April 29, 2011

չվնասված, ու հիմայի համար անբավ(արար)

>>>

(դիմացի շենքերից, փողոցից, ու հերթական անհանգիստը, որ վարժվածությունից չի վերանում, այժմ մի փոքր ավելի անդուլ կարմիր ու սպիտակ լույսերի հեղեղները)


(չափազանցված հայացքիդ, որ տեղ չեն գտնում կամ չի գտնում Լուի Պոլ Բունի «Ամառը Տերմուրենում»)


(արդարեւ կարելի չէ ըմբռնել և զգալ մէկ անգամէն սովետական քաղաքի ահաւոր մնացորդը)



(որ սեռական օրգանի նման տրոփում է (հար)ազատ լեզվի եզերքին)

(երեք տարի պահանջվեց, որ այն շարունակի մնալ վերացարկված որպես կառույց, ցանցը բռնված է իր ներքին ստասիսով)


(մինչդեռ փաստեր գոյություն ունեն և ի սկզբանե պետք է դրվեին հանրային քննարկման)


(ելնելով այդ տաղտկալի երեկույթից, անձնական շերտը որպես ահազանգ, որպես հարցադրում, որ միշտ արժան է ստուգապէս և իրաւ բախել առարկությանը, 4:00ին կարող ես տեսնել աշխատանքիդ արդյունքները, ի վիճակի ես տեսնելու որ շուրջդ «կանգնածներն այլևս չեն հարցնում», ուղղակի կլլում են «մէկ անգամէն»)

(«սովետական քաղաքի ահաւոր» փոխակերպումը առաջին հայացքից թվում է քմահաճ, գուցե նույնիսկ անբարոյական, բայց դա իրականում կախված է նրանից, թե ինչ ես (հ)անելու, որ «դառնալ»-ը ինքնին մակետ դառնա, և ոչ երկրորդական հատկանիշ)

>>>

April 25, 2011

guitar boy, FREAKS LIKE ME





"Love in the Desert" by Nancy Agabian, Ann Perich, and Dan Day. 
Originally released in "Life History of a Star," Infected Films soundtrack. 
Produced by Jon Mattox & Guitar Boy. 
Recorded at Red Room Studios. 
Copyright 1999 Ampus Music/BMI.

April 24, 2011

THE BOOK OF ST. EJNEB

Edited by Angela Harutyunyan and Aras Ozgun
Sharjah Biennial, 16 March – 16 May, 2011




In Arabic, the word “jneb” is said to connote ritual impurity after sexual intercourse. Derived from this root and with the suffixes “i/ee,” the term “ajnabee” comes to mean foreigner or stranger. Moreover, in Turkish religious terminology, “cenabet” pronounced “janaabet,” also refers to the condition of being unclean or impure after a sexual act. Connoting these multiple layers, the word has been employed in Ottoman Turkish, Kurdish and other Muslim languages in the region of the Middle East and Anatolia. Up until the recent past, the word was used in the legal language of the Turkish Republic to denote non-Muslim Turkish citizens such as Armenians, Assyrians, Greeks and others, until the President of Turkey, Abdullah Gül, issued a decree banning the usage of the word from the legal lexicon.

We wish to take the multiple meanings of ejneb in order to construct new meanings and semantic possibilities that are interventionist in character. These meanings we hope will intervene in the very the fabric of history, the structures and institutions of knowledge production, and the different modalities at work in the production of subjectivity. Nevertheless, while interfering in various constellations of power, we abandon agency and authorship in order to act as mere witnesses and recorders of the deeds and acts of St. Ejneb and his disciples. Although we endow ejneb with sanctity, it is one that does not grant special access to religious transcendence, but rather, refers to the figure of homo sacer or the figure that stands as a crystallization of bare life within the configurations of biopolitical power.

Through maps, visual materials, historical documents, contemporary reflections and semi-fictive dictionary definitions, we trace the trajectory of the life of St. Ejneb and his disciples. St. Ejneb thus comes forth both as a general name and as a set of specific acts, which ultimately confuse the general and the particular.

We will refer to ejneb with the pronoun ‘it’, not in the sense that it is genderless, but in the sense that its gender, as well as the other markers of its identity can never be fixed or recognized. Ultimately, the ejnebi are people who follow the ways of St. Ejneb and commit ethically grounded, heterodox acts across times, places, geographies and various power practices in the contemporary world. It is a paradoxical figure of corruption whose acts and deeds are nevertheless affirmative rather than transgressive. Our collaborative narrative, woven through fact and fiction, practice and theory, discloses ejneb’s affirmative potential. That is: its ability to envision an alternative world.

