ծնե լեսբի չէ, մի օր թողնում-փախչում է իր տղամարդուց դեպի կնոջ նուրբ աշխարհ... Ակիանը կնոջ հետ հարաբերություններում սեքսն այնքան էլ չի կարեւորում, ուզում է սիրել, ասում է, որ իրեն լավ է զգում, երբ ձեռքը բռնում ու քայլում է պարզապես: Ակիանի ընտանիքը գիտի, որ նա լեսբուհի է, իհարկե, մեղադրում են, ծանր են տանում, բայց հաշտվել են այդ մտքի հետ ու ասել. "Քո կյանքն է, ինչ ուզում ես՝ արա": Ակիանի մեջ որքան էլ մեռած են կանացի բնազդները, այնուամենայիվ, արթուն են մայրական բնազդները: Ակիանը երազում է երեխա ունենալու մասին, բայց ոչ մի դեպքում դա չի անի տղամարդու հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելով, դրա համար հիմա գոյություն ունի արհեստական բեղմնավորում. "Բայց ես չեմ կարա երեխա ունենամ էս երկրում: Ես չեմ աշխատում: Ես հաստատ աշխատավայրում պրոբլեմներ կունենամ: Մասնագիտությամբ բարմեն եմ, բայց ընենց են անում, որ հիասթափվենք, էս երկրից գնանք": Ակիանը հիմա ապրում է իր ընկերուհու հետ, նրանք նպատակադրվել են մեկնել Հայաստանից՝ հավանաբար Եւրոպա:
January 14, 2010
January 12, 2010
January 8, 2010
ոչ-լրագրային մոտեցում, կամ իրականությունն ինչպես որ չէ
(գրառումներ մեռյալ տնից, բայց շատ շուտով, քսան տարի անց կանհետանան)
(Էվա Հեսսեյի համար գործարաններից հավաքած սինթետիկ կաուչուկի թափոններն են, որպեսզի չայրեն, չստիպեն ձևն ու դարձվածքը)
(կարիք չկա անդրադառնալու, որ առաջին դեպքում պատահականություն էր, երկրորդում` զուգադիպություն, իսկ երրորդում` արդեն տեխնիկա)
(ձանձրույթի ու հեգնանքի շքեղ բարբառները, որ շատերի համար անմատչելի են, մնալով ու ոչ պաշտոնական, ի միջի այլոց)
(ինքն իրեն խեղդող քաղաքը չի ընտելանում, չի կարողանում տաքանալ կերոսինի վառարաններով, ու ասա ինձ, համեմատողի տեսանկյունից. ինչպե՞ս փնտրել նմանի աննմանությունը)
(մտար ուշացած ցելոֆանե դռնով, պատվիրեցիր երկու սուրճ, որ ամեն ինչ կրկնվի)
>>>
January 7, 2010
virtual boredom
January 1, 2010
թող լինի պատ(կ)երազմ
Տեղի ունենալիք № 02
Լուսինե Թալալյան, Շուշան Ավագյան, Արփի Ադամյան
երեքով ու լիլիան որ եկել էր մեր հետ լիներ: սկզբում մտածում էինք չփաստագրենք “տեղի ունենալիք № 02”-ը բայց հետո լիլիան սկսեց նկարել ոչ մեկս էլ չգիտեինք թե ով ինչ է անելու ես գիտեի որ պառկելու եմ ձանձրացողի, հուսահատվածի պես ու կարծես թե նմանվելով հանդիսատեսին պասիվ որ մենակ լսում է կամ նայում էս դեպքում ես որոշել էի չտեսնել ու չլսել լինեի պասիվի դերում ու չգիտեի ինչքան կստացվի մոտս ու ինչքան կթողեն որ այդպես լիներ
պատկերասրահի դիմացն էինք մեջքով դեպի նոր տարվա տխմար եռագույն տոնածառին որ չգիտես ինչի այս տարի որոշել էին ավելի երկար սարքեն երևի իրենց տղամարդկային արժանապատվությանը վիրավորում էր հին չափը ու պառկեցի
