October 18, 2009

ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼԻՔԻՑ ԱՌԱՋ ԵՒ ՀԵՏՈ

Ներգավվածություն ու հիշողություն––ինչպե՞ս ներգրավել ներկան պատմական ընթացքի մեջ։ Ինչպե՞ս պատմականացնել՝ առանց սառեցնելու ու արխիվացնելու։ Ինչպե՞ս պատմել՝ առանց շարադրելու։ Երկու ժամ ժամանակ ունեմ ներգրավելու queeringyerevan-ի տեղագրությունն ու առանձին գործեր՝ հյուսելու նոր պատմություն, որը չի դավաճանի «Տեղի Ունենալիքին»։ Որոշակի սուբյեկտիվ (դիտավորյալ առաջադրած ժամանակային) ու օբյեկտիվ (տարածքային–աշխարհագրական հեռավորություն, «բլոգի պատեր») սահմանափակումներ գործադրելով՝ փորձում եմ համադրել ձայներ, պատառիկներ, ծվեններ՝ մասնակից լինելու միտումով։

Խոսիր ինձ հետ։ Պատմիր ինձ, ես կլսեմ ու կարհամարհեմ, ես կլսեմ ու կվերապատմեմ
։



կռվարար, անհաշտ շուշանը դաշտի`
որ կյանքում երբեք չէր սիրել մեկին
,
իր խռովահույզ սրտում միշտ վշտի

մրրիկն էր կրել անձայն անմեկին:



կռվարար, անհաշտ շուշանը դաշտի`
որ կյանքում երբեք չէր սիրել մեկին
,
իր խռովահույզ սրտում միշտ վշտի

մրրիկն էր կրել անձայն անմեկին:

Վերանայում եմ, վերամշակում, վերախմբագրում, վերաբերվում...ինչպես մոնտաժող, ինչպես DJ, կոլաժիստ... mix, remix, recycle... recycle bin, garbage can of history...

Բայց . . . բայց . . .
1. "Մաման ու Ես" ––Լուսինեն ասում է, որ փոխում է ազգանունը, իսկ ես մտածում եմ՝ ու՞մ է պետք ազգանունը, լուսանկարը բավական է։ Ազգանունը նույնացման հենց այն եզակի մեխանիզմն է, որ ապանույնացման հնարավորություն չի պարունակում։ Ո՞վ է Լուսինեն՝ Թալալյանը, Դավիդյանը, նկարի միջի երեխա՞ն, թե՞ ճանապարհաբաժանի մեջ տեղավորված ու անսահմանորեն երկատված մարմինը։ Մայրը նայում է ֆոտոխցիկին, իսկ արդեն Լուսինե դարձած երեխայի հայացքը խուսափում է օբյեկտիվի հետ բախվելու բռնությունից, ապագա պատկերի հետ նույնացումից։ Սա այն է, ինչ հավանաբար կարելի է անվանել սուբյեկտի ավելցուկ, այն մնացորդը, որ լպրծուն է, որ այնքան սուբյեկտ է, որ նույնիսկ սուբյեկտ էլ չէ։
Էսպես որ շարունակվի, ամբողջ բլոգը կվերագրեմ -- մի կույս, մի մաքուր, մի սուրբ տեղ չի մնա։ Երևի պետք է ընտրություն անել։

Me and mom

Me and մաման

Es u maman

«Սպասիր, սպասիր,—1990-ականներին գրքերն այվում էին այլ հմտությամբ, վառվում էին տխրաշուք մի այլ լռությամբ, այնպիսի լռություն որն անծանոթ էր մեզ, ու ոմանք ակնկալում էին տեսնել միևնույն կարմրավուն լեզուները, շնչել միևնույն ծուխը որ համբարձվում էր տպված էջերից, զգալ այն նույն ջերմությունը որ տարածվում էր 1966-ի այրվող այգեստաններից: Բայց գրքերը երբեք նույն ձևով չեն այրվում, սպասիր, սպասիր,—այս դեպքում ինչու է անհրաժեշտ կրկնությունը, և ինչ է այն բացահայտում:»

Ցավոք անհնար է բլոգն այրել, կարելի է այն միայն վերացնել՝ առանց այրման փորձառության...էս դարում նույնիսկ պիրոմանյակ չես կարող լինել, քեզնից խլել են նույնիսկ ոչնչացման փորձառությունը, ընթացքին ականատես լինելու հաճույքը։
-- 30-րդ րոպեին կարծես ինքնագլուխ պրոյեկտս սկսում է թեմատիկ առանցք գտնել՝ հայացքի բռնություն, հայացքից խուսափում, հայացքների խիազմիկ հանդիպում ու խուսանավում բլոգի թափանցիկ պատերի ներսում։ Տեսնես բլոգի պատերը կայրվե՞ն, սեյսմակայու՞ն են, երկրաշարժի ու ջրհեղեղի կդիմանա՞ն, Արմագեդոնին ու վախճանաբանական ուրիշ առասպելների կդիմակայե՞ն։


"չգիտես արդյոք նկարի կերպարն է (հեղինակը) գտնվում ակվարիումի ներսում ու դիպչում իր սահմաններին, թե դու ես ներսում ու նա` (ուրիշը) հպվում քո սահմաններին . . թե դու ինքդ վերածվում ես դառնում ես այդ սահմանը ու հպվում ինքդ քեզ հետ: չգիտեմ . . հզոր է --"
--- break - Ericn asum e` gnank marojni arnenk, isk es marojni chem sirum...բայց երևի մի 10 րոպեով որ դուրս գամ, էս մոծակները դադարեն կծել... բայց մյուս կողմից էլ՝ կխախտեմ իմ իսկ դրած սահմանափակումները, բայց ինչպես ասում են՝ մաքուր ստեղծագործությունը լիբերալ–բուրժուական, մարքսիստ–պոզիտիվիստական առասպել է։ Որեմն պաղպաղակը հակաբուրժուական քաղցրավենիք է։
Խոսիր ինձ հետ։ Պատմիր ինձ, ես կլսեմ ու կարհամարհեմ, ես կլսեմ ու կվերապատմեմ։

45-rd rope - GOLLL!!!!

Մոռացա նշել, որ այլ սահմանափակումներ էլ եմ դրել՝ չնշել Վահանին, չխոսել Գալիս եմ Մոտդ, Որ Հետդ Չլինեմ–ից (լսել ես՝ էս Երևանում վերջին քֆուրն է դարձել), անպայման հիշել ու արժանին մատուցել Շուշանիկ Կուրղինյանին, գտնել Որտեղի տեղը`


2. բայց Լուսինեն ու Արփին չեն թողնում, որ բաժանման ու մերձեցման դիալեկտիկան մոռանամ։





















Մինչև ժամը լրանալը՝ մնաց հիշենք Շուշանիկ Կուրղինյանին։

5 comments:



Մյուս կողմից.... Պետք է նկատի ունենալ, որ ոչ միայն մոռանալն է գաղափարաբանությամբ ծանրաբեռնված գործընթաց, այլ նաև հիշելը – ֆեմինիստական ռեվիզիոնիզմը նույնպես գաղափարաբանություն է, ու պետք է սա նկատի ունենանք, եթե ուզում ենք հիշել։ Նաև պետք է նկատի ունենալ, որ հիշողության ինստիտուցիոնալացումը, ռիտուլացումը (ինչպես արձան, շիրմաքար կառուցելը, գերեզման այցելելը, մոմ վառելը) նախ և առաջ մոռացության նախապայման է։ Երբ տուրք ես մատուցում նյութականացած հիշողությանը կամ դրա նշանին, ապա առաջին հերթին մաքրում ես ինքդ քո խիղճը անցյալի առջև, իսկ մաքուր խիղճ ունենալը նշանակում է մոռանալ...

Shushan A. said...

