March 18, 2017

Feminism in Armenian: Producing a Past, Creating a Present


March 28 @ 6:30 pm - 8:30 pm
Alex and Marie Manoogian Hall
American University of Armenia
Open to public (translation into Armenian provided)
Livestream here >>

What is the relationship between absences in History (i.e. narration of the national past) and invisibilities in the present? The discussion will revolve around a new sourcebook and digital humanities project for which M.I.T. and AUA’s DigiLib are collaborating. The (text)book and website aim to archive the history of (Western) Armenian feminism from its emergence in the early 1860s’ Istanbul (in the pages of Elbis Gesaratsian’s Gitar) to late 1960s when the last longest running feminist journal of the diaspora (Siran Seza’s Yeridasart Hayuhi) folded in Beirut. It involves translations from twelve women who dared to take up the pen to fight for women’s rights in whichever terms those “rights” were conceived at the time of their writing. They all imagined a future in which Armenian men embraced the energies of their women and shared power with them instead of excluding them, fearing their potential, or the blurring of that fine line between the (female) private and the (male) public. Are we there yet?

Lerna Ekmekcioglu is McMillan-Stewart Associate Professor of History at the Massachusetts Institute of Technology where she is also affiliated with the Women and Gender Studies Program. She graduated from Getronagan Armenian High School in Istanbul and majored in Sociology at Bogazici University. She received her PhD at New York University’s joint program of History and Middle Eastern & Islamic Studies in 2008. She held a one year Manoogian post-doctoral fellowship at the University of Michigan’s Armenian Studies Program. Ekmekcioglu is the co-editor of the 2006 book in Turkish titled A Cry for Justice: Five Armenian Feminist Writers from the Ottoman Empire to the Turkish Republic (1862–1933). Her first monograph, Recovering Armenia: The Limits of Belonging in Post-Genocide Turkey, came out from Stanford University Press in 2016. Currently she is co-writing a sourcebook/textbook on Armenian feminists in the Ottoman and post-Ottoman world.

March 5, 2017

ՌՈԶԱ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 1871-1919

Հաննա Արենդթ


Գիտական՝ անգլիական ոճի կենսագրությունը պատմագրության ամենահամակրելի ժանրերից է։ Երկար, հիմնովին փաստագրված, մանրամասնորեն ծանոթագրված և մեջբերումներով առատորեն ցողված, այն սովորաբար լինում է երկու մեծ հատորով և տվյալ ժամանակաշրջանի մասին պատմում է ավելի շատ և ավելի ցայտուն կերպով, քան բոլոր պատմության գրքերը միասին վերցրած (բացառությամբ մի քանի լավագույնների)։ Ի տարբերություն այլ կենսագրությունների, պատմությունն այստեղ չի տրվում որպես նշանավոր անձի կյանքի ֆոն, այլ կարծես թե պատմական ժամանակի չեզոք լույսն ուղղորդվում ու բեկվում է անվանի անձնավորության պրիզմայով, այնպես որ ձևավորված սպեկտրում ստեղծվում է կյանքի ու աշխարհի լիակատար միավորում։ Գուցե սա է պատճառը, որ այն դարձել է մեծանուն քաղաքական գործիչների կյանքի համար դասական ժանրը, սակայն անհարմար այն կյանքերի համար, որոնց հետաքրքրությունը զուտ կյանքի պատմության մեջ է, կամ արվեստագետների, գրողների և ընդհանրապես այն մարդկանց կյանքի համար, ում հանճարը ստիպել է հեռու մնալ աշխարհից և ում նշանակությունը հիմնականում իրենց աշխատանքների մեջ է՝աշխարհին տված նրանց գործերում, այլ ոչ աշխարհում նրանց խաղացած դերում։