շուշան ավագյանը սկսեց կարդալ “զարուբյանի կանայք”-ից հատված արփի ադամյանն էլ իր փափուկ գնդակով էր … երբ շուշանը սկսեց կարդալ մեկ մեկ բարձրացնելով ձայնը ու գոռալով արփին էլ իր կարծես թե թեթև գնդակով սկսեց խփել ոտքերիս քնելու մասին խոսք չէր կարող լինել բայց ամեն դեպքում հանգիստ պառկած էի երբ էլի շուշանը մի պահ բարձր սկսեց կարդալ ու ձայնը մոտեցավ ականջիս բացեցի աչքերս տեսնեմ ռետինե կապույտ ատրճանակը առնանդամի տեսքով շուշանի ձեռքին կրակում էր, արփին էլ ուրախ պտտեցնում էր իր գնդակը բայց էլի փակեցի մեկ էլ լսեմ ուժեղ ոտքերի հարվածներ գլխիս վերևը մի պահ ինձ թվաց հարձակվել են շուշանի վրա էլի բացեցի աչքերս բայց տենց էլ չհասկացա ինչ տեղի ունեցավ շուշանը մենակ էր իր կապույտ ատրճանակով ու էլի փակեցի աչքերս հետո լսվեցին մի խումբ տղաների ձայներ հայհոյանքներ ու բոմբերի պայթյուններ աչքերս բացեցի տեսնեմ մի խումբ տղաներ շատ ակտիվ բոմբեր են գցում մեր վրա բայց շատ բան չէի կարող տեսնել մենք բավականին ներքևում էինք ես պառկած նայողները վերևից էին ու հայհոյում էին ասի վայ մամա ջան մեռանք ու անընդհատ բացում փակում էի աչքերս տեսնեի իմ վրա կընկնի թե չէ բայց տենց էլ չկպան չգիտեմ ինչի երևի արփին ուշադիր նայում էր նրանց վրա հետո ասի ինչ լինի աչքերս չեմ բացի տեղի ունենալիքը ավարտվեց երբ լսեցի որ լիլիայի մազերի մեջ են գցել բոմբը արդեն չկարողացա պառկած մնամ ու տենց էլ չստացվեց իմ ուզածը անեմ նորտարվա գիշերը պատերազմը սկսել էր երբ վերկացա էտ մի խումբը գնաց ու դուրս եկանք տեղից ու նոր տղաների խումբ էր հավաքվել կամ էլ նրանք էին հետ էին եկել
* * *
Երբ 1992-ին Կոկո Ֆուսկոն և Գիլերմո Գոմեզ-Պենան կատարում էին իրենց համագործակցային պերֆորմանսը, “Սպիտակ արջի տարին ու երկու չհայտնաբերված Ամեր-հնդկացիների այցը Արևմուտք,” որտեղ Ֆուսկոն և Գոմեզ-Պենան հայտնվում էին տարբեր Արևմտյան քաղաքների թանգարաններում ոսկեզօծ վանդակի մեջ ու ցուցադրում իրենց "ավանդական" դերերը, կեցվածքը, հագնված որպես կիսավայրենի Գուատինաուցիներ (մի երկիր, որ իրականում գոյություն չունի), նրանց կերպարները հարցադրում էին Արևմտյան կոլոնիզացիային ծառայող ու "օտարին" արտադրող հայացքի ցանկություններն ու պահանջները: Հագնված արտառոց "բնիկների" պես, Գոմեզ-Պենան` դիմակավորված, Ֆուսկոն` հագած ծղոտե կիսաշրջազգեստ -- իսկ նրանց տեսնելու համար հանդիսատեսը պիտի վճարեր, երբեմն ոմանք հավելյալ գումարով վանդակի միջով նրանց բանան էին կերակրում -- վանդակի ներսից քննում էին "բազմամշակութային" լինելու այն հավակնությունը, որին նվիրված էին համարյա թե բոլոր Արևմտյան մշակութային հաստատություններն ու այն ֆորմալիստներն ու ռելատիվիստները, ովքեր հերքում էին ռասսայական (ինչպես նաև սեռականության) տարբերությունների առկայությունն ու այն, որ դրանք բացարձակապես հիմնավորում են արվեստի էսթետիկայի մեկնաբանումը: Մեր ակտը, Ֆուսկոյի ու Գոմեզ-Պենայի պերֆորմանսի պես, կամենում էր բացահայտել այն հակասությունը որով հանդիսատեսը պրոյեկտում է իր ցանկություններն ու քմահաճույքները մեզ վրա, թելադրելով մեզ թե մենք ով ենք և ինչ ենք ուզում աս/րած լինել:
Երբ հունվարի 1ին, ժամը 2:11, Լուսինե Թալալյանը, Արփի Ադամյանն ու ես իջանք ազգային պատկերասրահի դիմացի շատրվանների հատակը, շրջանաձև պատը դարձավ այն սահմանագիծը որով կրկեսի մանեժը բաժանվում է այն "իրական" տարածքից որտեղից դիտում է հանդիսատեսը: Այլևս մեր հանգիստ, փակ ու կոկիկ Զարուբյանի այգում չէինք, դուրս էինք եկել մեր “եդեմից,” որտեղ հրավիրում էինք մեր կարծեցյալ համախոհներին ու ցուցադրում կամ կատարում պլանավորված ու փորձված ակտեր: Ակտը պիտի տևեր