February 23, 2011

February 19, 2011

հիման վրա էլ կատարվում է







>>>

(պարզության համար առաջարկում եմ նախնական բնորոշմամբ դասավորությունն ու հատկապես վերադասավորմամբ պահել ու բա(յ)ց թողնել շարքերը, ապա Էլզա վոն Ֆրեյթագ-Լորինգհովենի պես ամեն գնով դիմ(ադր)ել «Պրավդայի» կամ «Իզվեստիայի» հորիզոնական շարունակականությանը, որ շղթայի մի ծայրից մյուսը չփոխանցվի. այսպիսի իրադրության մեջ մեկը բավական է, վկայելու համար որ ազատութիւնը չէ անհետացած ամբողջովին)
(բայց իսկականի ընթացքն արդեն անհնար է)

(հավաքական մշակման ու հասարակական դիրքերի առուտուրի աստիճաններին զեղչվում են նախադասության գերադաս անդամները)











(բնականաբար ավելի նպատակահարմար են գտնում, որ ուղին ու միակը անցնի կրտսեր սերնդի հիշողության ոչ թե փոխանվանական կորստի, այլ պակասի միջով)

(հետ սրճարանում նստած ու անպատեհ պահերին ծիծաղս, որ մոռացնել է տալիս անգլերենի չիմացությունը ու հետո շքերթում ուր արձագանքները հեղ(խ)եղ(դ)ում են քայլողներին փորձելով ինքս ինձ անց(կաց)նել)

(ուզածիդ պես, եթե կատարելիության հետ այնքան քիչ առնչվող ձայնային մոնտաժը վեց վայրկյանով չհետաձգվեր ու չշեշտվեր ժամկետն անցած բառակապակցության իրացման)

(կես եմ, պետք է մտածել, երբ վստահ եմ)

(ծախսերից հանվող մարմիններն այստեղ պատկանում են արդիականությանը)

(մաս առ մաս տրվելով, մերթ դիմագրավելով «ամենօրյա կյանքի հանդիսանքին», որ կը նշանակէ մեր միջև կը բաշխուի, մեզի մաս առ մաս կը տրուի և սա ստոյգ այն պահուն, երբ փլուզվում ենք անցյալի վարակը կրող Սարդույի «կնոջ» առջև. ղեկն ուր որ է կարող է նաև դառնալ այն, ինչ լավագույն սոցիալական կառույցներում թույլ են տալիս թույլ չտալ, իմ Օրեստես)

>>>

February 16, 2011

Քո գրականությունը մեռնում է, եթե չունես թարգմանական գործող դպրոց

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանը:

- Պարոն Մկրտչյան, հարցազրույցներից մեկում, խոսելով Ձեր վերջին, կարելի է ասել` ամենաբարդ եւ երկարատեւ թարգմանությունից, ասում էիք, որ 20-րդ դարասկզբի Իռլանդիան գաղութ էր, ինչպես այսօրվա Հայաստանը, որին նույնպես դարձրել են իր ձագերին խժռող մի մայր խոզ: Իռլանդիան բրիտանական լծից ազատագրվեց 1922-ին, երբ լույս տեսավ «Ուլիսես»-ը: Հնարավոր է` Դուք «Ուլիսես» սկսեցիք թարգմանել Հայաստանը գաղութային վիճակից հանելու նպատակով:

- Չէի ասի` կոնկրետ այդ նպատակով եմ թարգմանել, մանավանդ որ` հարցը ջոյսյան հումոր է պարունակում: Պարզապես այն հայերեն թարգմանությամբ պետք է ունենայինք` անկախ մեր սոցիալական վիճակից: Այն ժամանակ Իռլանդիան էր Անգլիայի գաղութ, իսկ այժմ` Հայաստանն է Ռուսաստանի գաղութ: Բայց ես շատ լավ գիտեմ, որ բոլոր գաղութներն ի վերջո ազատագրվում են (սա` ի լուր գաղութատերերի): Գիրքը իննսուն տարի տպագրվելուց հետո լույս է տեսնում հայերեն, որի համար անձամբ շատ ուրախ եմ եւ ավելի շատ կուրախանամ, երբ այլեւս չլինենք գաղութի կարգավիճակում:

- Ամեն դեպքում մենք 20 տարի առաջ ազատագրվեցինք, համենայնդեպս Սահմանադրությամբ ամրագրել ենք ազատ, անկախ Հայաստան: Ստացվեց ավելի վա՞տ, մենք հետընթա՞ց ապրեցինք:

- Դժվար է միանշանակ ասել, որ մենք հետընթաց ապրեցինք, որովհետեւ այս 20 տարիների ընթացքում երկրում տարաբնույթ տեղաշարժեր են եղել. որոշ բնագավառներում կա առաջընթաց, որոշ բնագավառներում` հետընթաց, բայց ընդհանուր առմամբ ազգի սոցիալ-հոգեբանական վիճակն աղետալի է, քանի որ այն, ինչ պետք էր փոխել հանուն առաջընթացի` չարեցինք, իսկ ինչ փոփոխություններ էլ որ արեցինք` հիմնականում եղավ հանուն հետընթացի. դրա համար էլ գրեթե ոչ մեկն այս երկրում իր տեղում չի աշխատում: Մյուս կողմից` վերականգնվեցին սովետական ախտավոր մեթոդները: Որպես ՀՀ քաղաքացի` ինձ համար շատ տխուր է եւ շատ ամոթալի, որ երկիրը կառավարում են մարդիկ, ովքեր ժամանակին եղել են կոմսոմոլ կամ ԿԳԲ-շնիկ: Սա շատ տխուր փաստ է, եւ պետք է մի երկու սերունդ անցնի, որ մենք իսկապես մտածենք առաջընթացի մասին: Ես բոլորովին չեմ առաջնորդվում դեմոկրատական սկզբունքներով: Ավելին, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, հեղափոխական գործընթացները ուղղված են հենց սպառված դեմոկրատիայի դեմ: Դեմոկրատիան` փողի դիկտատուրան, խանգարում է տվյալ ազգի պատմական զարգացմանը. հնարավոր չէ, որ դեմոկրատական բոլոր սկզբունքները բոլորի համար միաժամանակ ընդունելի լինեն, քանի որ յուրաքանչյուր ազգ պատմական զարգացման մի որոշակի կետում է գտնվում: Ամերիկան հորինել է իր դեմոկրատիան, եւ հիմա բոլոր ժողովուրդներն էլ հասկանում են, որ սա ազգերին սեփականաշնորհելու ձեւ է: Դեմոկրատիան նույնպես շատ շուտով կմարի, այն արդեն մաշվել է, եւ նոր գաղափարներ են պետք մարդկությանը: 21-րդ դարն ապացուցում է, որ դեմոկրատիան արդեն հնացած ձեւ է. այն դարձել է կեղծ: Այսօրվա հեղափոխությունները, ըստ էության, ուղղված են այդ կեղծ դեմոկրատիայի դեմ:

- Դուք նշեցիք, որ շատ ոլորտներ են մեզանում հետընթաց ապրել: Դուք զբաղվում եք թարգմանական աշխատանքով. ըստ Ձեզ` ի՞նչ խնդիրներ կան հայ թարգմանական գրականության մեջ, ընդհանրապես կա՞, արդյոք, հայ թարգմանական գրականություն:

- Որպես թարգմանական գործին մոտ կանգնած մարդ եւ «Արտասահմանյան գրականություն» հանդեսի խմբագիր (մի հանդես, որի մասին շատ քչերը գիտեն, որքան էլ տարօրինակ թվա)` կարող եմ ասել` մեզանում թարգմանական գրականությունը պարզապես աղետալի վիճակում է գտնվում, որովհետեւ թարգմանիչներ չկան. ունենք շնորհալի թարգմանիչներ, որոնք այսօր այլեւս չեն թարգմանում, քանի որ թարգմանիչն ամենաքիչ վարձատրվողն է: Այս երեւույթը առկա է ամբողջ աշխարհում: Վերջերս Թարգմանիչների միջազգային ասոցիացիա է ստեղծվել, եւ քիչ-քիչ մտածում են թարգմանիչների կարգավիճակի մասին: Եթե չկա պետական հովանավորչություն, չի կարող թարգմանությունը զարգանալ: Քո՛ գրականությունն է մեռնում, եթե չունես թարգմանական գործող դպրոց: Մենք ամբողջությամբ Շեքսպիր ենք թարգմանել, որովհետեւ շեքսպիրագիտության կենտրոն ունեինք` Ռուբեն Զարյանի ղեկավարությամբ, ով նվիրյալ էր եւ նպաստեց շեքսպիրյան ստեղծագործությունների լիակատար թարգմանությանը: Կներեք, բայց եթե հիմա որեւէ արտասահմանցու ասեք, որ Հայաստանում «Ուլիսես»-ը տպագրվել է առանց պետական հոգածության, չի հավատա:

- Ստացվում է` թարգմանական գործը մեզանում դեռ որ նվիրյալնե՞ր է պահանջում:

- Այո՛: Անձամբ ինձ համար ամենակարեւորը հայոց լեզվի խնդիրն էր, որովհետեւ Ջոյսի անգլերենը սովորական անգլերեն չէ, այլ հենց Ջոյսի անգլերենն է: Ջոյսն ինքն էլ ասում էր, որ անգլիացիների համար նոր քերականություն է ստեղծելու: Կարդալով այդ գործը` ես միշտ մտածել եմ` հայերենով ինչպե՞ս կհնչի, հայերենն արդյո՞ք ունի այդ հնարավորությունը, որովհետեւ գիրքը թարգմանված է ընդամենը երկու տասնյակ լեզվով: Շատերի կարծիքով, 20-րդ դարի մոդեռնիստական գրականության հիմքն է. շատ լեզուներով այն այսօր էլ չի թարգմանված:

- Այնուամենայնիվ, Մշակույթի նախարարությունը Ձեր այս նախաձեռնությանը գոնե տպագրությունից հետո որեւէ կերպ արձագանքե՞ց:

- Չի կարելի ասել, որ գիրքը լույս է տեսել. այն լույս է տեսնում. ինչքան պատվիրատու եղավ, այնքան էլ կտպագրվի, իսկ նախարարությունում հավանաբար երբեւէ տեղյակ չեն էլ լինի: Իրենք պետք է վատ զգան, որ այս գիրքը լույս է տեսնում առանց իրենց միջամտության կամ օգնության: Ճիշտն ասած, իրենց օգնության կարիքը չեմ էլ զգացել, պարզապես` երբ մենակ ես անում այս ամենը, բարդությունները շատ են լինում: Բայց հաշվի առնելով` վերեւներում ովքեր են նստած` ոչ մի ակնկալիք չունեմ: Այս թարգմանությամբ հայոց լեզվի հարցում ես ինքս ինձ համար մեծ հայտնագործություններ արեցի, թե ինչ փառավոր լեզու ունենք մենք: Մեր լեզուն մեր մտակառուցվածքից առաջ է: Մենք պետք է վերագտնենք մեր լեզուն: Ուրախ եմ, որ այսօր իրականացավ թարգմանությունը, երբ օտարալեզու դպրոցներ են ուզում բացել: Սա իմ ձեռքին զենք է, եւ ոչ միայն իմ ձեռքին, այլեւ ինձ պես մտածողների:

- Պարոն Մկրտչյան, շատ են ասում, որ ոչինչ լավ չէ, պետք է վերափոխել: Դրա համար ի՞նչ պետք է անել, ի՞նչ բանաձեւ պետք է մշակել: Կամ` հեղափոխություն է գուցե պետք:

- Բանաձեւ պետք չէ, եթե ընդհանուր վերափոխման մասին է խոսքը. մենք պետք է ունենայինք իշխանություններ, որոնք հոգատար են, ազգասեր են, մտածում են ազգի բարգավաճման, ծաղկման մասին, ոչ թե զբաղված են երկիր թալանելով: Յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատու լինի օրենքի առջեւ: Հոգատար կառավարություն պետք է ունենայինք, եւ յուրաքանչյուր ոք իր տեղում պիտի լիներ: Իսկ հեղափոխությունները նաեւ ինքնաբուխ են լինում, անգամ եթե ժողովուրդը շատ պասիվ է: Ակտիվությունը կարող է ծագել մեկ օրում. առիթը կարող է ծագել պատահական բանից: Ամեն դեպքում, իշխանություններն իրենք են մարդկանց տանում դրան:

- Նպաստելով արտագաղթին:

- Սա ռուսների կողմից իրականացվող (եւ ոչ միայն նրանց)` հեյդարալիեւյան ծրագրի իրականացման փուլերից մեկն է` Հայաստանը փոշիացնել, վերացնել. համոզված եմ` այդ ծրագիրը գոյություն ունի:

- Ո՞ր կետից գնաց սխալը:

- Չեմ կարող ասել, պետք է ուսումնասիրել: Ամենայն հավանականությամբ` մեր ուղեղից:

Հ.Գ. «Ուլիսես»-ի հայերեն թարգմանությունը կարելի է պատվիրել www.samvelmkrtchyan.am կայքէջում:

[Զրույցը վարեց Սիրանույշ Պապյանը]

February 11, 2011

Դիոգենյան հանելուկ


- այն ինչ ժամանակակից գրականություն է, որ ստեղծվում է ոչ թե պետպատվերով, այլ Երևանը համաշխարհային գրքի քաղաք հռչակելու համար որքան կարելի է շատ, արագ ու անորակ գրքեր հրատարակելու գովազդով;

- այն ինչ ակումբ է որ գ(իքո)րական շուկա է բացել և կերտում է գ(իքո)րական ճաշակ բոլոր նրանց համար ովքեր լավ քարոզչության դեպքում կասեն. «Գնամ մի քանի կիլո էլ առնեմ»;

- այն ինչ գրող է, որ ցնծում է հաղթական թե «անթրաշ, թոքախտավոր բոհեմը չկա», ու չկա մեկը որ բացատրի այսօրվա գրողին, որ Երևանում բոհեմ երբեք էլ չի եղել:


Delicious Fruit at Queer Me 2011: NYC


Hi friends!

Please check out the exhibit Queer Me 2011: NYC. The exhibit will be held at The Center (LGBT Community Center, NYC) from February 11 - March 31. The show will feature the work of 31 artists in various media making queer (and uncensored) artworks. The juried exhibition was created in response to the censorship of artist David Wojnarowicz' controversial video A Fire in My Belly from the Smithsonian Institute in 2010.

My short experimental video Delicious Fruit is one of five video pieces accepted into the show. Browse the exhibition catalog to see the rest.

Thank you!
Melissa

February 10, 2011

ամպերում




- -








February 6, 2011

February 4, 2011

ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ

Գերտրուդ Ստայն

Փողը մազալու բան է։ Մարդը տարբերվում է կենդանուց փողով։ Կենդանիներն ունեն նույն էմոցիաներն ու ձևերը, ինչ մարդիկ։ Նա ով ունի կենդանի՝ գիտի։ Բայց ոչ մի կենդանի չի կարող հաշվել, և ոչ մի կենդանի չի կարող իմանալ փողի մասին։

Մարդիկ ունակ են հաշվելու, և հաշվում են, ու դա էլ հենց ստիպում է նրանց ունենալ փող։

Եվ քանի դեռ պտտվում է երկրագունդը, կլինեն մարդիկ, ու քանի դեռ կլինեն մարդիկ, նրանք կհաշվեն, և կհաշվեն հենց փող։

Բոլորը միշտ փող են հաշվում։

Թագուհին սրահում հացով մեղր է ուտում, թագավորը հաշվման սենյակում իր փողերն է հաշվում։*

Սա է իրականությունը և խնդիրներն առաջանում են, երբ փողը հաշվում են առանց այն փող համարելու։