համամիտ եմ. "զարուբյանի կանայք" վեպը ահա այսպես պիտի ավարտվեր. երեք հոգի ուզում են գիշերով տեղահանել կուրղինյանի տապանաքարն ու փտած դագաղը և տեղափոխել պանթեոնի ցանկապատների միջով` ներս (քանի որ այդ երեքը հենց նույն իդեալոգիայի կառույցներն են (համարելով որ ներսում գտնվելը ավելի իմաստալից է ու գնահատելի) ու չեն հասկանում կամ չեն պատկերացնում որ գերեզմանոցային տարածքն ու պանթեոնի հասկացությունը նույնպես ինչ-որ իդեալոգիայի կառույց է ու ինքն իրենից իրոք որ ճշմարտություն կամ իրականություն չի ներկայացնում) և ահա երբ նրանք գողեգող մոտենում են կուրղինյանի արձանին, իրենց ընկերներից մի քանիսը պարզվում է որ արդեն այնտեղ են և գինի են խմում որ ուժ հավաքեն գերեզմանը փորելու նպատակով. սիրային վիճաբանություն է տեղի ունենում. կամ թե ինչ-որ մեկը, արբած, սկսում է բարձրաձայն արտասանել կուրղինյանից տողեր ու պանթեոնի պահակը -- չգիտեմ երևի ձեռքին մի մեծ դուբինկայով -- գալիս է և վերջ տալիս գինարբուքին . . կամ էլ այսպես. սկսում են գերեզմանը փորել ու հայտնաբերում որ ոչ մի դագաղ էլ չկա, քանի որ կուրղինյանի զավակները չէին համաձայնվել որ նրան թաղեն ինչ-որ այգում, իր ընտանեկան գերեզմանոցից դուրս . . ինչևէ. ամեն դեպքում գործը ձախողվում է քանի որ ինքը գաղափարը` թե ով տեղ ունի պանթեոնի ցանկապատի այս կողմում` ներսում կամ այն կողմում` դրսում, ինքը աբսուրդ գաղափար է, ու այսպիսով` կորցնում է իմաստը . . բայց ավարտին դեռ շատ կա ու այս պահիս վեպը մի քիչ անկանոն ձևով է զարգանում . . ինքս էլ չգիտեմ թե ինչ է լինելու վերջում . .


Super:)))

lusine said...

myus koxmic tarberutyun ka uxaki moranalu u gorcoxutyan mej vory tanum e moracutyan vorovhetev amen artasanvac bar kam grvac teqst, patker nuynper moracutyan akt e.

Lara A. said...

payts ardyoq petq e iran teghapokhel myus koghm?
"how different it is to read from her perspective
how hard sometimes, it’s true
but the view from the front of her house
is an expansive field of marigolds
the photographs of our stories
form a path we can follow
but don’t forget to leave new ones behind
because the memories you came from
were the first gifts you ever received."
3. Հայացքի խզում––

Լուսանկարը հրաժարվում է պատմության ճշմարտությունն ասելուց, իսկ Լուսինեն ներկան տեղափոխում է անցյալի մեջ։ Ի վերջո, պրակտիկայով արված վերջին ֆոտոներն ինձ ստիպեցին մտածել, որ մենք յուրաքանչյուր ժամանակաշրջան պատկերացնում ենք իր ներկայացուցչությամբ, իսկ ավելի ճիշտ՝ իր ֆակտուրայով։ Ի դեպ, ֆակտուրա ասելով նկատի ունեմ ռուս կոնստրուկտիվիստների ընկալումը. ֆակտուրան ոչ թե նյութի սուբյեկտիվ ընկալումն է, այլ օբյեկտիվ, ներքին որակը։ Հիմա գնա ու գտի պատմության օբյեկտիվ, ներքին որակը։ Ինչևէ, էս ֆոտոները ներկան սառեցնում են 50-ականների մեջ... իսկ կարո՞ղ է ներկան 50-ականներից առաջ է եղել։ Երկու լուսանկար՝ մեկը Լուսինեն է նկարել 2009-ին PRAKTIKA-ով, իսկ մյուսի հեղինակն անհայտ է, ժամանակն անհայտ է, դիտավորությունն անհայտ է... (Lomo Lyubitel')
 

Էսքանը հասցրեցի... եկեք ավելացնենք, մեկնաբանենք, խմբագրենք, հա՞։

delirium

Ատամները փչացել են ոչ թե ծիծաղից, այլ անընդհատ թախիծը կուլ տալուց:

je lui dirai que sa façon de manger n’a rien à voir avec sa façon de se vêtir

Ես չկարողացա այդպես էլ մորս ասել, որ այդ կորած խաղալիքի մասերը թաքնված էին անկողնուս մի անկյունը, որտեղ ես փորցում էի չգնալ

Ma mère n’a point compris que le mal ne venait pas de lui mais de moi
Elle n’a jamais compris non plus que derrière les rideaux du salon, il y avait toujours la poussière rouge qui s’amassait malgré tout

“Ոտերիս մեջ է, այ էնտեղ հա ներքևը
Ինձ շատ է խանգարում բժիշկ
Չէ, ոչ մի բան չեմ արել
Հա դուք արեք
Ես չեմ կարող
Հանեք
Կոտրեք
Փչացրեք
Միայն խնդրեմ էլ չեմ ուզում հիշել”


Elle a crié fort, elle a arraché l’innocence derrière laquelle j’essayais de cacher ma honte.

Ես չգիտեմ, որն է ամենատխուրը, որ ես չկարողացա էդ բանը ասել, թե որ էդ բանը ինձ վաղուց արդեն ասելու բան չի թողել

Ca me gratte partout, cette chose sort de mes veines, empoisonne ma chair.
Ne me touchez surtout pas.
Ne me regardez pas.

Սև ու սպիտակ ֆոտոաբարատների մեջ նստած սպասում էի որ ինձ վերցնես վերնիսաժից:

October 15, 2009

what is} to take place | տեղի ունենալիք
















>>> ու դեպի նորը

որի մասին երբեք չենք կարող խոսել որպես անցյալում եղած >>>>>


не «Делая Ереван загадочней» . . . а «остраняя ереван»!!!

October 13, 2009

Norits hiny


Xostanum em, verjin angam em anum...:)))

October 7, 2009

տեղի ունենալիք




the poster says: "you are cordially invited to what is} to take place at zarubyan 34 on october 18, at 5:00pm."

>>>

[mi hat el angleren chanenq plakat?]

[what is} about to take place --myusnere karogh a aveli lav variant gtnen?? inch ek asum --]

[mi hat tarberak el es em arajarkum. -- the event to be :)))]

[isk yete espes? what will take place at zarubyan 34. ed "event" bare ("depq", "mijotsarum" kam "iradartsutyun") shat nkaragrogh a u inch vor tegh teladrogh (inchpes nayev tsanrakshir -- kapum a "tsutsahandesi" kam "araroghutyan" het u gutse nuynisk travmayi gaghapari het a harabervum). "teghi unenaliqe" xaghum a hents teghi het -- klini tegh te che (seghani shurj orinak nstelu hamar)? kam teghi kunena te voch (kani vor bolore zbaghvats en u zhamanak chunen handipelu, galu)? "unenaliq" -- galiq, spasvats, spaseliq -- aparnii -- gutse ankatar. ed teghe / taratsqe karevor a -- vor ed bare lini -- place. tegh-a-hanvats, tegh-a-vorvel, vor-tegh?, (s)tegh(tsel) pahi mej u ed pahin -- chgitem -- "teghi unenaliqe" kartses hents ira mej krum a kataroghakane -- ain inch "depqe" (event) chi karogh anel (vorovhetev depqe arden sahmanvel a bazum angamner) -- isk "teghi unenaliqe" (an)teghi teghn a -- hents inke, u menak teghum haytni kdarna, kparzvi bolori hamar, bolor masnakitsneri -- ovqer vor klinen teghum -- ayd ore ayd zhamin -- ]

[es vonts vor hay-turqakan sahmani batsman patmutyune lini :)))))) meke mekin nuyn patmutyunn a]

[iharke arajini depqum lav kliner vor ayn teghi chunenar, isk 18ine tsankali a u spasvats]

[aha mek yevs tarberak -- the happening place -- ]

[indz tvum e ete toghnenk - what is about to happen - shat aveli lav e. i verjo erb heto el xosenk es depqi masin, misht spasum u aknkaliq ka, nuynisk ete antsyalum e eghel.]