Ջոն Փ. Նեթլի կողմից ամենաանհավանական թեկնածուի` Ռոզա Լյուքսեմբուրգի կյանքի ընտրությունը որպես թեմա մի ժանրի համար, որը պատշաճ է թվում միայն աշխարհի մեծ գործիչների համար, հանճարեղ քայլ էր։ Լյուքսեմբուրգն անշուշտ այդպիսինը չէր։ Անգամ իր՝ եվրոպական սոցիալիստական շարժման միջավայրում նա բավականին լուսանցային ֆիգուր էր՝ հոյակապության ու պայծառության կարճ դրվագներով, ում գործունեության և գրավոր խոսքի ազդեցությունը հազիվ թե կարող է համեմատվել նրա ժամանակակիցների՝ Պլեխանովի, Տրոցկու և Լենինի, կամ Բեբելի և Կաուցկու, կամ էլ Ժորեսի և Միլերանի հետ։ Եթե աշխարհում հաջողելը անհրաժեշտ պայման է այս ժանրում հաջողելու համար, ապա ինչպե՞ս կարող էր պարոն Նեթլը հաջողել այս կնոջ հետ, ով երիտասարդ տարիքում իր հայրենի Լեհաստանից հափշտակվել էր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից, ով շարունակում էր վճռական դեր խաղալ լեհական սոցիալիզմի քիչ ծանոթ ու անտեսված պատմության մեջ, և ով հետագայում գրեթե երկու տասնամյակ, թեև պաշտոնապես երբևէ չճանաչված, դարձավ Գերմանիայի ձախերի շարժման ամենավիճելի և քիչ հասկացված անձնավորությունը։ Քանզի հենց հաջողությունն էր՝ հաջողություն իր իսկ հեղափոխականների միջավայրում, որ ետ էր պահվել Ռոզա Լյուքսեմբուրգից թե՛ կյանքում, թե՛մահվան մեջ, և թե՛մահվանից հետո։ Հնարավո՞ր է արդյոք, որ նրա բոլոր ջանքերի ձախողումը՝ պաշտոնապես ճանաչված լինելու առումով, ինչ-որ չափով կապված է մեր դարում հեղափոխության ձախողման հետ։ Արդյո՞ք պատմությունն այլ կերպ կներկայանար, եթե դիտարկվեր նրա կյանքի և աշխատանքի պրիզմայով։


II Ինտերնացիոնալի ժամանակ, Ամստերդամում, օգոստոսի 14 1904թ., Ավգուստ Բեբելը մատ թափ տալով «սպառնում է» Ռոզա Լյուքսեմբուրգին:


Ինչևիցե, ես չգիտեմ որևէ այլ գիրք, որն ավելի լավ կլուսաբաներ եվրոպական սոցիալիզմի կարևորագույն շրջանը՝ տասնիններորդ դարի վերջին տասնամյակից մինչև 1919թ. հունվարի այն ճակատագրական օրը, երբ Գերմանիայի կոմունիստական կուսակցության նախընթաց՝ Սպարտակուսբունդ շարժման առաջնորդներ Ռոզա Լյուքսեմբուրգը և Կարլ Լիբկնեխտը սպանվեցին Բեռլինում այդ ժամանակ իշխանության գլուխ անցած սոցիալիստական ռեժիմի հայացքի ներքո և հավանաբար դավադրությամբ։ Սպանողները ծայրահեղ ազգայնական և պաշտոնապես անօրինական Ֆրայկորպս կամավոր ջոկատների անդամներ էին, մի ռազմականացված կազմակերպություն, որից Հիտլերի գրոհայինները շուտով զինվորագրելու էին իրենց ամենախոստումնալից մարդասպաններին։ Այն, որ կառավարությունն այդ ժամանակ ամբողջովին Ֆրայկորպսի ձեռքի տակ էր, քանի որ նրանք վայելում էին «Նոսկեի լիակատար աջակցությունը», ով սոցիալիստների ազգային պաշտպանության փորձագետն էր և ռազմական գործերի պատասխանատուն, վերջերս հաստատեց կապիտան Փաբստը՝ սպանության վերջին կենդանի մնացած մասնակիցը։ Այս և այլ առումներով Վայմարյան Հանրապետության ավելի չարաշուք հատկանիշները վերակենդանացնել ցանկացող Բոնի կառավարությունը տարածել էր, որ Ֆրայկորպսի շնորհիվ էր, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մոսկվան չէր կարողացել ողջ Գերմանիան մտցնել կարմիր կայսրության մեջ, և որ Լիբկնեխտի և Լյուքսեմբուրգի սպանությունն ամբողջովին օրինական «մահապատիժ էր՝ ռազմական դրության պայմաններում»։ Սա շատ ավելին էր, քան Վայմարյան Հանրապետությունը երբևէ ձևացրել էր, քանզի այն երբեք հանրայնորեն չէր ընդունել, որ Ֆրայկորպսը իրոք կառավարության մաս է եղել, և «պատժել էր» մարդասպաններին՝ զինվոր Ռունժին դատապարտելով երկու տարվա և երկու շաբաթվա ազատազրկման «սպանության փորձ կատարելու համար» (վերջինս հարվածել էր Ռոզա Լյուքսեմբուրգի գլխին Էդեն հյուրանոցի միջանցքներից մեկում) և լեյտենանտ Վոգելին (ում հրամանատարության ներքո մեքենայում կրակել էին Լյուքսեմբուրգի գլխին և նետել Լանդվեր ջրանցքը)` չորս ամսվա ազատազրկման  «դիակի մասին չզեկուցելու և դրանից անօրինականորեն ազատվելու համար»։ Դատավարության ժամանակ որպես փաստ ներկայացվել էր մի լուսանկար, որտեղ Ռունժը և նրա ընկերները հաջորդ օրը նույն հյուրանոցում տոնում էին սպանությունը, ինչը մեղադրյալն ընդունել էր մեծագույն զվարճանքով։ —Ամբաստանյալ Ռունժ, ձեզ պատշաճ պահեք։ Սա ծիծաղի թեմա չէ, — ասել էր նախագահող դատավորը։ Քառասունհինգ տարի անց, Աուշվիցի դատավարության ժամանակ Ֆրանկֆուրտում, այս տեսարանը կրկնվեց՝ արտաբերվեցին նմանատիպ խոսքեր։