April 17, 2011

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գերտրուդ Ստայնը (1874-1946) ծնվել է Փենսիլվեյնիա նահանգի Ալեգեյնի քաղաքում, հրեա-գերմանական ընտանիքում։ Սովորել է Ռադքլիֆ համալսարանում, որտեղ ուսանել է հոգեբանություն հանրահայտ ակադեմիկոս Ուիլյամ Ջեյմսի մոտ և որտեղ սկսել գիտակցության հոսքի իր առաջին գրական փորձարկությունները։ Կիսատ թողնելով ուսումը 1903ին եղբոր հետ մեկնել է Փարիզ և կյանքի մեծ մասն անցկացրել այնտեղ։ Գրել է ավելի քան քառասուն գիրք, որից կեսը տպագրվել է հետմահու։ Ազդեցություն է ունեցել Վիրջինիա Վուլֆի և Ջեյմս Ջոյսի գրելաոճերի վրա, ինչպես նաև ժամանակակից ամերիկյան ավանգարդ L=A=N=G=U=A=G=E խմբի բանաստեղծներ՝ Չարլզ Բերնստինի, Բրյուս Անդրյուզի և Լին Հեջինյանի վրա։ Ստայնի գրականությունը ներկայանում է որպես մտածելաձև կամ մտածելու ընթացք, որ հազվադեպ է կազմվում նախօրոք ու որ չի արտահայտվում քերականապես ճիշտ ու սահուն կապակցված բառերով («Նախադասությունը ոչ թե պատմում այլ պահում է։ Պահումը մի տեղ է ուր բաներ են դնում։ Ուրեմն ինչ է նախադասությունը։»)։ Բնագրում շատ են կրկնության վրա հիմնված բառախաղերը, որ ցավոք հայերենում դժվար է պահպանել. օրինակ միևնույն նախադասության մեջ Ստայնը համադրում է նույնահունչ բառեր՝ այսինքն կրկնվում է ձևը, սակայն իմաստը հարակից բառերի շնորհիվ փոփոխվում է։ Ստեղծվում է բառերի ոչ թե ստուգաբանական կամ պատմական կապ, այլ բառաձևերի կրկնության հիման վրա հարաբերակցական (և հետևաբար անսահման) կապ որի շնորհիվ դրանք վերիմաստավորվում ու նոր ուշադրության են արժանանում։ Եվ այդպիսով յուրօրինակ է Ստայնի նախադասության կառուցվածքը, որին բնորոշ է «շարունակական ներկան» (continuous present) և որի միջոցով նա հիմնում է «անհապաղ գոյության» (immediate existing) գրելաոճը։ Բոլորս գիտենք, ասում է Ստայնը, որ Չոսերից ու Հոմերոսից հետո գրեթե անհնար է գրել, լեզուն կորցնում է հետաքրքրությունը, վերարտադրվում տափակ կլիշեների միջոցով, որոնք ուղղակի ավելորդություններ են։ Անհրաժեշտ է վերստեղծել լեզվի լարվածությունն ու անսպասելի զգացողության հատկությունը, վերադարձնել գոյականի կենսունակությունը։ Վարը բերված գլուխը Գերտրուդ Ստայնի «Ինչպես գրել» (How To Write, 1931) գրքից է։



ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գերտրուդ Ստայն

Ոչ թե նախադասությունն է հուզիչ, այլ պարբերությունը


Ամսաթվերը թե ինչ էին գնել։

   Նրանք պատրաստ կլինեն նրան ընդունել։ Այսպես ենք մտածում։
   Նա նման է ծերացած երիտասարդի։ Ահա մի նախադասություն որ կարող էին օգտագործել։
   Զղջումի զգացումով էի լցված։ Իմ պատճառով էր որ կինս կով չուներ։ Այս նախադասությունը նրանք չեն կարող օգտագործել։
   Սիրունի կրկնությունն այն դարձնում է կրկնված։ Նրանց հետ նայելով։
   Քաղցրության կրկնությունն այն դարձնում է ոչ կրկնելի բայց գրավիչ և ապուր սարքելու ու զուգադիպություններ երազելու համար հարմար։ Նախադասությունը կփրկվի։ Նա վեր է հանում գլուխն ու բարձրացնում այն։ Նախադասությունն այն չէ թե արդյոք գեղեցիկ է։ Գեղեցիկն առանց հարցնելու չի մտածվում ասես նրանք լավ էլ ունակ են ներողամիտ լինելու։
   Ժորժ Մարաթիեն Ամերիկայում։
   Գենյա Բերմանի սեռական կյանքը։
   Ժորժ Հյունեթի գիրքը։
   Էրիկ Հոլվիլի ընտրությունը։
   Անրի դ’Ուրսեյի հարստությունը։
   Հարի Հորվուդի սփոփանքը։
   Ուոլթեր Ուինթերբերգի հիշատակումը։ Բերնար Ֆեյի համբավը։ Ռընե Քրևելի մասին գուշակության հաճույքը։ Առանց ընդհատման նախադասություններից վերնագրեր են ստեղծվում։ Ծծելը վտանգավոր է։ Ծծելու վտանգը։
   Նրանց հետ։
   Ինքնին։
   Ինքն իր մեջ։ Նախադասության մի մասը կարող է լինել մի նախադասություն առանց նրանց իմաստի։ Մտածիր այնուամենայնիվ նրանք հեռացան։
   Նման է պարտեզի բայց ինքն իրեն պատահաբար էր վնասել։
   Յուրաքանչյուր նախադասություն ունի իր սկիզբը։ Նա կսկսի՞։
   Յուրաքանչյուր նախադասություն որ ունի սկիզբ անում է այնպես որ նրանց ավելին մնա։
   Ես վերադառնում եմ նախադասություններին որպես թարմություն։
   Հաուարդը նրանց ավելի քիչ է հակադրվում։
   Հիանալի է։
   ժորժը շատ լավ է։
   Ինչպես է նա հավանում կարողությունը։
   Նախադասությունը պետք է կամայական լինի այն չպետք է բավարարի լինի ավելին։
   Այն չպետք է լինի խանգարված։
   Նախադասությունն ունի գույներ երբ նրանք նշանակում են ես հավանեցի այն ինչպես վաճառքը ուտելիքում աղ քիչ է պետք գործածել։
   Սա ամենահաջողվածն է։
   Հաճելիորեն թե շուտով։
   Ինչպես կամ ունենալ։ Նախադասությունը է։
   Ստեղծված կամ ստեղծել իմաստ։
   Թույլորեն հիմա նախադասություն սկսել։
   Ինչպես է նա շտապել։ Սա արդեն պարբերություն է քանի որ նշանակում է այո։ Ինչպես է նա շտապել։
   Հիմա նախադասության վերաբերյալ։ Ողջունել շտապողականությունը։ Սա կամ նախադասություն է կամ նախադասության մաս եթե նախադասության մաս է ապա լրիվ նախադասությունը կլինի ողջունել նրա շտապողականությունը։ Ողջունելն ինքնին նախադասության մաս է կազմում։ Նա նախընտրում է նրանց։ Նրան ասել եմ թե ուր է այն տեղը որ մտադրված է։
   Կողջունվեն երբ գան։ Կողջունվե՞ն երբ գան։ Աճերի փոխարեն նախադասություն։ Պետք է եթե նրանք են։ Կողջունվեն երբ գան։ Սա հեշտորեն պարբերություն է դառնում։ Նորից փորձիր։
   Նրանք ստեղծեցին ստեղծեցին նրանց երբ նրանց մոտ էին։ Սա նախադասություն է։ Այն պիտանի չէ քանի որ ստեղծեցին կրկնվում է։
   Դարան մտնելն ի հայտ բերեց որպես սերկևիլի թխվածք։ Սա կատարյալ նախադասություն է որովհետև կապված է ափսոսանքի հետ։ Նրանք ափսոսում են այն ինչ տվել են։ Դեռ պարբերության կարիք չկա։ Չեմ կարող նրան տեսնել։ Սա արդեն պարբերություն է։
   Մտածիր թե ինչ կարելի է անել պարբերության հետ։ Նախադասությունը սպառվում է նրանք նրա հե՞տ էին այնտեղով։
   Պիտանի և պիտանի եթե ավելացնես տուն կստացվի պարբերություն։ Նա եղբորն է շատ նման։ Սա ամբողջական նախադասություն է։
   Շները հոգնում և ուզում են քնել։ Այս նախադասությունը պետք չէ չարաշահել։
   Նրա դիմանկարը նկարել են ֆրանսիացին, հոլանդացին, անգլիացին ու ամերիկացին։
   Իմաստով բավարարում է։ Նախադասություններում սա համարվում է նորաձևություն։
   Շունը որ երբևէ չես ունեցել հոգոց է հանել։ Սա նախադասություններում հարմարանք է ասենք նման է գիպսի մեջ ճենապակու։ Այս բոլորը միասին չունի հակադարձներ։ Ո՞րն է պաշարի ու հակադարձի տարբերությունը։ Նրանք կարող են մոլորեցվել։
   Մոլորված ու հակասված։ Հայտնի էր որ կինը որ նրա ամուսինն էր։
   Ճշմարիտ հույս։ Շտապիր նախադասությամբ։
   Սա մեր հայտարարություններն են։
   Նախադասություն։ Նա նրան պարտական է նրան։
   Նախադասություն։ Նա պետք է որ հանքեր ունենար։
   Նա լսեց թե ինչպես նա ներս մտավ։ Ծիծաղեցը բառ է։
   Եթե որևէ բառ քեզ հիշեցնում է ուրեմն նախապատրաստում է որ նրանք ժամանակի ընթացքում անում են այնպես որ լինի բոլորի հետ։
   Շաքարակալածը բառ է սխալվել էինք նա կարող է լիճ ունենալ։
   Նրանց համար ճշգրտության զենքերն անպետք են նախկինում։
   Մտածիր երևակայության մասին ինչպես որ այն քեզ է վերաբերվում։ Դռան բռնակներ որ նա հավանում է։
   Հիմա այլևս իմաստ չունի կանգ առնել երբ նրանք ներս մտան։