[yes to what is to take place]

>>>

շնօրհավօր




October 4, 2009

չտպված հարցազրույց

---
(այս հարցազրույցը տվել էի lragir.am–ին բայց չդրեցին ասելով որ թեմայից շեղվել եմ ու մեկ էլ միասեռական բառի համար:)
---
- Ձեր կարծիքով, ի°նչ է իշխանությունը, և որո°նք են նրա ձևավորման մեխանիզմները և գործառույթները:

Ճիշտն ասած, ինձ առհասարակ չի հետաքրքրում իշխանություն երևույթը, իսկ մեր իշխանությունն ընդհանրապես չի հետաքրքրում: Եվ ինձ թվում է` այնպես պետք է անել, որ իշխանություններն իրենք հետաքրքվեն մեզանով: Այսպիսի մի կարծիք կա, որ իշխանությունները շատ լավ գիտեն մեզ, մենք պետք է իմանանք իրենց և կարողանանք մեր հարցերը բարձրացնել և լուծել: Բայց ինձ թվում է` իրենց պետք չի իմանալ, իրենք շատ պարզ և տգետ իշխանություն են, ու ամենակարևորն այն է, որ պայքարելու, ինչ-որ բանի հասնելու օրենսդրական դաշտում էլ մենք չենք կարող ոչ մի բան անել, որովհետև մեր օրենքներն էլ այնքան լավը չեն: Ասում են` իբր մեր Սահմանադրությունը լավն է, բայց իրականում լավը չի, և դրա համար Սահմանադրության մեջ ամրագրված օրենքներն էլ չեն գործում:
Մենք գիտենք, որ հիմնականում մեզանում օրենքներ ստեղծողները տղամարդիկ են, բնականաբար, այդ օրենքներն էլ իրենց համար են լավը և իրենց են ձեռնտու:
իմ ընկերները պայքարում են օրենսդրական դաշտում բայց առայժմ կարծես թե ամեն ինչ նույն է բայց վստահ եմ, որ դա նույնպես կտա իր արդյունքները, ես ավելի պատկերացնում եմ փոքրիկ “բոմբիկների” նման բաներ անել, որ հասարակությունն էլ, իշխանությունն էլ տեսնի, որ կան մարդիկ, որոնք պայքարում են, պայքարում են հանուն ինչ-որ բանի, հանուն ազատությունների: Կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է բարձրացնել, քանի որ դրանց մասին քիչ են խոսում: Այսօր մեզանում ստացվել է այնպես, որ մարդիկ վախենում են խոսել, և վախի մթնոլորտը գործում է և’ ընտրությունների ժամանակ, և’ նաև դրանից հետո առօրյայում: Ասում են չէ` գնա ընտրության, ընտրի ում ուզում ես, բայց մի ասա բարձրաձայն: Դա հենց խոսում է այն մասին, որ վախ կա ազատ խոսքի հանդեպ: Կարծում եմ` մեր երկրում փոփոխություններ պետք է լինեն, դրանք անհրաժեշտ են, և մեր երկրում ինչ փոփոխություններ էլ լինեն, միայն պետք է լինեն կանանց շնորհիվ, որովհետև այսօր իրենք են ամենաճնշվածը: Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, ապա ինձ թվում է իշխանություններ չպետք է լինեն: Բոլորը պետք է հրաժարվեն իրենց ունեցած իշխանությունից: Այդ դեպքում ավելի հեշտ կլուծվեն հարցերը:

- Խոսեցիք համատարած վախի մթնոլորտի մասին, իսկ ինչպե°ս եք պատկերացնում դրա հաղթահարման ճանապարհը:

Երևի մի բան հաստատ պետք ե իմանանք որ հիմա վաղուց արդեն 37- թիվը չի ու մեր հետադեմ իշխանությունները այդ տխմար մեթոդներով էլ չեն կարող առաջնորդվեն ինչքան էլ երազեն այդ սիստեմի մասին որ հնարավոր է այսօր, մեկա դա չեն կարող կիռառել:

- Իշխանություններ չլինեն, փոխարենը այդ դեպքում ի°նչ պետք է լինի:

Չգիտեմ բայց հաստատ դա կլինի ուրիշ մի աշխարհ:

- Իշխանափոխությամբ արդյո°ք կհասնենք դրան և արդյո°ք Ձեր նշածը վիրտուալ է:

Իշխանությամբ չէ չենք հասնի: Պարզապես պետք չէ սահմանադրական ճանապարհով հասնել դրան, որովհետև տեսնում ենք, որ դա չաշխատող տարբերակ է: Թերևս միակ ելքն ապստամբությունն է, և համոզված եմ, որ ինչ-որ տեղ մեզ անհրաժեշտ է կոպիտ,. բռնի ձևով ապստամբությունն, միայն թե առանց զոհերի: Այս իշխանությունների դեմ պետք է պայքարել միայն այս տաբերակով. Մեր իշխանությունները բռնի իշխանություններ են, իրենք բռնություն են գործադրում, իսկ բռնության դեմ բռնությամբ պետք է պայքարես: իհարկե իմ ասած բռնությունը տարբեր է որովհետև դա արդեն բռնության դեմ բռնություն է:

- Եթե ունենանք կանանց իշխանություն, ի°նչը կփոխվի մեր կյանքում:

Իշխանության դեպքում ոչինչ չի փոխվի որովհետև երբ այսօր ես խոսում եմ կանանց ազատագրման մասին ես խոսում եմ միայն նրանց մասին ինձ չի հետաքրքրում այտեղ տղամարդը ես բացարձակ ցանկություն չունեմ դրա մասին մտածելու:

- Ձեր արվեստո°վ էլ եք պայքարում հանուն կանանց իշխանության:
Եվ ինչպե°ս եք տենսում կանանց իշխանափոխության ճանապարհը:


Ես իմ արվեստում չեմ պայքարում կանանց իշխանության համար իմ արվեստում ես խոսում եմ կնոջ սեռական ինքնության մասին ավելի կոնկրետ միասեռ կնոջ ինքնության մասին հայաստանում:

- Շատերն այն կարծիքին են, որ առաջին հերթին հասարակությանը պետք է փոխել և հետո միայն իշխանությանը:

Մենք շատ մեծ խնդիրներ ունենք հասարակության հետ, մենք հասարակական գիտակցության խնդիր ունենք: Նախևառաջ պետք է յուրաքանչյուրն իր մարմինն առողջացնելուց սկսի, յուրաքանչյուրն իր առողջության մասին հոգ պետք է տանել, որովհետև այսօր չկա որևէ բան, որ չազդի կնոջ առողջության վրա` սկսած սննդից, աշխատանքից որ նա անում է, վերջացրած քաղաքականությամբ: Պետք է սկսել առողջության դերը բարձրացնելուց:

Ինձ թվում է` կանաց իրավունքներից պետք է սկսել ամեն ինչ, երբ կանայք մեր հասարակությունում ձայն ունենան, երբ կանայք կարողանան իրենց խնդիրների մասին խոսել, այդ դեպքում մեր հասրակությունը կփոխվի: Կանայք պետք է ազատագրվեն տղամարդկանց իշխանությունից, կանայք պետք է ակտիվորեն մասնակցեն քաղաքականության մեջ: Շատ կուզեի վերջին ընտրություններում կին քաղաքապետի թեկնածու լիներ և ընտրվեր:

- Բայց կար կին թեկնածու:

Հա°, ես չեմ ճանաչում…Այստեղ պետք է նշեմ, որ թեև մենք ունենք տարբեր մարմիններում աշխատող կանայք, որոնք, ճիշտն ասած, ոչ մի բանով չեն տարբերվում տղամարդկանցից: Իհարկե ես բոլորի մասին չեմ խոսում: ՈՒ երբ խոսում եմ կանանց ազատագրման մասին չեմ ասում որ այն ինչ ունեն տղամարդիկ դա կանայք էլ պետք է ունոնան դրանք անպետք բաներ են հիմնականում որ կանանց պետք չեն ու չարժի դրա համար էներգիա ծախսել:

- Բայց արդյո°ք կարող ենք առանց իշխանության լուծել մեր ներքին և արտաքին խնդիրները:

Այսօրվա իշխանության միջնորդի դերը պետք չէ մեզ: Ի վերջո իշխանությունը պետք է խոսի հասարակության անունից, բայց նա նույնիսկ իր անունից չի կարողանում խոսել:

- 2012-ի ընտրություններից Ձեր ակնկալիքը, մի°թե կին նախագահ պետք է ընտրենք:

Միանշանակ:

esquisse shushiesque


At the end of the day, what matters is how many women you empowered
How many of them were touched by your attention
How much better they felt about themselves

How many felt dignified with your attitude
How many went home with the feeling that they are worth something
Something they did not sense for a long time
Since all they get is indifference
All they hear is demeaning
All they ever loved broke them from the inside out


Walking down the streets of Shushi
Thinking about the lives lost
Wandering how long this artificial peace will last
Imagining
Deconstructing
Analyzing
Digging deeper in the absurdity of the situation

Suddenly faces superpose one after the other
Gayane
Sveta
Anoush
Fatima
Venera
Novella

Nothing seems understandable at first glance
Nothing will ever be mentioned in books or will it?

Sometimes flying high over Jdrduz
Seems to be the only option
The only authentic peace ever
And everything returns to its original place
Even the cow has a strange look on her face

Walking down the streets of Shushi
Picking blackberries
Tumbling on the ancient stones
Dreaming of another reality
Thinking with the uterus.

October 1, 2009

(հատված 4)-ից

>>>

Հայելու միջից նայում է (այդ անանձնագիր) օտար մեկը—գիտես որ դու ես բայց միայն գիտես ու իմացածդ տեսածիդ ու զգացածիդ հետ չի համընկնում, քանի որ չես կարող կանխատեսել (ու դրանից բացարձակապես կախման մեջ ես) թե ինչ է անելու հաջորդ վայրկյանին: Դրսից լսվում են կանացի ձայներ երևի միջանցքում են երևի գալիս են վարագույրները փոխելու: Հայելու միջինը սկսում է վրդովվել ու դրանից դեմքն ավելի է ջղաձգվում: Թակելով ու բացելով դուռը մտնում են երեք մահճակալներով ննջասրահը: Ցնցվող բերանը հնազանդվում է միայն փոխարինված լեզվին: Սկզբում լսվում է հոսող ջրի ձայնը, ձեռքերը զգուշորեն մերկացնում են մարմինը: Տեսարանը հագեցած է չկայացած սուգի նախանշաններով—ուղեկցված լինելով որպես մի հյուր—

Սպասիր, ասում է, սպասիր——

Այն, ինչին վերագրում ես չկայացածը, որ միաժամանակ գրվում է Արաքսի վրայով, վերա-գրելով Արաքսին, ընդունակ չես սկսելու ու չես էլ կարողանում շարունակել, քանի որ սկսածդ թերի է ու նույնիսկ չսկսած արդեն հակված մոռացվելուն——հետո կրկին խոսակցության նշաններ ու թվում է թե կանգնած ես ցնցուղի տակ ու լսվում է ջրի խշշոցը: Գերմարդկային ճիգ է գործադրվում գլուխը բարձրացնելու համար որ հասկանա (ենթադրվում է որ կարող ես) իսկ կարողանալու համար հարկավոր է ընդամենը ենթարկվել: Մի սոսկալի անվերջ պահ, որ պարտավորում է լինել հիշված ու միշտ հերքված: Երևան գալով որպես մի այլ երևույթի երևույթը, որի ավտո-շարժման անորոշությունից հաջորդը ոչ թե տարօրինակվում է նախորդից, այլ ներլուծում նրանց միջի տարածությունը——Շեղվում ես նորից, ասում է, վերադարձիր Արաքսին: Գրի թե ինչպես կանգնեց դիմացդ առաջին անգամ, չհասկացված որպես մի կտրուկ շրջադարձ, ցանկալի իր անհագ ցանկությամբ փլուզել գրականությանդ տան պատերն ու հետևաբար փողոցի անունն էլ ու անվանման հասցեն——

>>>

September 25, 2009

round-table discussion at the wrc

>>>

CHILD SEXUAL ABUSE: ASSESSING THE SITUATION IN ARMENIA

Tert
Sept 23 2009
Yerevan, Armenia

The Women's Resource Center (WRC) invites all interested parties to a round-table discussion called "Child Sexual Abuse: Assessing the Situation in Armenia" on September 25, 2009, at 5 pm.

Due to recent scandals in special schools where a group of volunteers raised the issue of the urgency of addressing child abuse and neglect in these closed institutions, the WRC invites all interested citizens and NGOs to participate in a round-table discussion and voice their concerns on the issue. Representatives from different ministries and NGOs are invited to take part in the discussion.

This event will help assess the situation in Armenia regarding the issue of child abuse in special schools, inform participants about available resources in the country, and find means of cooperation between NGOs and government bodies for better solutions and preventive methods. You can register by calling the WRC at 010-51-91-68.

>>>

կատիի նամակը

katin vraci arvestaget e bayc voch miaserakan u shat e uzum masnakcel mer texi unenaliqin ira gorcy blogum tesel em shat lavn e: http://www.musegi.com/

privet lusi

ya ochen rada vashemu sobityi i s udovolstviem primu v nem uchastie. napishi kogda budet izvestni konkretnie dati provedeniya i esli ot menya trebuetsa shto-nibud' osobennoe (naprimer gruzinskoe vino).

kati

targmanem ruseren chimacoxneri hamar hahahaaaaaaaaa hima el es ktargmanem:

es shat urax em dzer texi unenaliqi hamar asa gone texi kunena? bayc amen depqum chei asi te hachuyqov kmasnakcei bayc mi qich vor vracakan gini hets berem havesov kmasnakcem dzer het dzer texi u antexi unenaliqin :) u ete inch vor ban kcankanaiq baci vracakan ginuc aseq hets kberem (xachapuri, parajanovi kolazhneric, garejur, jur ev ayln ...) pach

katerina

September 23, 2009

խաղից դուրս





September 17, 2009

ի պատասխան անձնագրային տվյալների, ինքնության, ու անվան հարցին

. . .

sireliner --

nkatetsi angelai blogum nerkayatsvats anvan popoxutyune -- i hayt e galis vorpes angela harutyunyan --

hetakrkir e vor nuyn ughutyamb ei sksel verjers mtatsel` ardyok karevor e vor mer lriv anunnere dnenk, u ardyok karogh enk da mez tuyl tal hima, mer gortsuneutyan 2rd tarva entatskum (te 3rdi mej enk? arden chem hishum . .)?

indz tvum e vor shat karevor kayl e u hetevelov angelai orinakin, yes el em գրում իմ ամբողջական անունը, դրանով բացահայտելով իմ ով լինելը (ըստ անձնագրի): իհարկե դա անում եմ հայերենով, որովհետև հիմա, այս պահին, փորձում եմ ինքնաքարտեզագրվել այդ լեզվի սահմաններում, որովհետև նախքան այս պահը -- այն ինձ համար անսահմանելի էր (indefinable): իհարկե փորձն ու փորձելը ըստ էության ընդունում են սխալի (փորձանքի) հնարավորություններն առանց ընկրկելու ոչ վերջնական կիսասահմանումներից . .

սիրով,
շ

September 12, 2009

Էլեկտրոնային նամակ #144

. . .