Ռոզա Լյուքսեմբուրգի և Կարլ Լիբկնեխտի սպանությամբ Եվրոպայի ձախերի պառակտումը (Սոցիալիստական և Կոմունիստական կուսակցությունների) վերջնական տեսք ու պատկեր ստացավ. «անդունդը, որ կոմունիստները պատկերացրել էին տեսականորեն, դարձավ . . . գերեզմանի անդունդ»։ Եվ քանի որ այս ավելի վաղ ոճրագործությունը օժանդակվել ու քաջալերվել էր կառավարության կողմից, այն սկզբնավորեց հետպատերազմյան Գերմանիայի մահվան պարը. ծայրահեղ աջերի մարդասպանները սկսեցին ծայրահեղ ձախերի առաջնորդների սպանդից (Հյուգո Հաազե, Գուստավ Լանդաուեր, Լեո Յոգիխես, Էուջեն Լևինե) և ապա անցան կենտրոնամետներին և աջ-կենտրոնամետներին (Վալտեր Ռատենաու և Մատիաս Էրցբերգեր՝ սպանության ժամանակ երկուսն էլ կառավարության անդամներ էին)։ Այսպիսով Ռոզա Լյուքսեմբուրգի մահը դարձավ Գերմանիայում երկու ժամանակաշրջանների ջրբաժանը, իսկ Գերմանիայի ձախերի համար՝ մի կետ, որտեղից այլևս ետդարձի ճանապարհ չկար։ Բոլոր նրանք, ովքեր Սոցիալիստական կուսակցությունից հիասթափված միացել էին կոմունիստներին, է՛լ ավելի էին հիասթափված Կոմունիստական կուսակցության կտրուկ բարոյական անկումից և քաղաքական քայքայումից, սակայն վերադառնալ սոցիալիստների շարքեր նշանակում էր Ռոզայի սպանությանը թողություն տալ։ Այսպիսի անձնական հակազդեցությունները, որոնք հազվադեպ են հանրայնորեն ընդունվում, խճանկարի այն մասնիկներն են, որոնք պատմության մեծ հանելուկում իրենց տեղերն են ընկնում։ Ռոզա Լյուքսեմբուրգի դեպքում դրանք այն առասպելի մասն են, որը շուտով հյուսվեց նրա անվան շուրջ։ Առասպելներն անշուշտ ունեն իրենց ճշմարտությունը, սակայն պարոն Նեթլը ճիշտ է արել, որ գրեթե ուշադրություն չի դարձրել Ռոզայի առասպելին։ Նրա գործը, արդեն ինքնին դժվար մի բան՝ պատմական կյանքում նրան վերականգնելն էր։