հինգ րոպե. ում որ սպասում էինք (ընկերներ)` չեկան, ումից որ անհանգիստ էինք (ոստիկաններ)` մեզ չմոտեցան, բայց եկան ուրիշներ ու ստեղծվեց մի բացարձակապես տարօրինակ խոսակցություն: Մեր լեզուն նրանց համար օտար էր, իմ աչքի մատիտով նկարված բեղերն ու ձեռքումս բռնած ռետինե կապույտ դիլդոն, որով նշան էի բռնում ու կրակում անցուդարձողներին, հանդիսատեսին, հրահրում էր գռեհիկ ու պատերազմական պատասխաններ, խոսքեր որոնք պարզապես մեզ անիհիլացնում էին: Նրանք ովքեր չէին ուզում որ լինի պատերազմ կիրառում էին պատերազմական տակտիկաներ ու գործում էին կոնֆլիկտի ռեգիստրներում:
Կարդում էի "Զարուբյանի կանայք" գրքից այն հատվածը, որտեղ Լուսինեն և Շմավոնը հիշողությամբ կառուցում են Արաքսի առասպելական ելքը "հաստատությունից" (Որ դու՝ կանգնած դռան շեմքին, ճանաչելով նրան ու հասկանալով նրա ով լինելը, չնայած իր կերպարանափոխությանը, ու գիտակցելով որ բացահայտումը կնշանակի վերադարձնել նրան այնտեղ, որ մատնած կլինես՝ տալով նրա անունը, չմոտեցար ու թեքեցիր լարված հայացքդ, չտեսար թե ինչպես իջավ աստիճաններով դանդաղ` յուրաքանչյուր շարժումը հաշվարկած, բայց և անտարբեր, մի քայլը մյուսից ավելի աղոտ ու անհստակ: Սպասիր, սպասիր——Ու նրա հավատարմություն պահանջող ու միևնույն ժամանակ անհետացող կերպարանքը, այնտեղից՝ հաստատության մուտքից, ելնելով——այդ վայրկյանին, երբ դեռ չիջած, բայց արդեն ոտքն աստիճանին ու արդեն թողնելիս իր հետքը:): Այս հատվածում հիշողության կոնֆլիկտն է, հիշողության քաղաքականացումն ու պատմության ընտրողական բնույթը, "պատմությամբ" այստեղ ի նկատի ունեմ նարրատիվը, թե պատմողն ինչ նյութ է ընտրում պատմելու ընթացքում և ինչպես է այն ներկայացնում, ինչ ոճով: Արաքսն այստեղ վերածվում է փոխվող ժամանակաշրջանի, մարմնավորելով այն անցումային պահը, երբ քանդվում է սովետական Հայաստանի տնտեսական, մշակութային, քաղաքական համակարգը, փոխվում են արժեքները, հերքվում է հինը, բայց ցանկալի նորը դեռ չպատկերացված է (Մի սովետական ամբարձիչ կռունկ՝ թեքված անգլուխ արձանի վրա: Դեպի հրապարակ——այդպես չէր: Նորից արտագրում ես մեկ այլ գրքից————————): Քսան տարի անց, բովանդակությունը որքանո՞վ է իշխում տեքստին:
* * *
Այս պահից սկսած ապարատը էլ չէր տեսագրում
հայաստանյան ժամանակակից արվեստի մի նեղ, փոքր, սահմանափակ դաշտ
Ինչ է լինելու, հանկարծակի հայտնաբերողները մոտենում են տեղի ունենալիքին
ու հարձակվում հանդիսատեսի վրա
“ո՞վ ես/եք” արտահայտությանը զուգակցող հայհոյանքները
Միակ ձևը հասկանալու ագրեսիվ ներխուժումն է, պատասխան չստանալիս հարձակում, որը պահանջում է ընկալման մեխանիզմը
թող չլինի պատերազմ հանուն ինչի՞: հանուն համախմբվելու, հանուն միասնության, որոշակի արժեքներ պահել կարողանալու: ինչպիսի՞ արժեքներ: այդ ո՞ր արժեքներն են, որոնք պահում են բոլորիս միասին ու հանուն դրանց զենքերը պիտի ցած դրվեն
Մեծ գունդը բզբզան թելերի կծիկ, լցված չստացված ճեպանկարների էսքիզների ճմրթված թղթերով, թողնում էր ծանր ու վտանգավոր զենքի տպավորություն: Այն չէր կարող վնասել, սակայն վտանգի սպառնում էր դիտարկվում, երբ ամեն պտույտի ժամանակ իրենց մարմինների մոտով անցնելիս, բայց չհպվելիս հետ էր մղում բոմբեր նետող, հայհոյող, հարցեր տվող, զվարճացող երիտասարդներին