աա, լավ ես ասում, գագոն սեղանի վրա կանգնած, գծավոր փողկապով ու սև շալվարով, հրաշալի ա! բայց դե տես կարող ա չուզենա կամ էլ կարող ա սեղանը չդիմանա . . չգիտեմ . . դուք փաստորեն պերֆորմանս եք անում, թե? էդ սեղանի շուրջ նստելն ու խոսելը չես կարծում որ պերֆորմանսի բնույթ ա ստանում? գեղարվեստի, գրականության ու թատրոնի շփումները, հարաբերությունները, զրույցը . . ու հենց դա էլ հոկտեմբերին "տեղի ունենալիքն" ա (գիտես սա լիստին էր պետք գրել . .) ձերը փաստորեն իմպրովիզացիա ա լինելու, իմս էդքան էլ չէ: ու շատ էլ լավ կլինի որ ասենք տենց երկխոսության նման գնա. հա օրինակ դուք խոսում եք, հետո գագոն առանց նախազգուշացման, երբ որ ինքն ա ուզում (երբ որ զգում ա որ էդ պահն ա) -- մեջ ա մտնում (անտակտ ձևով) ու դուք ասենք կանգ եք առնում էդ պահերին հետո ինքը մի քանի տող կարդում ա ու լռում. դուք շարունակում եք . .

էս հատվածը ոնց ա?

"Նկատի ունենալով, որ նրանք կարող էին հետաքրքրված լինել ու ճիշտ այնպես ինչպես որ կային: Հետադարձին մրսելով ու Երևան դարձի ճանապարհին, զգալիորեն հայտնվելով ուղևորի դերում ու մրսած մարմինը հանձնելով ու հանձնվեց նրան . ." և այլն . .

կամ կարաս էդ 5-էջանոց հատվածը տաս գագոյին ու թող ինքը ընտրի թե ինչ ա ուզում կարդա: էդպես երևի ավելի լավ կլինի չէ?

կամ էլ հակառակը. գագոն սկսում ա կարդալ տեքստը ու դուք մի քանի վայրկյանից իրան կտրում եք, միջամտում ու սկսում խոսալ ձեր ընթացքից -- ոնց որ իրականությունը, իրական մարդիկ շարունակում են գործել, անել, ապրել իրանց կյանքով, հերքելով տեքստը որ փորձում ա նկարագրել իրանց փորձը, իրանց գործի ընթացքը, հա? մի տեքստ որ փորձում ա իրանց այսպես ասած արձանացնել, որ հանդգնում ա, երևակայում ա որ իրանց կարող ա ներկայացնել բառերի ու սիմվոլների միջոցով: հետո ասենք գագոն էլի մեջ ա ընկնում ու շարունակում կարդալ ու տենց տարօրինակ մի խոսակցություն` իրականի ու վեպի հանդիպումը . . չգիտեմ ինչ ես մտածում?

. . .

September 8, 2009

փոխհագվել (փոխհագություն)

---

փոխհագվել կամ փոխհագություն (drag) --- նշանակում է կոստյումավորվել, հանդերձավորվել այլ (հակառակ կամ ուրիշ) սեռի համապատասխան; հաճախ կարծրատիպային ու չափազանցված մի ներկայացում (drag show), որի ընթացքում բեմականացվում ու խաղարկվում է ուրիշի սեռային պատկանելությունը

փոխարքա (drag king) --- հիմնականում իգական սեռի ներկայացուցիչ, ով հագնվում/կոստյումավորվում է որպես արական սեռի ներկայացուցիչ

փոխթագուհի (drag queen) --- հիմնականում արական սեռի ներկայացուցիչ, ով հագնվում/կոստյումավորվում է որպես իգական սեռի ներկայացուցիչ
Հառլեմ ռենեսանսի հայտնի բլյուզի երգիչ ու փոխարքա Գլադիս Բենթլին (1907-1960)

September 7, 2009

September 6, 2009

#



September 3, 2009

A quiet morning in Tbilisi...



WOW members in Tbilisi, Georgia (August 2009)

September 1, 2009

a review of THE MIRROR IN THE WELL

[Micheline Aharonian Marcom. The Mirror in the Well. Dalkey Archive, 2008. 137 pp.]

Many critics acquainted with Marcom’s work have dismissed her fiction as being impossibly convoluted, repetitious, or confusing, that her characters misrepresent or exaggerate, and many disagree with me as I insist that Marcom is one of the most compelling contemporary authors writing in English and that her prose is radically innovative, acutely artistic, and intensely humane. Ultimately, all of her work is an inquiry into love, its edges and limits, which obtains a new palpability and a new level of understanding in the sheer beauty and quiet poignancy of her prose.

Marcom’s fourth novel, a small book originally titled “The Edge of Love,” referring to a Clarice Lispector story called “That’s Where I’m Going,” and published as The Mirror in the Well, is an exquisite and at the same time terrifying account of an episode in the life of a woman who realizes that she is trapped in the painfully quotidian traffic of urban life and its culture. This unnamed modern, American, middle-class woman—“the girl,” who in a sense is an “everywoman,” and who appears to be, at the same time, as Marcom characterized her in a recent interview (see Context 22), an amalgam of feminine archetypes from the old stories of love—Helen of Troy, Scheherazade, Isolde, among others, awakens from a prescribed, comatose life to the realization that she is not fully alive, that she has not fully lived. In her search for a sensation of life, she plunges into the depths of herself, crossing and transgressing the borders of the permissible, the codes and values that are tolerated by society, partaking of what Anne Carson called “eros, the bittersweet,” a description which Carson, in turn, borrowed from Sappho: “Eros once again limb-loosener whirls me / sweetbitter, impossible to fight off, creature stealing up.” Her melancholy lover—the dark-eyed foreigner, who carves and shapes wood—journeys with her into the underworld of desire, where “the girl” must discover in her solitude shame, bitterness, the pleasure of, and the nostalgia for, wholeness. She is at once the goddess-mother and the monster-child, a source that can castrate or give life. Indeed, no other book has inquired into female sexuality and desire with such force and honesty, so curiously and physically looked into the sexual act from a woman’s perspective and the female sex itself. As Marcom noted in her interview, “I suppose in a society where female sexuality is feared and repressed and shamed: where the cunt itself is shameful and to be hidden, cleaned up, covered, then to put the naked form of a woman at center with her point of view, her sex, and pleasure as the point of inquiry, well, then, yes that could be radical, it could offend, it might be considered ugly, immodest, in bad taste and immoral, and of course it is the most natural thing on earth.”

Marcom’s language is not censored, but neither is it embellished—it simply describes the desperate drive that pulls and pushes at “the girl” who has come back from the dead; the world of television, habitual affairs, meaningless material possessions, and the bitter convenience of marriage. Everything in The Mirror is distilled into one thing—the phrase and its uncapturability, which is also the very moment of orgasm. The words never pretend to replace the experience itself, they only try fragmentarily, fleetingly to capture the moment, yet fail; then they are arranged anew, in a different construction, only to leave the reader with a sensation of an eternal continuity, our relentless desire to dismantle the boundary between language and sensation, and the realization that human experience will always remain in the interstices of linguistic codes.