   Նա հիշատակեց եզերելը եզերելը գործածում են ինչ-որ բանի շուրջ կար անելիս։ Դժվար է մի բանի շուրջ երկու անգամ մտածել։
   Սա շատ լավ է արված որովհետև չի կանգնում։
   Ձուն ձկներից է և թռչուններից։ Սա լիովին ընդունելի է։ Ասա նրանց թե ինչպես պետք է ավարտեն։
   Սա արդեն նոր պարբերություն է։ Վերջը ասա նրանց թե ոնց ավարտեն այն դարձնում է կարևորություն։
   Գերազանց որակը հարաբերվում է անվադողերի հետ։ Ինչպես են նրանք։
   Դա պարբերությունը բավարարելու ձև է։ Մտածիր եթե կարող ես։ Ինձ համար դժվար է իմանալ այո կամ ոչ։ Այոի մեջ դժվարություն չեմ տեսնում ոչ ասացի։ Ասացի կանեմ և արեցի։ Առաջ այդպես չէր։
   Սա սովորական պարբերություն է որ տարբերվում է բովանդակությամբ։
   Ինչպես որ նրանք դա ուզեցին։ Ինչու է ինչպես որ նրանք դա ուզեցին նախադասություն։
   Մտածիր ոնց եսի մասին որպես անհրաժեշտ մի բան։
   Նա այն տվեց նրանց այսօր։ Հիմա ուշադիր մտածիր հրեշավորության մասին։ Նա այն տվեց նրանց որ տան ուրիշին։ Նրանցից ով այն դեն նետեց։
   Անտարակուսելի է որ սերը բոլորի տերն է։
   Այս նախադասությունն իր ծագման մեջ հույս է պարունակում։
   Տեսնված լինելով գոբելենը հեշտացված է։
   Մտածիր բոլոր այս նախադասությունների մասին ու չձանձրանալու համար։
   Ի վերջո որն է դրա ու քո տարբերությունը։ Բոլորն ասել են որ ուրախ են։
   Մի փոքր կտորը նորմալ է եթե երկու նախադասություն կազմում են պարբերություն որովհետև առանձին ավելի լավ են աշխատում։ Նրանք թե հաճույք են պատճառում թե բարձրաձայն։ Հիմա մտածիր։
   Անհեթեթի նման մի պարբերություն։
   Ոչինչ։
   Ուրեմն այնտեղ մենք բոլորս այնքան նույնն ենք։
   Չէ ոչ բարձրաձայն երբեք մի ավելացրու որքան թույլատրելի է։
   Նա ինչ նկատի ունի ուտելով։
   Ահա թե որտեղ ես։ Կան հետքեր որտեղ նա գնաց։
   Մենակ ինչ է անում։ Ահա թե որտեղ ես։ Ձախ ձախ ձախ աջ ձախ նա ուներ լավ աշխատանք ու գնաց։
   Գնիր մի զույգ և նրանց հետ արա նրանց համար ինչ նրանք նույնպես հավանում են։
   Ուղղակի անհրաժեշտ է որ Ֆաննին գրկի։
   Հիմա այս ամենը դեռ նախադասություններ են։ Պարբերություններն այնուամենայնիվ դարձան քո եսասիրության պատճառը։
   Խեցեմորթները դառնում են այն ինչ ուտում են։ Սա ոչ պարբերություն է և ոչ էլ նախադասություն։
   Երբ այնտեղ է այնտեղ է դրսում։ Սա ոչ թե նախադասություն է այլ զգացմունք։
   Ուրեմն մտածելու համար չէ այլ կապակցելու։ Մի քիչ այնտեղ։ Կորցրեցի մանժետիս կոճակի մի կտորը և հետո գտա այն։ Սա նախադասություն չէ քանի որ նրանք մնում են հետևում։
   Եղավ։ Այսպես։ Նրանք չեն թողնում որովհետև ուղարկում են։ Այն պահին երբ անում ես ավելին ստեղծում ես խզման ենթակա մի ենթակա։ Մի նախադասություն լսվեց։ Հիմա լսիր։ Արա ինձ համար։ Դա խնդրանք է։ Նախադասությունը ճիշտ է եթե նրանք ունեն ավելին քան կարող են։ Կարող են։ Առանց այն թողնելու։ Նախադասությունը ոչ թե պատմում այլ պահում է։ Պահումը մի տեղ է ուր բաներ են դնում։ Ուրեմն ինչ է նախադասությունը։ Նախադասությունը հույսով է որ դու շատ լավ ես ու երջանիկ։ Այն չափազանց եսասեր է։ Նրանք սիրում են լինել տարված։ Նախադասությունը կարող է ապահովված լինել։ Նախադասությունը ստացվում է այն պահին երբ ցրում ես ամբոխը։ Նրանք դրա վկաներն էին նույնիսկ եթե չկանգնեցիր։ Այնտեղ չկա պարբերություն։ Կլիներ եթե ուրիշ հայր ունենար։
   Լսեցի թե ինչպես բոլորին հավանեցին ու ես էլ այդպես ասացի։
   Դա նախադասություն չէ և տեսնում ես թե ինչու չէ այն ինչու պետք է լիներ։
   Մի անգամ երբ նրանք համարյա պատրաստ էին նրանք այն պատվիրել էին փակել։
   Սա հիանալի օրինակ է և ոչ այն պատճառով որ ավարտ է այն վերջացած չէ և ոչ էլ շարունակված այն ամրացված չէ և նրանք չեն արհամարհի։ Այդպես ուրեմն նրանք չեն արհամարհի և այնուամենայնիվ նրանք կրկին բեղավոր են։ Մտածում նրանք ավելի՞ են բոյովանում մորուք ունենալուց հետո։ Այո չնայած փորձը հակառակն է ցույց տալիս։
   Մի անգամ երբ նրանք համարյա պատրաստ էին նրանք այն պատվիրել էին փակել։
   Սա նախադասությունը փրկելու շարքից է։
   Դիտողություններ են արվում։
   Սպասարկուները սրամիտ դիտողություններ են անում։
   Վճարում էին ուր որ գնում էին։
   Որոնց սովորույթների տերն են նրանք ունեն դրանք չեն նպաստում որևէ բանի պետք չեն։
   Փետրվար է։
   Ավելացնում են։
   Նրա ձայնն իմին նման չէ։
   Եվ ոչ էլ իմ ձայնն է նման նրա ձայնին։
   Մտածում որ նախադասություն է ստեղծվել։
   Ես շատ թշվառ եմ նախադասությունների վերաբերյալ։ Կարող եմ սգալ նախադասությունների համար բայց ոչ ասենք գլխաշորի։
   Ուրեմն սա հանդուրժելու մի ձև է։
   Ինչ-որ նախադասություն մտածիր։ Լիակազմ նախադասություն։ Ով բարի է։ Մենք ճանաչել ենք մեկին ով բարի է։ Շատ լավ նախադասություն է։
   Առանձին բարձն այնքան էլ հարմար չէ։
   Սա նախադասություն է որ հայտնվում է մեջտեղում ոչ այլ բաների մեջտեղում այլ հենց նույն բանի մեջտեղում։
   Դա արտահայտվում է որպես բարգավաճում է։
   Նախադասությունը ստացվում է ընդհատմանը ենթարկվելով։

