June 23, 2016

Տարօրինակելով տարօրինակվածի մասին

2016-06-20 12:01 GMT-05:00:
Ժող, ախր էն օրվա «արվեստի գործը» շատ ավելի ուժեղ էր ԱԱԾի դեմ քան էս տղու տղայական տանկը ու գյադայական ակցիան, բայց չգիտես ինչու՝ միայն սա ա տարածվում ու հանրային հնչեղություն ստանում։

2016-06-20 22:34 GMT-05:00:
աննա ջան, իմ կարծիքով (և սա միայն իմ կարծիքն է) տե կոլեկտիվի նպատակը ոստիկանության հետ բախում ունենալը չէ։ բերման ենթարկվելը շա՜տ հեշտ է, ու ցանկացած մարդ կարող է դա անել։ այլ հարց է, թե կարե՞լի է շարունակել գործել, անել ակցիաներ և փնտրել համախոհներ ու ստեղծել հաղորդակցություն ու կապ համայնքների հետ ուրիշ (ոչ ճակատային և ոչ ուժային) լեզուներով։ ավելի մեծ հիմարություն է թույլ տալ որ քեզ «դատի» այս համակարգը, այս անօրեն ռեժիմը, քան կենդանի համայնքը։

2016-06-21 8:17 GMT+04:00:
և իրականում սխալ եմ ասում, ոչ թե ակցիաներ՝ մենք ակցիաներ չենք անում, այլ տեղի ունենալիքներ, որոնք տեղ են պահանջում ու

http://queeringyerevan.blogspot.am/2009/10/teghi-unenaliq.html

2016-06-21 8:40 GMT+04:00:
Աննա ջան, իրականում եթե իրենց հայացքով նայես, կտեսնես, որ իրենց հուզող «միակ» բանը դա իրենց իշխանությունը պահելն է։ Արտակի ակցիան ագրեսիվ էր, հարձակողական էր, սիմվոլիկ պատերազմի հրավեր ու հետևաբար մենք արդեն գիտենք իրենք ինչ անսրտությամբ են իրենց կոնկուրենտ հակառակորդներին սրբում։ Երբ պատերազմը սկսվեց, մի խումբ մարդիկ ու հատկապես ֆեմինիստ կանայք խոսում էին խաղաղության անունից։ Խաղաղությունը իր մեջ սերն էլ է ներառում։ Իշխանության մրցակցության դաշտում համբույրը, սերը նույնիսկ եթե միասեռական է, դիտարկվում է որպես խաղաղասիրական ակտ, իսկ խաղաղասերները իշխանությանը վտանգի տակ չեն դնում։ Կարծում եմ սա է պատճառներից մեկը, որ բացի «խայտառակելուց» ուրիշ կոշտ քայլեր չեն ձեռնարկում։ Ու նաև պետք է հիշենք մեկ այլ բան, որ տանկի ակցիայի շուխուռը ակցիան անելու ժամանակ չթնդաց, այլ հենց դատական գործի ժամանակ։ Այսինքն կապ չունի այս հասարակության համար դու ինչ ես անում, այն կարևոր է դառնում երբ քեզ պետությունն է դատում։

2016-06-21 9:37 GMT+04:00:
Դե հենց դրանից էլ պայթում եմ, որ գյադա պետությունը գյադայականն ա ընդունում որպես մարտահրավեր, ու ոչբռնության մեթոդները ցավոք անտարբերության են մատնվում, մինչդեռ ինձ համար կարևոր ա, որ դրանք հնչեղություն ստանային, դրանցով ոգեշնչվեին մարդիկ, հենց էդ սերը դառնար մարդկանց համար արժեք։ Ու այո, ցավում եմ, որ դատելիս ա ստացվում էդ հնչեղությունը ու բացարձակ ի նկատի չունեի, որ լավ կլիներ որ դատական գործ լիներ, հակառակը՝ ցավում եմ, որ էս ա վիճակը, որ հնչեղությունն ամեն դեպքում ապահովում ա էդ պետություն կոչվածը, որը դատում ա։