կարող է արդյոք պատերազմ չլինել, եթե մի տեսակի արվեստը անհասկացության տակ գնում է անհասկացության ու անտեղության
Պայուսակիս մեջ դրած փոքր գունդերը, որոնց մեջ խրված էին փայտե ձողեր -- իհարկե անվնաս, պլանավորած շպրտել ձմեռային հագուստի վրա, ոչ թե դեմքի -- պիտի ծառայեին որպես զենք
ինչու չտեսնել այն որ հանուն միասնության կանգնեցնում ենք միմյանց
արվեստագետը պարալիզի է ենթարկվել հանուն համախմբման
Տեղում, քնած աղջիկը պառկած էր ավազանի հատակին, բեղավոր աղջիկը կարդում էր ու կրակում արհեստական առնանդամով: Մարդիկ ովքեր ասել էին կգան` չէին գտել մեզ, կամ ուշացել, ոստիկանությունը կատարվելիքը չէր նկատում
ներկայանալ: ուրեմն որոնք են պատերազմի գործիքները
Սկզբում կարծես ամեն ինչ տեղի էր ունենում մեր ներսում: Հրապարակը լիքն էր, ձայները` շատ ու հատկապես կրակոցների ձայները -- նոր տարվա կապակցությամբ տղաների տոնի արտահայտումը մարդկանց ռեակցիան ակնկալելով պայթյունի իմիտացիան --
թող լինի անհանգստություն, որը կնշանակի, որ ինչ-որ բան չի համընկնում:
որ կան արժեքներ առաջնային առաջադրված: որ կան արժեքներ արհամարհված ու
չնկատված: թող լինի պատերազմ, որ հասկանաս որ դու հանդուգն դիմադրության առաջ ես
թող շարժվող երևույթները պտտեն իրենց ունակությունները
թող քունը լինի թրթռուն
թող ձայներին, դեռ մարմնից օտարված վիբրացիաներով
Ձեռքիս Փոքր գնդերը իմաստազրկվում էին
December 30, 2009
տեղի ունենալիք № 02

>>>>>>>>>>>> հունվարի 1-ին, ժամը 02:11
հրավիրում ենք երևանը տարօրինակող նոր տեղի ունենալիքին
որտեղ >>>>>>>>>>>> հանրապետության հրապարակ, հայաստանի ազգային պատկերասրահի դիմացի շատրվաններում
(you are cordially invited to "what is} to take place № 02" at the republic square, the fountains in front of the national gallery of armenia on january 1, at 2:11am)
December 29, 2009
December 28, 2009
utel bane kam manger la chose
December 24, 2009
we stand in solidarity with inclusive foundation and we condemn violence against queers in georgia
To the Public Defender of Georgia
To the Diplomatic Services accredited in Georgia
To the representatives of International Organizations
On December 15 2009 at 7 pm the office of Inclusive Foundation, a well known Georgian LGBT organization, was raided by five armed men without uniform. The leaders of the organization together with about 15 community members of the ‘Women’s Club” were present in the office. They were ordered not to leave the room and were told that only their chief was of interest to them. The head of the organization, Paata Sabelashvili was taken to a separate room. Then the men made a telephone call and at about 8 pm an additional group of armed men came in. According to witnesses, they did not wear police uniforms (several of them put on jackets with the police inscription only in the office), they did not provide a search warrant, did not inform about their identity or agency they represented and did not explain the purpose of their intrusion.