Նրա մահվանից կարճ ժամանակ անց, երբ բոլոր համոզմունքների ձախերն արդեն որոշել էին, որ նա մշտապես «սխալված է» եղել («իրոք անհույս դեպք», ինչպես «Encounter» հանդեսում գրել էր այդպես մտածողների երկար շարքից ամենավերջինը՝ Գեորգ Լիխտհայմը), նրա համբավում տեղի ունեցավ հետաքրքրական շրջադարձ։ Երկու հատորյակով լույս տեսան նրա նամակները, որոնք՝ լինելով շատ անձնական և օժտված պարզ, անչափ մարդկային ու երբեմն բանաստեղծական գեղեցկությամբ, բավարար էին, որպեսզի քանդեն արյունարբու «կարմիր Ռոզայի» քարոզչական կերպարը գրեթե բոլոր, բացի ամենահակասեմական ու հետադիմական, շրջանակներում։ Սա, իր հերթին, ստեղծեց մեկ այլ՝ թռչուններով զմայլվողի ու ծաղիկների սիրահարի սենտիմենտալ կերպար. մի կին, ումից բանտապահները արցունքներով էին բաժանվել, կարծես թե նրանք այլևս չէին կարող ապրել առանց այս տարօրինակ բանտարկյալի, ով նրանց հետ մարդկայնորեն էր վերաբերվել։ Նեթլը չի նշում այս պատմությունը, որն ինձ հավատարմորեն փոխանցվել էր երբ դեռ երեխա էի, և որը հետագայում հաստատել էր նրա ընկեր և իրավաբան Կուրտ Ռոզենֆելդը, ով ականատես էր եղել դեպքին։ Այն գուցեև իրական է, բայց պահպանվել է նաև մեկ այլ անեկդոտ, ի միջի այլոց հիշատակված Նեթլի գրքում, որն ինչ-որ չափով հակակշռում է նախորդի փոքր-ինչ շվարեցնող մանրամասները։ 1907թ. Ռոզա Լյուքսեմբուրգը և նրա ընկերուհի Կլարա Ցետկինը (հետագայում՝ գերմանական կոմունիզմի «մեծ մայրը») դուրս էին եկել զբոսանքի, կորցրել ժամանակի զգացողությունը և ուշացել Ավգուստ Բեբելի հետ հանդիպումից, ով անհանգստացել էր, որ նրանք կորել են։ Ռոզան կատակով առաջարկել էր, որ իրենց մահարձանի վրա գրվի. «Այստեղ են հանգչում գերմանական սոցիալ-դեմոկրատիայի վերջին երկու այրերը»։ Յոթ տարի անց, 1914թ. փետրվարին, նրան տրվեց այս դաժան կատակի ճշմարտությունն ապացուցելու հնարավորությունը Քրեական դատարանի դատավորներին ուղղված իր հիասքանչ ուղերձում. նա մեղադրվում էր պատերազմի դեպքում ամբոխներին քաղաքացիական անհնազանդություն «հրահրելու» մեջ։ (Վատ չէ, ի միջի այլոց, մի կնոջ համար, ով «մշտապես սխալվում էր» և պետք է որ դատարանի առաջ չկանգներ այս մեղադրանքով՝ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հինգ ամիս առաջ, ինչը «լուրջ» մարդկանցից քչերն էին կարծում, որ հնարավոր է։) Պարոն Նեթլը բարեմտորեն վերատպել է ուղերձն ամբողջությամբ. ուղերձի «առնականությունն» անզուգական է գերմանական սոցիալիզմի պատմության մեջ։



(թարգմանությունն ընթացքի մեջ է) 


Աղբյուրը՝ "Rosa Luxemburg: 1871-1919," a review of J. P. Nettle, Rosa Luxemburg,
in The New York Review of Books, 1966.