միայն մի բանում համաձայն չեմ, որ խաղաղասերները վտանգի տակ չեն դնում իշխանությանը, այսինքն՝ եթե ուզեն, շատ լավ էլ կդնեն ու ոչբռնի կերպով, ու դրանում ես ոչ միայն համոզված եմ, այլ բազմակողմանիորեն ուսումնասիրած։Ճ լավ եղեք։

2016-06-21 0:44 GMT-05:00:
ps. եթե զուգահեռ տանենք քո բերած երկու օրինակները ռուսական վայնա արտ խմբի իրականացրած երկու հանրային միջամտությունների հետ, որոնք են՝ ա) ռուսական աած-ի շենքի դիմաց կամուրջի վրա նկարել գիգանտ առնանդամ, բ) խմբի միայն կանայք մետրոյում համբուրում էին ոստիկաններին, տեսնենք թե ինչ եղավ։ առաջինը հանեց մեծ շուխուր, ու մարդկանց կյանքը վտանգի տակ դրվեց, իսկ երկրորդով հիացան ու հաճույք ստացան, բայց վտանգ չտեսան։

ես համաձայն եմ քո հետ, բայց փորձել էի գրել, թե իրենց համար այս պահին վտանգը ինչպես է սահմանվում։

2016-06-21 10:25 GMT+04:00:
Լավ կլիներ մի նամակում մտքերս դնեի :) ամեն դեպքում ևս մեկ նամակով մեկնաբանությանս շարունակությունը։

Ըստ իս այս տեղի ունենալիքը իր բնույթով խախտում է հանրայինի ու մասնավորի սահմանները։ Այստեղ գործողությունը ագրեսիվ չէ ու ուղղված է իր միջավայրին, սակայն ոչ միանշանակ ձևով։ Այն կարծես բեմադրված է լուսանկարչական սրահում (ինչպես օրինակ Մարիամ Շահինյանի ֆոտոստուդիայում, ուր այցելում էին թաքնված սիրահարները), իսկ ԱԱԾ-ի շենքը կարծես հանդիսանում է ֆոնի դեկորացիա։ Մարմինների այս կոմբինացիան նույնպես ստուդիային ներհատուկ է՝ մեկը նստած է աթոռին, իսկ մյուսը կանգնած է կողքին անձրևանոցով։ Երկուսի հայցքը կարծես հենց լուսանկարչական սարքին են ուղղված։ Այս առումով պետք չէ մոռանալ հենց ոգեշնչման աղբյուրների՝ երկու լուսանկարների առկայությունը (Խաչատուրյան-Տոմարաձե և Փարաջանով-Վարդանով) ու տեսնել այս տեղի ունենալիքը որպես մասնավոր ստուդիայի տարածքի պատերի կոտրում։ Քաղաքը դառնում է մի մեծ ստուդիա, այն քաղաքը, որտեղ նորապսակները նկարվում են բնության գրկում, իսկ ազատ սիրահարները նկարվում են ճնշող, անօրինական համակարգի շինության գրկում։

2016-06-23 12:35 GMT+04:00:
ՃՃ, Շուշանն էլ էն օրը ասեց . . չեն նկատում թե նկատում են կարևոր չի . . . քանի որ նկատել-չնկատելու մասին մտածելը ենթադրում ա իշխանական հարաբերությունների մեջ մտնելը . .  նույնիսկ մեր ուղեղներում դա կրելը . . . ոչ ոք չի նկատում որ ԱԱԾ-ում մարդիկ ցմահ նստած են, ոչ ոք չի նկատում որ կանայք համբուրվում են, աչքից դուրս ա, օրվա մեջ չի, ու ես ուրախ եմ, որ այդպես ա, որովհետև դա ինձ հիշեցնում ա որ կյանքը այդտեղ ա . . որ փխրուն ա, որ լինում ա, որ հենց էդ առիթ չդառնալու, ֆոկուսի մեջ չլինելու շնորհիվ միայն դա գտնվում ա մի տեղ, որտեղ միայն իրականը հնարավոր ա դառնում . . . եթե նկատեն, անվանեն, տեղավորեն ուղեղներում, դրոշմը տան ցանկացած կերպ՝ կմեռնի, կգնա, գրված կլինի, արդեն անհնարին ու եղած կլինի . . . այսպես թե այնպես ամեն ինչ անցյալում ա, նույնիսկ էն պահին երբ լուսինեն լալայի հետ համբուրվում ա, բայց մի բան կա՝ լուսինեն ու լալան իրար նայելով ու իրար հպվելով դարձնում են իրավիճակը ներկա: հանդիպում կա ու ինձ համար դա կարևոր ա . . Փարաջանովի ու իր ընկերոջ, Գայանե Խաչատուրյանի ու իր ընկերուհու հետ, ում անունները ինձ հայտնի չեն: Գայանե Խաչատուրյանին ես մինչև դա չգիտեի, բայց հասկանում եմ ինչ հանդիպում էին փնտրում տեսախցիկին նայելով:

Բանտում մարդիկ հանդիպում են: Համբուրվելով ես բանտից դուրս եմ գալիս, որովհետև պատը կապ չունի այլևս: Անհնարինը՝ ծիծաղելի է և ոչ կարևոր

2016-06-23 12:54 GMT+04:00:
Տաս տարի առաջ գիրք էի տարել ԿԳԲ-ի շենք Նաիրի Հունանյանի համար . . . ընկերուհիս էր գրել ու ձեռագիր էր . . սպիտակ գույնի . . վախենում էի քրտնած մատներս չմաշեին դա . . շատ էի ուզում տեղ հասներ . . . մի կես ժամ մեզ պահեցին նախասրահում, որտեղ գլխի էի ընկնում, որ տեսախցիկներով մեզ նայում էին . . . հետո պատուհանը բացվեց ու մի գլուխ ուսերով ու սպիտակ վերնաշապիկով փորձում էր մի քսան րոպե ինձանից հասկանալ թե ով եմ ու ինչի ա մտքովս անցնել գիրք բերել Հունանյանին . . . խոսք տվեց որ կփոխանցի . . . մի երկու ամիս հետո հանդիպեցի էդ մարդուն մարդու իրավունքների վերաբերյալ չգիտեմ ինչ կոնֆերանսի ժամանակ, ճանաչեցի ու զարմացա թե ինչ կարճ բոյ ուներ . . . հարցրեցի թե փոխանցեցիր թե չէ, ասաց որ չէ, որ չէր կարող, որ եսիմ ինչ, որ  Հունանյանի եղբորը էլ չի կարող պահել, որովհետև ո՞վ դրան կպահի, գժվել ա՞. . . և այլն և այլն . . . զզվելի իրավիճակ «մարդու իրավունքների» զզվելի կոնտեքստում . . . մինչև հիմա սիրտս խառնում ա . . երկրորդ հարկում իրանք ունեն թանգարան . . գլխներիդ ընկնի էդ թանգարանը, էդ պատերը, ամբողջ անտուրաժը որով ձեզ շրջապատել եք . . արա էդ ինչ են անում? արտասահմանցի են? եսիմ չեմ խոսում

2016-06-23 20:08 GMT+04:00:
es uzum ei grkei arminein asei shnorhakalutyun, bayc es entex chei

erb du shatrvani mej eir, vostikannery amen inch anum ein vor menq heru linenq qeznic, menak mnain u irenc gorcy anenin

iharke kapvac e, bayc lezun e urish

2016-07-06 13:20 GMT+04:00:
Ուզում եմ վերադառնալ էս խոսակցությանը, ամեն դեպքում ուզում էի ավելի խորքային արտահայտեի իմ մտքերը էս թեմայի շուրջ։