   Դա լսածներիս մեջ ամենադաժան բանն է Գիլբերթի սիրած արտահայտությունն է։
   Նախադասությունը փրկելիս հատոր առաջին։
                                   Կամ երեք
   Կարճ պատմվածքի և պարբերության միջև տարբերությունը։ Չկա։
   Նրանք գալիս են ու գնում։ Դա լսածներիս մեջ ամենադաժան բանն է Գիլբերթի սիրած արտահայտությունն է։ Եվ իրոք այդպես է։ Նա շատ դաժան բաներ է լսել և դա նրա լսածներից ամենադաժանն է։
   Շատ դժվար է նախադասություն փրկելը։
   Դրա մի մասն արդեն բացատրվել է։
   Ինձ դուր է գալիս դրա վկայությունը։
   Նա ինչպես միշտ կխուսափի։
   Երաժշտությունը միօրինակ է։
   Սա նախադասություն է։ Նրանք այս հայտարարությունը դիտարկում են որպես բացառություն քանի որ բացառություններ կլինեն երբ բառերը միջոցների լրաբերներն են, որոնցով նրանք անուններ ստեղծեցին։ Նա բառերը հնչեցնում է մեղեդու հետ միասին։
   Տներն ինչպես են ամբոխված։ Տեղափոխվելու մասին խորհող ամբոխ։ Սա սովորական նախադասություն է որ կանգնած է նրանք կառարկեն վտանգի առաջ։
   Շան հետ խաղալն ուղղակի հաճույք է։
   Տաղավարը մեկուսացված տեղ է ուր կային անուններ։ Գտիր նրանց անունները։ Այս ամենը բախվում է առարկությանը։
   Ճանապարհի մի փոքր հատված ու նա գալիս է ասելու որ չնայած դրան մյուսն ամենալավ ձևով ապահովված է։
   Սա թեթև հրճվանքով լի նախադասություն է ու այդպիսով նրանք ունեն։ Հասկացիր և հասկանալ։ Այնքան թեթև է որ լի է հույզով ու հետևաբար պարբերություն է։ Այո հետևաբար մի պարբերություն։
   Մարդ։ Մի մարդ։ Մի մարդու շահագրգռվածությամբ։ Ասում են իրենց համար հետաքրքիր կլինի։
   Ինչպես են մերոնք ընդունվում։ Այս հարցը նրանք են տալիս։ Հիմա մի որևէ նախադասություն մտածիր։ Սրանք բոլորը հատվածներ են։ Մի մարդ չորս երեխա է ստեղծում։ Նրան առանց ուշադրության չեն սովորեցնում։
   Այս նախադասությունը հայտնվում է միևնույն տեղում ինչ ամենը որ նրանք ասացին։
   Ուրեմն որն է նախադասության և մտքումս ունեմի տարբերությունը։
   Տարբերությունը նախադասությունն է այն է որ նրանք կցանկանան կանանց։
   Հիմա բոլորիդ համար պա՞րզ է։
   Ահա մի նախադասություն։
   Նրանք վերադառնալու՞ են։ Սա նախադասություն չէ։
   Նախադասությունը այս պահից ես կորոշեմն է։
   Հետո նրանք շտապել են։
   Նախադասությունը կարող է լինել երեք բան որ կարող են օգտագործել։ Նախադասությունը կարող է լինել երեք շտապ արված բան։
   Արի ինձ տեսակցության։
   Արի հինգշաբթի ու կտեսնես նրանց։
   Սպասիր ինչին որ սպասում ես։
   Մինչև որ գա հասնի տեղ այլևս ձանձրացան և այն է ինչ ընտրել էին։
   Ինձ դուր է գալիս ինչ տալիս են ինձ։ Բոլոր այս նախադասությունները կազմվել են նրանց օգնությամբ։
   Հիմա մենակդ ստեղծիր մի նախադասություն։
   Նրանք հիշում են զբոսանքը։ Հիշում են մի պահ։ Որն իրենց հետ վերցերցին։
   Հիմա ով է հեշտացնում հաճույքը։
   Պետք է որ շատ ուրախ կին լինեմ։
   Կանխամտածված մտածմունքը վերլուծությանն է վերաբերվում։ Ահա սա նախադասություն է բայց կարող է և չլինել։
   Կանխամտածված։ Նշանակում է մտածելուց առաջ մտածված։
   Մտածմունք։ Նշանակում է վերապահել մտածելու իրավունքը։
   Մտահոգություններ։ Այս բառը նախադասության մեջ չի կարող լինել։ Որովհետև ինքնին անգործածելի է։
   Վերլուծությունը կանացի բառ է։ Նշանակում է որ նրանք հայտնաբերում են որ կան օրենքներ։
   Նշանակում է որ նա այսքան երկար չի կարող աշխատել։