August 31, 2009

Ապանույնացում

«Գեղագիտական փորձը քաղաքական հետևանք ունի այնքանով, որքանով որ վերջինիս ենթադրած նպատակակետի կորուստը խախտում է այն ձևը, որով մարմինները համապատասխանում են իրենց ֆունկցիաներին ու նպատակակետերին։ Այն, ինչ այս փորձը ծնում է, ոչ թե հռետորական համոզչություն չէ առ այն, թե ինչ պետք է արվի։ Այն չի շրջանակում նաև հավաքական մարմին։ Այն կապերի ու չկապակցվածությունների բազմակիացում է, որը վերաշրջանակում է մարմինների միջև հարաբերությունը, աշխարհը, որտեղ դրանք ապրում են, և այն ձևը, որով դրանք «սպառազինված են» համապատասխանելու այդ աշխարհին։» Ժակ Ռանսիեր

Երբ սկսեցի աշխատել այս ելույթի վրա, որ պետք է արծարծեր կանանց–ուղղված կանանց ցանցի պատմությունները՝ տարօրինակող (քիչ անց կբացատրեմ՝ տարօրինակող բառի տակ ինչ եմ հասկանում) գեղագիտության տեսանկյունից, մի պարզ պատկեր կար մտքումս, որ ուզում էի շարադրել։ WOW-ի առաջին ցուցահանդեսը՝ Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ մտքումս, ուզում էի վերստեղծել միասին աշխատելու հավաքական փորձառությունը։ Ուզում էի կառուցել 2008-ի ամռանը Երևանում կազմակերպած ցուցահանդեսի ներ–սուբյեկտիվ տեղագրություն։ Ուզում էի վերակենդանացնել արվեստի՝ որպես աշխատատար պրոցեսի այս փորձառությունը, որն էլ իր հերթին՝ դուռ էր բացում ազատագրող գեղագիտության համար։ Ինձ համար WOW-ում արվեստագետների ու գրողների հետ աշխատելու փորձը մի հնարավոր անհնարին հավաքականություն ստեղծելու օրինակ է, որ գործում է ոչ թե համաձայնությամբ, այլ անհամաձայնությամբ. հավաքականություն, որ ձևավորվել է միացման ու բաժանման դիալեկտիկայում կամ այս երկու բևեռների արանքում, ուրիշին անձի տարածության մեջ հրավիրելու, բայց միաժամանակ այդ հրավերը մերժելու կտրուկ ժեստերով։

Այս իրադարձությունից ժամանակային հեռավորության ու ֆիզիկական տարածության աճի հետ մեկտեղ, կարիք զգացի ոչ միայն հարցադրելու իմ իսկ ներդրումը հայկական կոնտեքստում queer դիսկուրսների՝ որպես ինքնության քաղաքականության կառուցման գործում, այլ նաև կասկածի ենթարկելու մերձեցման ու հեռացման դիալեկտիկայի միջոցով սուբյեկտիվացման հնարավորությունն իսկ։ Իսկ ի՞նչ՝ եթե սուբյեկտիվացումը ձախողվում է։ Ի՞նչ՝ եթե նույնացման ու ինքնության նախասահմանված ու նախահաստատված ձևերի որդեգրումը պատմական շատ տարբեր պայմաններում հանգեցնում է սուբյեկտիվացման անհնարինության։ Իմ այս ներկայացման ընթացքում կփորձեմ կոնցեպտավորել որոշ տարածություններ ու հնարավորություններ, որոնք առաջ են գալիս սուբյեկտիվացման փորձերի ու դրանց ձախողման արանքում՝ WOW-ի վերոհիշյալ նախագծի օրինակով։ Թերևս այս ներկայացման ընթացքում պետք է կառուցել մեկ այլ տեղագրություն՝ ոչ թե սուբյեկտիվացման, այլ ոչ–սուբյեկտիվացման, ոչ թե հավաքականությունների ու ինքնությունների կառուցման մեջ ցանկության դերի, այլ ցանկության ձախողման մասին։ Այս բազմաշերտ պատումը բաղկացած է ցանցի մասին որոշակի փաստական տեղեկությունից, ցանցի ներսում հաղորդակցության ձևերի ու եղանակների մատուցումից, իմ մեկնաբանություններից, որոնք սուբյեկտիվ անհատական փորձի ու քաղաքական հայացքների արդյունք են, խոսքի, հայտարարությունների, տեսողական հղումների այլ պատառիկներից։ Այն հայտարարություններն են ներգրավել, որոնք, ըստ իս, մասնակցում են հավաքականության կազմավորմանը։ Խոսելու եմ նաև այն տեսական հայացքների մասին, որ ընտրել եմ այս ներկայացման համար։ Եվ վերջապես խոսքիս մեջ եմ ներառել վերլուծությական մեկնաբանողական–տեսական մետա–նարատիվ, որ հղելով Ջեյն Ռենդելին, անվանում եմ տեղագրական կուրատորություն։





WOW-ն հիմնադրվել է 2007-ին, կամ ավելի ճիշտ այն երբեք էլ չի հիմնադրվել, քանզի գործում է վիրտուալ հաղորդակցության ցանցի միջոցով՝ blog, listserve`նյութականանալով սոսկ ժամանակ առ ժամանակ, իրադարձայնորեն։
Ընդհանուր նախագիծը, որի մեջ ընդգրկվում են մեր նախաձեռնությունները, կոչվում է «Տարօրինակելով Երևանը»։ Այն բարձաձայնում է երկակի հարցադրում՝ բարդացնել Հայաստանի մայրաքաղաքի «տրված» տարածա–ժամանակային քաղաքային կառուցվածքը և հարցադրել queer տերմինը։ Չնայած ինքնության քաղաքականության որոշ զեղումների՝ queer բառն առավել հաճախ հղում է որոշակի, տարօրինակող տեսանկյան. տարօրինակող հայացքի, որ տարբեր տեսանկյունից է նայում արդեն իսկ ծանոթ իրողություններին։ Ցանցի անդամները շատ տարբեր փորձառություններ ու կենսագրություններ ունեն։ Ոմանք ծնվել և բնակվում են Հայաստանում, որտեղ միասեռությունը ոչ միայն գերակա, այլ նաև այլընտրանքային դիսկուրսներում մեծ չունի, կամ մինչև վերջերս չուներ։ Ոմանք ծնվել և մեծացել են Հայաստանում, բայց այժմ բնակվում են այլուր, մյուսները Հյուսիսային Ամերիկա արտագաղթած երկրորդ և երրորդ սերնդի հայեր են։ Կան նաև այնպիսիք, ովքեր մեծացել են Սփյուռքում, բայց այժմ բնակվում են Հայաստանում։
Հաշվի առնելով անդամների տարբեր պատմական ու մշակութային կենսագրությունները, ցանցն ինքը ենթադրում է մի հավաքականություն, որ չունի կամ չպետք ունենա միասնական օրակարգ ու միավորված չէ մեկ
նպատակի ներքո։ 1990-ականների վերջին ու 2000-ականների սկզբին արվեստի բեմ դուրս ելած տեղացի արվեստագետներն ընկերացել ու համատեղ ստեղծագործել են՝ միասեռությունը հաճախ չընդունելով որպես միավորող չափանիշ, մինչդեռ Հյուսիային Ամերիկայում բնակվող անդամներից ոմանք ունեն որոշակի ինքնության քաղաքականության (լինի դա ազգային, թե գենդերային ինքնությունը) օրակարգ։ Երբեմն ցանցային հաղորդակցությունը վերածվում է անվանման իրավունքի համար մղվող պայքարի՝ անվանելու կամ սահմանելու ցանցի նպատակները, վերգտնելու որոշակի միասնական «ճշմարիտ» ինքնություն։ Սակայն այս փորձերն անընդհատ վիճարկվում են հենց ցանցի ներսում։ Այսպիսով, հավաքականությունը վերածվում է իմաստավորելու, նշանակելու ու անվանելու համա վիճարկվող տարածության։ Քանի դեռ այս պայքարը շարունակվում է՝ հնարավոր է լինել միասին (բայց հեռու), մտածել, աշխատել ու քննարկել։