Witnesses point out that several men reminded them that two witnesses had to be present during the search taking place in another room. Cell phones were confiscated, everyone was moved to a separate room where several men guarded them. Women were locked up in the room for several hours, they were not allowed to contact their families, they were humiliated by being called “perverts”, “sick persons”, Satanists. They were laughed at and several men told them that their photos would be taken and disseminated to reveal their sexual orientation. One of the unidentified men tore down a poster in the office. One of the leaders of the organization, Eka Agdgomelashvili, together with Tinatin Japaridze were threatened that they would be killed if they did not stop demanding search warrants and other official documents. Some of the armed men responded that “we will only show papers to those to whom we need to show them.”
Paata Sabelashvili, the leader of the organization, was arrested as a result of the raid. Soon after arrest he confessed to the possession of 8 grams of marijuana. However, because he made the confession before seeing his lawyer, without the presence of anyone except law enforcement officials, the validity and voluntary character of the confession is highly suspicious.
One of the armed men, distinct with homophobic statements and his aggressive behavior towards staff members, introduced himself as an Operative Officer of the Constitutional Security Department of the Ministry of Interior Giorgi Gegechkori. However, on the pretrial measure hearing of Paata Sabelashvili he appeared as Investigator David Khidesheli. Another man, who later turned out to be the head of the police division, threatened Eka Agdgomelashvili with killing if she immediately would not stop pointing out that they were violating the law. He shouted : “I will kill you!” “I will tear you into pieces!” After one of the staff members said that he was exceeding his powers, he shouted: “Sue me, I don’t give a damn”, “I am myself the Law and the Judge!”
Armed men searched through all bags of staff members in the office. Some of the bags were searched in another room when the owners were not present. Only after that they were returned to their owners. Two women officers forcibly took girls (often in pairs) to the bathroom, stripped them naked and searched them. The girls were humiliated and called “sick” in the process. There was no search protocol composed as a result of the search. Having finished the search, one of the women officers exclaimed that having seen these women, she began to hate women’s body.
Staff members of the organization are under continuous surveillance up till now. Their homes, movement in the city and office are under constant surveillance by cars full of men without uniform. One such car is permanently stationed outside the entrance to the house of one of the staff members.
The raid on the Inclusive Foundation represents a logical continuation of the policy of repression of non-governmental organizations conducted by the Georgian government. It aims at marginalizing, intimidating and discrediting human rights defenders in Georgia. One should have in mind the recent attacks on Georgian civic organizations: public broadcaster of Georgia recently aired a coverage about the alleged attempts of extortion by the members of NGO ‘Human Rights Priority’; Rustavi 2 publicized a defamatory news report about applications submitted by the Georgian Young Lawyers Association to the European Court of Human Rights; Officers of the Ministry of Interior threatened and attempted an extortion from the journalist of newspaper “Batumelebi”. Officers publicly implicated in the incident have not yet been punished despite the assurances by the Ministry of Interior.
We are concerned that particular character of the organization will be manipulated for the purposes of artificially nurturing the aggression of radical fundamentalist groups. It is noteworthy, that the Georgian government has been abstaining from defending the rights of its citizens in such situations. It portrays itself abroad as a victim of the internal clashes of liberal and fundamentalist groups, while internally it appeases to traditionally minded electorate. Hence, we are alarmed about the trend of purposeful discrediting and intimidation of the Georgian civil society leaders.
Therefore,
1) We protest the violation of basic rights, dignity, and identity of victims and demand that those persons, who performed the acts of verbal, psychological and physical violence against the members of the Inclusive Foundation be punished.
2) We demand the Georgian government to react to every similar incident as it is established by the law, conduct inquiries and punish those who perpetrate such acts
3) We appeal to international organizations and diplomatic services accredited in Tbilisi to thoroughly monitor the detention of Paata Sabelashvili and pressure the Georgian government for protection of his Constitutional rights. We ask for continuous monitoring of such incidents and for accountability of the Georgian government to defend the basic rights of its citizens.
4) Georgian media should follow the principle of the presumption of innocence of the individual and should refrain from publicizing unverified information.
5) Surveillance and intimidation of the members of the Inclusive Foundation should be immediately discontinued.
6) We appeal to the Public Defender of Georgia to investigate the instance of raid on the Inclusive Foundation and the arrest of its leader Paata Sabelashvili.