   Դժվար է չանել երբ հեռու է ժամանակը։
   Դժվար է չհիշել թե ինչ է։
   Նրանց հետ համաձայնվում են հանգամանքներում։
   Մեկը հոգոց է հանում նախադասություններից։
   Կար երեք տեսակի նախադասություն կա՞։ Նախադասությունները հետևու՞մ են երեքին։ Կա երեք տեսակի նախադասություն։ Կա՞ երեք տեսակի նախադասություն որ հետևում են երեքին։
   Եթե նրա ականջը հետևում է չորանու՞մ է։ Ոմն մեկն ասում է որ կա երեք տեսակի նախադասություն և ցանկացած ուրիշը ճիշտ նույնն է։ Կարագը բարակ է քսվում։
   Նրանք այն դարձրեցին տեղում չլինել երբ գնացին կամ ուղարկվեցին։ Սա հիշողության ու վերարտադրության խառնուրդ է։ Երբեք աղմկոտ չէ։
   Ոչինչն է աղմկոտ։
   Ինչպես են նախադասությունը նույնն է։
   Եթե շատ լավ է արված ուրեմն կարագով են պատրաստում։ Ես նախընտրում եմ առանց կարագի։
   Ինչ է արցունքներով նախադասությունը։ Նա իր գոբելենում օգտագործու՞մ է կարմիրներ կարմիրներ գոբելենում։ Բոլոր այս նախադասություններն այնքան լի են ապակով, ապակին պահվում է այդպես կարող է նաև սուրճ պատրաստել։ Հիմա ինչ է պատահել։
   Նախադասություն Համբերթը նրա հե՞տ է։
   Այնքան քիչ են թագավորները։ Նա շատ խնդալու էր։
   Նա շատ խնդալու էր։ Սա նախադասություն է։
   Նա նման է նրան։ Հիմա որ տեսնում ես դրա պատճառով է որ այդպես չէ, նա ճիշտ նրան էր նման։ Ճիշտ նույնությամբ։ Եթե մի պարբերություն մոռանաս։
   Ներս ցատկիր հույսով։
   Արհամարհելով։
   Կգրեմ Քրիստիան Բերարդին։
   Ոչինչ։
   Մեկ կամ երկու անգամը տարբերություն չի անում։
   Տարբերություն չի անում։
   Արի մտածենք։
   Ոչ մի տարբերություն չկա։
   Նրանք ամրացնում են որ նրանք չեն նկատելով։
   Նա չի տուժի նույնիսկ եթե դա անհանգստացնի նրա ատամներին դրանով։ Հիմա լավ մտածիր արդյոք ասում են դա։
   Եթե կարողանայի նախադասություն կօգտագործեի։
   Ինչու այստեղ նստած լինելն ինձ չի ոգևորում։
   Ով է սիրում լսել նրան նրանց մասին լսելուց։ Տես թե ինչ վատ ստացվեց։
   Նախադասությունը փրկված է ոչ ցանկացած նախադասություն ոչ բնավ ոչ ցանկացած նախադասություն դեռ հիմա չէ։
   Նախադասություն փրկելը հեշտ բան չէ։ Նախադասությունը հենց այս մեկն է որ փորձում են փրկել եթե հաջողեն որի մասին կանխագուշակել են։
   Երբեք որևէ մեկին մի հարցրու թե ինչ է նախադասությունը կամ թե ինչ է եղել։
   Կարևոր չէ որ իմանաս թե դա ինչ կապ ունի դրա հետ։
   Վերադարձիր ինքնավստահությանը։
   Ինչ է նախադասությունը։
   Եթե նա ցանկացել է։ Վայրի և մինչ։
   Նախադասությունն ասում է որ ավարտվում է նրանով որ նրանք ուղարկեն որ իրենք իրենց կատարելագործեն նախադասության համար։ Նախադասությունն այն է որ նրանք կունենան նրանք նու՞յնպես լավ կլինեն։ Ինչ է նախադասությունը։ Նախադասությունը մի հայացքից նրանց հետ ուշացումով է վերաբերվում որպես առաջընթաց։ Հապա մի լսիր։ Իհարկե որևէ տարբերություն կա եթե նրա ձայնը լցված է նրանք լավ կլինեն եթե նրանց ողջունեն այնքանով առանց ինչպես նաև դրա հետ։
   Այս ամենը թեթևացնում է։
   Ամեն ինչ համով է պուդինգով պուդինգից պատրաստված հրեշտակ։
   Հիմա հասկանու՞մ ես թե ինչու եմ գոհ։
   Գոհ նշանակում է հայտնաբերել թե ինչ է անում։ Ինչ է որ անում է։
   Որն է հարցի ու պատասխանի տարբերությունը։ Չկա հարց ու չկա պատասխան։ Կա միայն հայտարարություն։ Կա սկզբում։
   Երբեք չեն ունեցել սկիզբ։
   Մեզ թվում է որ եթե ասենք մենք մենք կգնանք։