Որպես մեկը, ով ապրել է Հայաստանում, սերտորեն համագործակցել ու ընկերացել արվեստագետների հետ, բայց նաև մեկը, ով կամա թե ակամա մասնակցում է անգլո–ամերիկյան ակադեմիական դիսկուրսներին, ես փորձում եմ հարաբերություններ ստեղծել խմբում։ Հարաբերություններ, որոնք ինքնության քաղաքականությունը կզանցեին, կամ կխուսափեին Արևմուտքի՝ ինքնության դիսկուրսների մոլուցքը վերարտադրելուց։ Ես գտնում եմ, որ եթե Արևմտյան Եվրոպայում ու Հյ. Ամերիկայում ձևավորված ինքնության քաղաքականություններն առանց վիճարկման ներմուծվեն Հայաստանի ներայիս պատմա–մշակութային կոնտեքստ, ապա այս գործընթացը կարող է բացասական հետևանքներ ունենալ առավել լայն մշակութային–հասարակական դաշտում արվեստագետների սուբյեկտիվացման համար։ Այս դիսկուրսները սպառնում են ստեղծել միասնական «մենք»՝ ընդդեմ միասնական «նրանք»–ի (մեյնսթրիմ մշակույթը)՝ ի սկզբանե սահմանելով վերջինը որպես հետադիմական ու պահպանողական։ Նմանատիպ հարաբերությունը վերահաստատում է այն նույն լուսանցքներ ու կենտրոն բաժանումը, որի դեմ փորձում է պայքարել՝ սահմանելով գերակա մշակույթը որպես «բուն տեքստ» (Ֆուկո)։ Կարծում եմ, որ Հայաստանի որոշակի հասարակական հարաբերությունների ու քաղտնտեսության պայմաններում, այս համայքները չեն կարող իրենց թույլ տալ լիովին կտրվելու գերակա մշակույթից։ Կտրվելու ու մասնատման ամեն մի փորձ՝ հիմնված ինքնություն հաստատելու վրա, կարող է հանգեցնել մեկուսացման, օտարման ու ներփակման ու վերջի վեջո՝ ներկայացման համար մղվող պայքարից հրաժարվելուն։ Չեմ պնդում, թե պետք է համակերպվել գերակա մշակույթի կարգավորող դիսկուրսների հետ, այլ որ կարելի է վերջիններիս ներգրավել՝ հակադրության (antagonism) ու անհամաձայնության միջոցով ստեղծելող դիմադրության իրադարձային պահեր ու փորձեր։ Կարծում եմ, որ WOW-ի կառուցվածքը, «առանձին՝ մենք միասին ենք» հարաբերությունների դինամիկան, բյուրեղացնում է նաև ցանցի հարաբերությունը հայաստանյան առավել լայն մշակութային կոնտեքստի հետ, որին այն պատկանում, բայց և չի պատկանում։

Հավատում եմ, որ արվեստային սուբյեկտիվացումը, եթե այն կարող է առաջարկել զորացման հնարավորություն, և եթե այն հասկացվում է որպես չասոցացում ու չնույնացում, այլ ոչ թե ինքնություն ու ճանաչում (չնայած նույնացման մեջ միշտ էլ առկա ապա– կամ հակա– նույնացումը), հնարավորություն ունի բացելու գեղագիտության քաղաքականության ազատագրման հնարավորությունը, այլ ոչ թե տրվելու կամ ծառայելու առավել լայն ու արդեն իսկ նախանշված քաղաքական նպատակի։



Ես WOW-ին նախ և առաջ մոտենում եմ որպես գեղագիտական համայնքի, այլ ոչ թե համայնքի, որ առաջնորդվում է ինքնության ու ճանաչման ընդհանուր քաղաքական նպատակով։ Կարծում եմ, որ սահմանելով այն որպես գեղագիտական համայնք՝ հնարավոր է նաև խոսել նրա քաղաքական հնարավորության։ Նաև գիտակցում եմ, որ այս սահմանումը սոսկ տեսականացնելու կամ մեկնաբանելու փորձ չէ, այլ իր հետևում ունի բացահայտ քաղաքական նպատակ՝ որոշակիորեն ուղղորդել ցանցի գործունեությունը, ազդեցություն ունենալ հետագա ծավալման մեջ։ Կարծում եմ, որ ինքնության քաղաքականության զանցառումն ու գեղագիտության քաղաքականությունը կիսում են գեղագիտության, ու հետևաբար, եթե կրկին հիշենք Ռանսիերին, բաժանման ու մերձեցման միջոցով սուբյեկտիվացման հնարավորությունը։ Համաձայն ֆրանսիացի փիլիսոփայի՝ «Գեղագիտության հետևանքը նախ և առաջ ապա–նույնացման հետևանք է։ Գեղագիտական համայնքը ապա–նույնացված անձնավորությունների համայնք է։ Որպես այդպիսին այն քաղաքական է, քանզի քաղաքական սուբյեկտիվացումն ընթանում է ապա–նույնացման գործընթացի միջոցով։»

«Դու ինձ պատմիր. Տարածագրություն հեռավոր ու մոտիկ» հոդվածում ճարտարապետության տեսաբան Ջեյն Ռենդելն առաջարկում է «տարածագրություն»՝ տարածական պատում, որ ստեղծվում է սուբյեկտիվ փորձառության վրա հենվող հնարանքը ու որոշակի գեղագիտական վայրում առկա տեսողական կոդերը ներգրավելու միջոցով։ Այս տարածությունը երբեք տրված չէ, այլ կայանում է մարմանվորված փորձի միջոցով։ Տարածագրությունը տարածքների մասին գրություն չէ, այլ տարածքի գրություն, որ գործ ունի արվեստի գործերի որոշակի վայրում որոշակի տեղակայության հետ։ Ոչ միայն քննադատը ինքն իրեն, իր մարմինը դիրքավորում է գործերի հետ հարաբերության մեջ, այլ գործերի որոշակի դասավորությունն ինքնին նշանակալի է դառնում։ «Արվեստի քննադատության մեջ այս մոտեցումը պահանջում է, որ քննադատը հետազոտի այն դիրքերը, որոնք մենք զբաղեցնում ենք գործերի առնչությամբ, այն տեղանքները, որոնք դրանք ներկայացնում են, և տարածական խնդիրները, որոնք դրանք բարձրացնում են ոչ միայն կոնցեպտուալ իմաստով կամ գաղափարաբանորեն, այլ նյութականորեն ու զգացմունքայնորեն, որպեսզի նա ստեղծի տեքստեր, որոնք գրավոր ձևով կզետեղեն արվեստի գործերի զարգացրած թեմաները։»
Այսպիսով՝ տարածագրությունը կամ տեղագրությունն անընդհատ հետ ու առաջ շարժում է՝ ներսի ու դրսի միջև։ Գործերը, որոնց մասին քննադատը գրում է, հրավիրում են նրան ներս, բայց և արտաքսում՝ մշտապես սահմանելով նրան որպես արտաքին երևույթի։ Սա մեզ վերադարձնում է Ռանսիերի՝ «առանձին՝ մենք միասին ենք» ասույթին՝ որպես գեղագիտական փորձի բացած անհամաձայնության տարածքի։ Կարելի է սա ընդարձակել ու պնդել, որ մերձեցման ու հեռացման հարաբերությունն ինքնին ի հայտ է գալիս գործերը տեղագրելու շնորհիվ՝ որպես գոյաբանորեն միշտ առանձին, բայց ֆենոմենոլոգիական առումով՝ մեր մեջ։