Inclusive - Foundation
info@inclusive-foundation.org
December 22, 2009
"journey to kafiristan" with trui hanoulle

կանանց ուղղված կանայք wow կոլեկտիվը դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00 կանանց ռեսուրսային կենտրոնում, զարուբյան 34, կցուցադրի իր ֆիլմադարանից journey to kafiristan ֆիլմը, որի հիմքում ընկած պատմությունների մասին կխոսի բելգիացի ֆոտոժուռնալիստ trui hanoulle-ը, ով 2006ին գայա շոեթերսի հետ կրկնել է շվեյցարացի գրողներ աննմարի շվարցենբախի և էլլա մայարի 1939ի ճամփորդությունը դեպի աֆղանստան` թուրքիայի, իրանի, արաբիայի և կենտրոնական ասիայի միջով:
trui hanoulle (b.1960) and gaea schoeters (b.1976) co-wrote meisjes, moslims en motoren (girls, muslims and motorcycles), a travelogue about their 7-month journey of 30,000 km through turkey, iran, central asia and arabia. their journey followed the route of swiss writers annemarie schwarzenbach and ella maillart who in 1939 traveled in a ford to afghanistan. we have invited hanoulle, who is passing through armenia, to talk on december 23, at 7pm, in zarubyan 34, about her research in maillart's archive, journey with schoeters in 2006, and their collaborative book.
December 20, 2009
Սիրո դրսևորում № 01
Էս աղջիկներն ուզում են միշտ տխուր մնան, մելանխոլիկ, թախծոտ, անընդհատ անձրևոտ վիճակ՝ անձրև, կաթիլ, կաթիլ, կաթիլ, ինչու՞, ի՞նչ կա էդ ջրի մեջ. խոնավությունն ատում եմ, նույնիսկ.....։ Իսկ սրանց գրածները կարդում եմ ու տերյանվում, դուրյանվում, կամ միսակվում եմ (ոչ Խոստիկյան)։ Ախչի՜ ջան, ի՞նչ անենք որ Հայաստանում ես՝ երբ կուզեիր լինել ասենք ծովափին, կամ փող չունես՝ երբ լիքը առնելու բան ունես, կամ գեշ ես (քո կարծիքով), կամ միայնակ ես, միևնույն է տխրելու պատճառ չեմ տեսնում. Ասենք պատճառ կա՝ այն է, որ էս բոլոր մտքերին գերի ես՝ գիտեմ ինչքան կպչուն են դրանք... Մանավանդ թվացյալ անհատականություն ձեռք բերելիս, կարծես անհատականություն լինել և ուրախ մնալ, խանգարում են։ Կամ ուրախ մարդը անհատականություն չի՞։ Առանց այդ էլ աշխարհը լիքն է տխուրներով՝ հատկապես, որ ձանձրալի բաներին ենք ասում «տխուրա». Տխուր հոգին շուտ է մեռնում և մեռցնում... Ուզում եմ ապրեք և ապրեցնեք...
Արև է ամառ,
Բնություն պայծառ,
Տաք, սիրաշաղախ
Ուրախ ու կայտառ
Ու ոչ մի քյաֆթառ։
Այլ աղջիկներ
Ձևադալար... (նոր հորինեցի լավն է)
Տուն են գնում, դուրս են գնում
Կաֆե, թատրոն
Կինո, սրահ(պատկերա)
Կամ իրար հյուր, կամ ծանոթին
Կամ հենց այնպես խանութ-մանութ
Կարևոր չի
Կարևորը որ ուրախ են, աշխույժ
Կայտառ ու պայծառ.
Հե՜յ լավ կանայք, աղջիկ-մունջիկ
Տղա-մղա ո՞նց դիմանա
Թող չդիմանա, թող նայի ու հիյանա
Ու ամեն ինչ լավ կլինի, քաղաքական հարցերն էլ հեշտ կլուծվեն, կզբաղվեն իրենց պրյամոյ նազնաչենյայով (սեր, սեքս, վերարտադրությւոն)։ Ու իրարից պարտք ու պահանջ, կամ իրար ապացուցելու բան չեն ունենա . չնայած՝ մոռացա իմպոտենտների պարագան, ախր էս սաղ կաշան սրանք եփեցին, մի քանի հավակնոտ հարիֆների էլ ...։ (Չշփոթեք գեյերին՝ նրանց պարագան ուրիշ է, նրանք իմպոտենտ չեն, այլ նրբազգաց, ինչպիսիք են նաև վարդագույննները, ու սրանք իրանց քաղաքականությունն ունեն, որ ոչ մի կապ չունի իշխանատենչության հետ)։
Բայց սա աղջիկներին թող չհուզի, իրանց ինչ խելքի բաննա՝ իրավունք, պահանջ, հավասարություն, հարգանք-պատիվ՝ էն էլ Հայաստանում, բա ամոթ չի՞, բա տղեքն ի՞նչ կասեն...(Պուտինը, Բուշը, Սարկոզին, Սեռժը, Լևոնը, Անգլիայի թագ(ուհին), մասոն ձյաձյան)
Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով և նմանությամբբբ բա՞..........