   Պարզ իմաստ ունի։ Նախադասություն որ պարզ է իմաստի հետ խաչման մեջ։
   Նախադասությունն ասում է գիտես ինչ ի նկատի ունեմ։ Գիտե՞մ սիրելիս ուրեմն երևի թե գիտեմ։
   Հեռու մնա այդ դռնից ու հետ գնա այնտեղ, այստեղ իմաստ չկա կա միայն զուգորդում այդպե՞ս է անում այո այդպես է անում բայց ոչ կռահելով կամ տարբերությամբ տարբերություն չկա։
   Մտածում եմ այնտեղ որ կցանկանայի այստեղ։
   Ոչ մի շարժման համար։
   Որևէ տարբերություն կա եթե նախադասությունը կիսված չէ։
   Շաբաթից փոխում ենք այսօրվա։
   Նա մտածում է որ կարող է ցանկանալ որ կարող է անել այնպես որ լինի այնտեղ։
   Ինչ է նախադասությունը։ Այն տոնավաճառ չէ։ Տոնավաճառին հաջորդում է մասնակցելը։ Սա իրավամբ կազմում է նախադասություն։
   Մտածիր թե ինչպես են բոլորը հետևում ինձ։
   Նախադասությունը նրանց դարձնում է դժվարությունից ոչ խուսափելի։ Նախադասությունը հետևյալն է։ Նրանք երբեք նախօրոք չեն մտածում եթե այդպես է ուրեմն գորգեր են փռում։ Գորգեր են փռում հրաման չէ երբեք։ Ինչպես տեսնում ես նախադասությունն իր մեջ գաղտնիք չի պարունակում։ Գաղտնիք կլինի ընդունելությունը։ Նրանք ոչինչ չեն ընդունում։ Այսպիսով եթե այն ավարտի։ Նրանք ակնհայտորեն կանեն հետևյալը։ Այն ինչ նրանք ակնհայտորեն կանեն սխալ չէ որովհետև մենք դա չգիտեինք։ Մենք դա չգիտեինքն էլ սխալ չէ։ Հանգիստ թողնելը որպես սխալ նրանց չի պատկանում։ Անվանում են արհեստականորեն երբ հայտարարում են։ Ով գիտի թե նրանցից քանիսն են զգույշ եղել։ Նախադասությունները լավ են կազմվում մեկ առ մեկ։ Ով է կազմում։ Ոչ ոք չի կարող նրանց ստիպել քանի որ ոչ ոք չի կարող ինչ էլ որ տեսնեն։
   Այս բոլորը նախադասությունները դարձնում է այնքան պարզ որ ես արդեն գիտեմ թե ինչպես եմ հավանում։
   Ինչ է նախադասությունը գլխավորապես ինչ է նախադասությունը։ Նրանց հետ նախադասությունը մեզ հետ է մեր մասին ամբողջությամբ մեր մասին որ մենք կհամաձայնվենք թե ինչ է նախադասությունը։ Նախադասությունն այն է որ նրանք չեն կարող լինել զգուշորեն որի մասին կասկածներ կան։
   Կարևոր հարց է կարո՞ղ ես նախադասություն մտածել։ Ինչ է նախադասությունը։ Նա նախադասություն մտածեց։ Ով է նրան կանչում որ գա նա եկավ։
   Ըրլզի ընդունարանը ընդունարան էր մի տան մեջ որ գտնվում էր Լիննում։ Արդյոք կա որևէ տարբերություն եթե նախադասությունը համաչափ է կա և չկա։
   Նախադասության համաչափությունը բլուր է և կլոր։ Նրանք քեզ ցանկացած վայրում շնորհակալություն կհայտնեն։ Ինչ է նախադասությունը։ Նախադասությունը պատճեն է։ Ճշգրիտ պատճենն արժեզրկվում է։ Ինչու պատճենված նախադասությունը չի արժեզրկվում։ Որովհետև այն վկա է։ Առանց արժեքի վկաներ չկան։ Նույնիսկ այն որ կարող է նրանք չգիտեն որ նրանց աջ ձեռքը նրանց աջ ձեռքն է և ոչ էլ նրանց ձախ ձեռքը որ նրանց ձախ ձեռքն է։
   Ուրեմն նախադասությունը հեշտորեն կարող է սխալվել։ Նախադասությունը պետք է գործածվի։ Ում համար են նախադասություն կարդացել։ Նա կզմայլվի այն ամենով ինչ ունի և լսել է։ Սա չափից ավելի սիրուն նախադասություն է որը փոփոխվել է։
   Ես չէի ակնկալում որ կհետաքրքրվեմ բայց այդպես է։ Հիմա հարցերից ամբողջ հարցն է շատ հետաքրքրական ոչ թե պատասխանը։ Ամբողջ բանը լրիվ օրվա մասին ոչ էլ այդպես է երբ նրանք պատկանում էին։ Ինչ է հարցը։ Հարցի համար շնորհակալություն հայտնելը սխալ բան չէ։
   Շաբաթից փոխում ենք այսօրվա։