Կուզենայի ընդլայնել Ռենդելի քննադատական մոդելը՝ այն կիրառելով կուրատորության առնչությամբ։ Ավելին, քան մեկ ուրիշինը, կուրատորի գործն է արվեստի գործերը տեղակայել տարածության մեջ. վերջինը հասկացվում է ոչ միայն որպես ճարտարապետական որոշակի դասավորություն, այլ նախ և առաջ իմաստի կառուցման և վիճարկման պատմական դաշտ։ Այսպիսով, կուրատորը մեկը չէ, ով արտաքին է արվեստի գործի նկատմամբ, կամ մեկը, ով պետք է ընդամենը վեր հանի ու մատուցի արվեստագետի ենթադրած իմաստը կամ դիտավորությունը, այլ մեկը, ով ներգրավում է աշխատանքների գեղագիտական լեզուն, խմբավորում է արվեստի գործերը, վերադասավորում, վերաձևակերպում ու վերա–գրում դրանք՝ ստեղծելու փորձառության տարածություն։ Տարածություն, որ լցված ու կառուցված է այլ մարմիններով ––որոնք միանում ու բաժանվում են,երևում ու անհետանում, մարմիններ՝ թե նյութական ու թե երևակայական։ Ինչ որ առումով՝ տեղագրական կուրատորությունը կարող է տեղի ունենալ ուզած պահի ու ուզած տարածության մեջ, «իրականում», բայց և նաև այն կարող է վերակառուցվել post-factum, հիշողության միջոցով, ինչպես՝ այստեղ և հիմա, բայց ամեն անգամ՝ տարբեր։ Ամեն դեպքում, տեղագրական կուրատորությունը տարածական ու ճարտարապետական որոշակի դասավորության մեջ արվեստի գործերի հետ կուրատորի սուբյեկտիվ փորձառության ներգրավումն է, որի արդյունքում էլ ստեղծվում է որոշակի իմաստ։
«Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» նախագիծը ձախողված ցանկության, միասին մնալու անհնարինության, միասնական տարածություն կառուցելու անընդհատ փորձերի ու դրանց տապալման, այդ տարածությունը կիսելու դժկամության տեղագրություն է։ Լինելով Հայաստանում տարօրինակող (queer) առաջին արվեստային նախագծերից, այն հրաժարվեց տեսանելիության անհրաժեշտությունից: Ցուցահանդեսը բացեիբաց խոսելու ձախողման, փակ ու մեկուսի տարածքների տեղագրություն է՝ դատարկ ու անպիտան կառույցներ, և վերատարածականացվելու անընդհատ փորձեր։ Բայց միաժամանակ, հակասականորեն, այն հաղորդակցային տարածություն էր։

Պատահական չէ, ոչ նախագծի սկզբնական անվանմանը՝ «Տարօրինակելով Երևանը» փոխարինեց ցուցահանդեսի՝ «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» վերնագրին։ Նախնական հղացումը ենթադրում էր բացել ես–ը ՝ քաղաքը որպես երևակայական աշխարհագրություն ապրելու փորձի առաջ, քարտեզագրել քաղաքային տարածությունը՝ հենվելով անձնական հիշողությունների, հանդիպման վայրերի, մերձենալու ու հեռանալու տեղագրության վրա։ Սա նախ և առաջ ենթադրում էր քաղաքային տարածության մեջ կամ ի հեճուկս դրա սուբյեկտիվանալու հնարավորությունը։




Քայլում եմ այգով, որտեղ ցուցահանդեսը տեղի ունեցավ, այն այգով, որ հենց այսօր, այս պահին լքվում է։ Քայլում եմ՝ որպես մասնակից, որպես ընկեր, որպես պատմող, որպես հիշող։ Քայլում եմ մտքով, այնինչ մարմնով Կահիրների իմ բնակարանում եմ, Մանչեստրի կոնֆերանսում, Պոզնանում՝ Պավել Լեսկովիչի լսարանի առջև, Բանգլադեշի գեղարվեստի դպրոցում՝ պատմելով այս նույն պատումը, նույնը, բայց և ուրիշ։ Փորձում եմ պատասխաններ գտնել ամառային ցուցահանդեսի մեջ՝ միգուցե կար մի դաս, որ չսերտեցինք, մի եզրակացություն, որին չհանգեցինք...միգուցե հնարավոր է գտնել ազատագրում գեղագիտության միջոցով։ Փորփրում եմ այս դրվագը, քանզի այն միակ ֆիզիկական տարածությունն էր, որտեղ նյութականացան մեր հավաքական փորձերը։ Այս դրվագը նախ և առաջ հարաբերակցային փորձառություն էր, որ կապեր ստեղծեց ու խզեց, որ ժամանակավորապես, դիպվածաբար միավորեց մի համայնքի։ Մենք միասին այգին բահերով ու փոցխերով մաքրեցինք ՝ ամառվա շոգին չափազանց մեծ քանակությամն ծխախոտ ու սուրճ սպառելով։ Հետադարձ հայացք եմ նետում՝ փորձելով ազատագրության հնարավորություն գտնել միասին աշխատելու ու համայնք ստեղծելու փորձերի, որն ինքնին գեղագիտական գործընթաց է։ Փորձում եմ գտնել այս հնարավորությունը՝ խուսանավելով միասնական ընդհանուր ինքնություն կերտելու վտանգի կողքից։
Այգու մեջտեղում, Աստղիկի պերֆերմենսի հետքերը տրորելով, Ադրինե Պողոսյանի մասնատված անձի լուսանկարների շարանի միջով անցնելով, Լուսինե Չերգեշտյանի գրեթե անտեսանելի ֆենոմենոլոգիական շփման վիդեո փորձերը հետևում թողնելով, բախվում եմ մի լքված ու կիսավեր տան, որ կարծես կանգուն է արդեն հազար ու մեկ տարի։




Մեկ այլ դարից մնացած կիսաքանդ կառույց, անցյալը վերհիշելու անհնարինության դեկադենտ հուշարձան... Սա Արփի Ադամյանի ու Լուսինե Թալալյանի հակա–հուշարձանն է, որը սգում է՝ առանց հիշելու. կորստի աննշմար ու անորոշ զգացումով պարուրված պատրաստի նախշ՝ առանց հիշողության։ Սա ready-made հակա–հուշարձանի ու տեխնոլոգիական միջամտության մի ասամբլյաժ է, որ հանդիսատեսին կարծես թե ներս հրավիրելու անհաջող փորձեր է անում։ Անցյալն այնքան վարագուրված է, որ դիմադրում է մնեմոնիկ վերականգնման փորձերին։ Կարող եմ մտնել սենյակ՝ կիսափտած ու քանդվող նախաշեմով, սակայն այս մուտքը երբեք հրավերով չէ, վտանգավոր է մտնել՝ թե բառացիորեն և թե փոխաբերական առումով։ Սա մի անպետք տարածություն է, որ հրավիրում է, բայց չի բնակեցնում, որ մերժում է ճանաչումն ու նույնացումը։ Սա մերժված տարածք չէ, որտեղ հասարակության թափոնները սպառնում են քանդել բինար հակադրությունները, այլ մի դատարկ ու ունայն տարածություն , որ չի կարող վերագործածվել, և որտեղ նշանակությունն ու իմաստն իսպառ փլուզվում է։ Այս տարածությունը փակվում է հանդիսատեսի առաջ, այն հրաժարվում է տեղակայել իրականության ու ամենօրյա կյանքի կոորդինատները, և սրանով հանդերձ՝ այն երևակայական տարածություն է, որ մերժում է սիմվոլացումը, և հետևաբար նաև՝ սուբյեկտիվացումը։ Ցուցահանդեսի այգու տարածության մեջ, որ բնակեցված է այլ գործերով, այլ մարմիններով ու այլ իմաստներով, դատարկ սենյակը երևում է որպես փչակ, որպես վերք, որպես անդունդ, որ մխիթարանքի խոստում չի պարունակում։ Սա բացարձակ ապա–նույնացման տարածություն է՝ բյուրեղացնելով ուրիշի հետ հարաբերվելու անհնարինությունը, ուրիշի հետ նույնանալու անհնարինությունը։ Սա մեկուսացման ու մենության վայր է։ Մինչ ես և Շուշանը բացման ինչ–որ խոսքեր ենք արտաբերում, այս աշխատանքը միառժամանակ չեղյալ է հայտարարում մեր խոսքը։ Անհամաձայնության տարածություն լինելով՝ սա ինքնին գեղագիտական վայր է, և սրանով՝ արդեն իսկ տարօրինակ վայր, այն իմաստով, որ ապակայունացնում է հայացքն ու չեղյալ հայտարարում ենթադրվող իմաստը։ Սակայն մյուս կողմից, ինչպես Ռանսիերն է պնդում, «զինվորագրված արվեստի խնդիրը, թերևս, միայնության վայր, գեղագիտական տարածք կառուցելն է»։ այս իմաստով է, որ գեղագիտությունն առաջարկում է զգայականի ազատագրական բաշխում։ Գեղագիտությունը՝ որպես զգայականի վերաբաշխում, հատումներ ու խզումներ է առաջացնում առօրյա մեր զգացողությունների ու ընկալումների մեջ