Թեև տարաձայնություն կար երկու կանանց՝ նախկին ՊԱԿի առջև գործողության անվան հետ՝ ակցիա է դա, թե արվեստի գործ, միևնույն է, երկուսի հիմքում էլ (գործողություն, արվեստի գործ) «գործ» բառն է, այսինքն՝ շարժում, արվող մի բան, ստատիկ իրավիճակի խախտում և ըստ էության՝ հարաբերություն։ Ինձ համար այդ հարաբերությունը հստակ բախում է ճնշողի, վերահսկողի, սպանողի, խոշտանգողի և նրա միջև, ով չի ենթարկվում էդ ամենին ու դիմադրում է։ Գործողությունն ինքնին դիմություն էր, և ես ուզում էի խնդրականացնել դիմադրության մեթոդը և համեմատել մեկ այլ գործողության հետ, որը բնութագրել էի «գյադայական», բռնության քարոզով լի։ Ինձ համար շատ կարևոր է դիմադրությունը հանուն ապրելու (ըստ էության՝ ինչի՞ն ենք դիմադրում, որ ապրենք ազատ, արժանապատիվ, ինքնօրեն, հանրայնորեն և այլն), բայցևայնպես շատ կարևոր է, որ դիմադրությունն ինքնին կյանքի արժեքով մղվի։ Դիմադրում ենք սիրելով ու սիրով՝ սենց ընկալեցի ես գործողությունը, կարծում եմ՝ կյանքն ու սիրելը մերժողների համար դա նույնչափ խոցելի կարող էր լինել, որքան ստվարաթղթեի տանկը, եթե մշակութային բռնությունն այդքան խորքային չլիներ այս հասարակության գիտակցության մեջ, այսինքն՝ ոչ միայն իրենց՝ նախկին ՊԱԿի խոշտանգողների, այլև լայն հանրության ու ասենք՝ լրագրողների։ Բայց քանի որ մշակութային բռնությունը, այսինքն՝ բռնության ու բռնի մեթոդների համընդհանուր արդարացումն ու փառաբանումը այդչափ տարածված է, ոչբռնի մեթոդը, թվում է, ուշադրության չարժանացավ։

Էստեղ շատ էլեմենտներ կան միգուցե, բայց անկհայտ է, որ պատրիարխալությունը, որը բռնության բոլոր տեսակների մարմնացումն է, այդ թվում՝ մշակութայինի, դեռ որոշ ժամանակ չի ընկալի ոչբռնությունը, բայց ես վստահ եմ, որ հենց ոչբռնությունն է սասանելու էդ պատերն ու ջարդելու էդ շղթաները, նենց որ գովում ու սատարում եմ «էս ո՞վ են, արտասահմանցի՞ են» ասողների ուղեղի արտաքին մի երկու թաղանթը պատռած կանանց։Ճ

«Տարօրինակելով տարօրինակվածը» տե՛ս այստեղ 

June 20, 2016

QYC featured at the interdisciplinary one-day workshop "Ordinary Times? Everyday Lives and Social Dynamism in the South Caucasus" at the University of Winchester

If you happen to be here on the following date and time:

Ordinary Times? Everyday Lives and Social Dynamism in the South Caucasus 
Friday 24 June, 9:30am-5:15pm } Room 116, Tom Atkinson Building, King Alfred Campus, University of Winchester, Sparkford Road, Winchester, Hampshire SO22 4NR, United Kingdom

Helin Anahit (Middlesex University) will be discussing the art interventions organized by the Queering Yerevan Collective in her talk "De-institutionalising and Feminising Gendered and Gentrified Public Spaces in Armenia."

June 4, 2016

տարօրինակելով տարօրինակվածը

http://www.epress.am/

Ազատ մարդ, ազատ քաղաքացի, ինքնորոշված, ինքնիշխան կին և մի համակարգ, որը ռեակցիա է տալիս, որը չի պարունակում որևէ ստեղծագործական միտք, ստեղծագործական պրոցեսներ։
                                                                                                                               արմինե առաքելյան


Хочется, чтобы везде была жизнь, пусть порою изведанная лишь мною, но всегда – жизнь.
                                                                                                                         гаянэ хачатурян


Живу в испуге и радости, что живу, дружу, что-то вижу – чужое горе, сочувствую, растворяюсь в нем, нуждаюсь в нем и выражаю все в большом замысле. С произошедшим я знаю, что невозможно мое возвращение в искусство, если я не раздвину гран(и)цы возможного.
                                                                                                                               сергей параджанов