[Անգլերենից թարգմանեց և ծանոթացրեց Շուշան Ավագյանը]

April 13, 2011

նախնական դիտում



April 12, 2011

April 9, 2011

she



April 6, 2011

Անեծք (1905)




ԱՆԵԾՔ   սերնդին,                   որ   դեռ       ճորտական,

                              Գետնաքարշ            կյանքում        ապրում է       անհոգ

                                                     Հանցավոր կրքից                                              տենչերով վարձկան,

Ամոթ չի զգում                                                                                     մնալով անոք.

                            Վայելքի գրկին, ապրուստը խլել

                                                                           Ույժով    տկարի                                                            
                                                                                                      արդար                 վաստակից.

        Պատահած           դեպքում սողալ ու լիզել

                                                                                              Ձեռքերն         արյունոտ                                                          

                                                                                                                                   կորչելու  ահից։

ԱՆԵԾՔ   մայրերին                օրորոցի              մոտ

                                                              Սնոտի, ըստրուկ          
                                                                                               մտքերով չոքած.

                                                                                                      Եվ տրտում նանիկ-օրորին լացոտ,
Որ իր կաթի հետ երգով տխրամած

                               Տալիս է անբիծ, անարատ հոգուն, 
                                                                                          Ծորում է նորածիլ, թարմ երակներով
Իր հյութն ըստրուկ գիշերներն անքուն։

                      
                                                                           ԱՆԵԾՔ  քարոզչին, որ սուրբ սեղանից

         Անկշտում փառքի ծարավը դեմքին,

                                                                                Գոռոզ                  նայում է   լքված    զրկանքից,

Թշվառ     ամբոխի                    ակնապիշ խմբին
                                                                                                Եվ կեղծ, քմահաճ մեկնություններով

              Շոյում է տանջված, գգվանքի կարոտ

                                 Անվերջ                                                          տրորված         կյանքից անգորով,

                     Իր մոլոր հոտին . . .                      անեծք ու ամոթ . . .


ԱՆԵԾՔ   գործչին՝    խեղկատակ բախտի,

                    Կուրորեն           ջոկած         այն ընտրյալներին,
                                                                                                      Որ կեղծ                                                                                     
                                                                                                                   դիմակով սրբազան ուխտի,
                              
                                                                 Զինվոր են գրվել         և         իդեալներին

     Շահամոլությամբ միշտ խունկ են ծխում.
                                                                           Սակայն            իրական              կյանքի մեջ անճար,

                      Հեռու տանջանքից,                       
                                                            հեռու ամբոխից

Մութ անկյունների          որպես       սիրահար
                                                                              Փախչում են  լույսից
                                                                                                                     և  արդար  ոխից . . .

ԲԱՎ Է . . .        թող կորչի հիվանդ դարերի
                                                                                     Թողած    այն    ամեն    այլանդակություն.

          Փշրի   հիմնատակ   ըստրուկ   օրերի
                                                                              Գարշանքի   արժան 
                                                                                                                          ամեն   հատկություն։

April 1, 2011

mania

Ուտոպիանան հիշեցնում է

Հարգելի ընկերներ,

Հիշեցնում ենք, որ շաբաթ օրը` ապրիլի 2-ին, ժամը 17:00-ին, տեղի կունենա ռեժիսոր Կարոլ Ռուսսոպուլոսի գործնեությանը նվիրված

Ձայն՝ «Ձայն չունեցողներին» նախագծի հերթական ֆիլմերի ցուցադրություն-քննարկումը:

S.C.U.M. Manifesto
Հեղինակներ՝ Կարոլ Ռուսսոպուլոս և Դելֆին Սեյրիգ, Ֆրանսիա, 1976, 27 րոպե, վիդեո:

Վալերի Սոլանասի «S.C.U.M. Manifesto» (Society for Cutting Up Men) գրքից հատվածների բեմականացված ընթերցում: Դելֆին Սեյրիգը գրքից որոշ հատվածներ է թարգմանում Կարոլ Ռուսսոպուլոսին: Վերջինս այն տպում է մեքենայով: Ետին պլանում երևացող հեռուստացույցում ուղիղ եթերով հեռարձակվող լուրերով ժամանակ առ ժամանակ հաղորդվում են աշխարհի վերջը գուժող նորություններ: Ինչպես և գիրքը՝ ֆիլմը ևս մի թռուցիկ է՝ ուղղված «արական» պատկերների ու արարքների իշխանության տակ գտնվող հասարակության դեմ:

Ձեզ համար աղջիկներ
Հեղինակ՝ Կարոլ Ռուսսոպուլոս՝ Ֆրանսլին Դյուպելուպի մտահղացման հիման վրա
Շվեյցարիա, 2006, 25ր., վիդեո

«Կանայք Ժնևի հիշողության մեջ» գրքի լույս ընծայումը փաստեց մեր պատմության մեջ իրենց հետքը թողած կանանց մեծարման պակասը: Մյուս կողմից, դպրոցական ծրագրերում կին կերպարների բացակայության հարցը պարզաբանելու համար Ամալ Սաֆին հանդիպում է Ֆրանսլին Դյուպենլուպին: Հետազոտական բնույթի տարբեր ուսումնասիրությունների միջոցով ի վերջո բացահայտվում է կանանց անգնահատելի ներդրումը: Պատրիսիա Ռուն պարզաբանում է նման հետազոտությունների նպատակը, իսկ նրա երկու ուսանողուհիները բացատրում են իրենց մասնակցության պատճառները: Նրանց պնդմամբ, գիտության և տեխնիկայի բնագավառում կին կերպարների բացակայությունը կին ինժեներների փոքր թվաքանակի պատճառներից մեկն է հանդիսանում:

Վայրը` KASA, ESPACES կենտրոն Նալբանդյան 29
Utopiana - Armenia,
Baghramyan 50G/8, 0019 Yerevan
Tel: +374 10 261035, +374 94 355185

Utopiana - Switzerland,
Av. des Eidguenots 21, 1203 Genève
Tel: 0041(0)22 3441470, 0041(0)79 8249313

namak@utopiana.info
www.utopiana.info