(Շարունակելի, եթե ես չշարունակեմ դու շարունակի...)
P.S. ՀԱՅ ՏՂԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԵՆ՝ ՄԱՅՐԵՐԸ։
Որքան լացեցիք՝ հերիք է, գործի անցեք՝ դաստիարակեք այն տղամարդուն, որին ուզում եք տեսնել ձեր կողքին։
Հարց. ֆեմինիստկան կարա՞ ծննդաբերի, ու եթե տղա ունենա՝ ի՞նչ պիտի անի...
December 17, 2009
A Gartal Event on Dec. 19
Nancy Agabian is the author of Princess Freak, a collection of poems and performance texts, and a recent memoir about the influence of her Armenian family and history on her coming-of-age, Me as her again: True Stories of an Armenian Daughter (Aunt Lute Books), which was honored as a Lambda Literary Award finalist for LGBT Nonfiction. Funded by the NY State Council on the Arts, she recently wrote about the relationship between the Turkish and Armenian communities in Sunnyside, Queens.
Nicholas Samaras' first book of poems, Hands of the Saddlemaker, received the Yale Series of Younger Poets Award. He is currently working on his next book, SIMKO, written for the Slovakian poet and translator, Svetozar Daniel Simko. He has also written a 300-page Memoir, from which he will be reading. He has been awarded poetry fellowships from the National Endowment for the Arts and the Florida Arts Council, and his poems have appeared in The New Yorker, The New York Times, Poetry, The New Republic, Kenyon Review and other publications.
Mehmet N. Uca was born in Mardin, Turkey. He was an active member of the New York Turkish Literature Club: The story Nights (Oykulu Geceler). His poetry was published then and later in Lightmillennium.org, a world peace and good will art website. He has mostly written in Turkish reflecting his personal growth as he moved from the “Southeast” (least developed) to the furthest “Northwest.” His most recent writings address his coming to terms with being a citizen of the new world, and reinterpreting the ways of the old that he grew up in.
December 14, 2009
December 13, 2009
չտեսնված Արաքս
(դեպքային արագությամբ, երբ իրագործելի է ելքի գիտակցությունը)
(ինչպե՞ս է հստակեցնելու, պարզ դարձնելու պահանջը թաքցնում «հստակեցնողի» հայացքը, մելանխոլիկ, բայց ոչ մայթերով հանգիստ քայլող առնետների պես, որ քարշ են տալիս պոչերը)
(3:22ին եկա այն ակնկալիքով որ բնակարանում կլինես, բայց չափանիշները որոնցով պայմանավորվել էինք միմյանց չհանդուրժել, հետաձգելով կտուրների անատոմիան, հոր ու աղջկա տեսողական դիալեկտիկան ու դեռ չհայտնաբերված բարձր արվեստը)
(աստիճանների տակի սենյակ-քաղաքը, ուր պարանի վրայով քայլողները, առյուծներ վարժեցնողները, դանակ կուլ տվողները, սթափված միջակությունից, քաղաքը որին լքում է էլեկտրական հոսանքը, քաղաքը որ չունի լուսամուտներ)
(ժամանակին կից աղմուկի պայմանականությունից)
(անտեսանելիությունն ի՞նչ է թ/քողարկում, երբ հասկանում ես, որ այս ոճն էլ չի կարող չեզոք լինել)
(սառը պատերազմի լեզուն, որ արտադրում է համախոհների մակերեսային ամբողջությունը, օրինականացնելով հեռագրիդ բովանդակությունը. «հիշիր ինձ, որովհետև անկարող եմ հիշել ինքս ինձ»)
>>>








