tag:blogger.com,1999:blog-6326805629849755094.post2163039049006725215..comments2024-02-15T21:20:16.633+04:00Comments on Տարօրինակելով Երևանը: ԽՕՍՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆշուշան ավագյանhttp://www.blogger.com/profile/04930501817991386390noreply@blogger.comBlogger4125tag:blogger.com,1999:blog-6326805629849755094.post-30483423208568196862012-08-23T01:38:56.735+04:002012-08-23T01:38:56.735+04:00Ժամանակը կու գայ, եւ առիթ կ'ունենաս բանաստեղծա...Ժամանակը կու գայ, եւ առիթ կ'ունենաս բանաստեղծական հատիկներու վերլուծումներ ալ կարդալու, կը յուսամ: Ինչու՞ կ'աճապարենք: Ամէն ինչ մէկ շունչո՞վ պէտք է ըսել: Չեմ գիտեր թէ «ընթերցող» ըսելով հոս զո՞վ կը հասկնաս: Զի՞ս թէ՞ քեզ: Թէ՞ երկուքս: Յարդի եւ ցորենի պատմութենէն անդին հարկ է անցնիլ եւ կարողութիւններուն մարտահրաւէր կարդալ: Ու մանաւանդ՝ անգիտութեան:
Ի.Չ.
Anonymousnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-6326805629849755094.post-48885014363125153842012-08-11T06:44:39.712+04:002012-08-11T06:44:39.712+04:00Երեւոյթները մատնանշելը կարեւոր է, անկասկած։ Սակայն...Երեւոյթները մատնանշելը կարեւոր է, անկասկած։ Սակայն մեծ հետաքրքրութեամբ պիտի կարդամ երկերու կամ նոյնիսկ մէկ հատիկ բանաստեղծութեան մը վերլուծումը՝ այդ երեւոյթերու լոյսին տակ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ ընթերցողը ինքը - այս պարագային այս տողերը գրողը - չընէ այդ փորձը։ Հաւանաբար պատրստութեան պակասը, անգիտութիւնը դեր մը ունին ատոր մէջ։ Սակայն Իշխանի ունեցած այս աշխարհընկալման կարողութեամբ, կ՚արժէ մտնել մեր գրականութեան բաւիղներէն ներս, ու տեսնել ինչպէս յարդը ցորենէն կը զատուի։ Վրէժ-Արմէն ԱրթինեանAnonymousnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-6326805629849755094.post-80622538480603991392012-03-24T20:46:29.080+04:002012-03-24T20:46:29.080+04:00Պայքարի դաշտը՝ չհաւնածդ կամ սխալ կարծածդ մատնանշել...Պայքարի դաշտը՝ չհաւնածդ կամ սխալ կարծածդ մատնանշելու եւ ատոր մասին գրելուն մէջ կը կայանայ ամէն բանէ առաջ:

Բան պիտի տեսնես, պիտի քննադատես, պիտի ըսես սխալներուն տեղերը: Խօսքը պիտի չարգիլուի՝ պայքարը բռնատիրութեանց մեթոտներով տեղի չ'ունենար, այլ իր իսկ գոյութեամբ: Երբ կ'ըսես խօսքդ, այն ատեն միւս խօսքերը իրենց աւելորդ ըլլալը կը տեսնեն կամ չեն տեսներ: Կամ ալ՝ աւելորդ ըլլալդ կը մատնանշեն:

Պայքարը ընելն է. գրել ու խօսիլ:

Իշխան ՉիֆթճեանAnonymousnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-6326805629849755094.post-44771979775116324572012-03-24T17:06:54.463+04:002012-03-24T17:06:54.463+04:00Յուրաքանչյուր արտահայտությունը, դիտողությունը, քնն...Յուրաքանչյուր արտահայտությունը, դիտողությունը, քննարկումն ու քննադատությունը անշեղ սուրացող նետի նման իջնում է նշանակետին բայց ինչպես հարգարժան հեղինակն է գրել՝
"Բանաստեղծներու շուրջ ստեղծուած հմայքի շրջանակները կը վերածուին անոնց երկերուն շուրջ կազմուած պատերու եւ յաճախ անոնց երկը անմերձենալի ու չկարդացուելիք կը դարձնեն: Ուրեմն բանաստեղծական կորիզի մը հասնելու համար կարեւոր է պատնէշներու քանդումը:···Գրեթէ բոլոր «ժողովրդականացած» բանաստեղծները գրական քննադատութեան ալ կողմէ պաշտամունքի առարկայ կը դառնան: Սա հաշուով «ժողովուրդ»ն է մեր քննադատութիւնը, տեղ մը:"
Ու այսպիսով շատանում ու համբավի են հասնում "բանաստեղսնե՜ր", "գրագետնե՜ր" ու ,"արձակագիրնե՜ր" որոնք ստիպում են ինձ ու իմ նմաններին բացարձակապես չբացել որևե հայերեն գիրք կամ մամուլ, որն ընդգրկում է ու քաջալերում գրականությունը գրապղծություն դարձրած էջեր···Նման հովանավորողների դեմ ի՞նչ պայքար է կարելի տանել։Ռուբինա Տեր Բարսեղյանnoreply@blogger.com