Հաշվելը մազալու բան է։

Երբ մեծ խանութ ես մտնում և վաճառասեղանին դրված տեսնում ես ինչ-որ բանի տարբեր տեսակներ, դժվար է պատկերացնել, թե մի հատ ավել, մի հատ պակաս ինչ-որ մեկի համար տարբերություն կաներ։ Երբ տեսնում ես բանկի աշխատողին բացելիս փողով լի դարակը, դժվար է պատկերացնել, թե մի հատ ավել, մի հատ պակաս ինչ-որ մեկի համար տարբերություն կաներ։ Բայց տարբերությունը զգում ես, երբ գնում ես, կամ երբ վերցնում ես, կամ երբ վաճառում ես, կամ էլ երբ սխալմամբ ուրիշին ես տալիս։ Իհարկե զգում ես տարբերությունը։ Իսկ կառավարությունը, դե կառավարությունը հենց այդպես էլ անում է. չի պատկերացնում, որ մի հատ ավել, մի հատ պակասը որևէ մեկի համար տարբերություն է անում, երբ կա այդքան շատ։ Ծիծաղելի է, երբ ինչ-որ բան ես գնում, այն կարող է արժենալ չորս դոլար հիսունհինգ սենթ կամ չորս հարյուր ութսունինը դոլար և այլն, բայց երբ կառավարությունը փող է դնում քվեարկության, գումարը միշտ ճիշտ է լինում։ Մեկ կամ հինգ կամ տասնհինգ կամ երեսունվեց ավել կամ պակաս՝ ոչ մի տարբերություն։ Երբ հարցը հասնում է միլիարդների, միևնույն է տարբերություն չկա՝ տասնհինգ թե քսանհինգ թե երեսունվեց ավել կամ պակաս։ Դե սրա մասին պետք է բոլորս մտածենք, քանի որ երբ այն ստեղծվում է, այն ստացվում է տարբեր տեսակի պատահական կենտ թվերից. բոլոր նրանք ովքեր հարկ են վճարում գիտեն, ու տարբերությունը մեծ է։

Բոլոր այս պատահական կենտ փողերը գնում են քվեարկության դրվող ճիշտ գումար ստանալու համար, բայց արդյոք գնո՞ւմ են։ Քվեարկության ճիշտ են դրվում, բայց հավաքվում են արտասովոր պատահական ձևերով։ Սրա մասին պետք է բոլորս մտածենք։

* Մեջբերում է 18րդ դարի անգլիական մանկական երգի խոսքերը (տե՛ս "Sing a Song of Sixpence")։


"All About Money" by Gertrude Stein.

Ստայնի փողի մասին ակնարկների շարքից, տպագրվել է 1936ի հունիսից հոկտեմբեր ամիսներին, Saturday Evening Post թերթում։ Անգլերենից թարգմանեց Շ. Ավագյանը։

February 3, 2011

m




February 1, 2011

պարապ վախտի խաղալիք

Subject: Concept
Date: Wednesday, October 20, 2010 11:22 AM
From: "Seda Shekoyan" Add sender to Contacts
To: xxx@yahoo.com

Shushan jan voxjuyn,
uxarkum em dzez noyemberi 16-in npak-um texi unenaliq "Parap vaxti xaxaliq" cucahandesi concept@...Aknkalum em dzer masnakcutyun@ "nor menipeyan haneluk" gorcov, patkeracnum em ayn miayn dzaynov, hnchunayin` qaylum es cucasrahov ev lsum` аyn vor...ayn vor...Edpes karcum em aveli a srvum haneluki artahaytchakanutyun@ ev iroq gushakelu cankutyun a arajanum...ete hamadzayneq masnakcel cucahandesin ev patrastel ays gorci audio tarberak@, sirov kcucadrem arajika proektum...Kspasem dzer patasxanin...
Mersi
Seda


ՊԱՐԱՊ ՎԱԽՏԻ ԽԱՂԱԼԻՔ

Եթե մի բան մեր կյանքում արդեն տեղ ունի և հավակնոտ է, ուրեմն պետք է բարձրացնել դրա նկատմամբ արձագանքի որակը: Ընդունված է համարել, որ բողոք-պահանջն է մարդկանց միավորում ակտիվիստական կամ քաղաքացիական հերթերում: Բայց մարդ նախ ակտիվանում է` այսպես կոչված իդեալական մոտիվացիայով, նույնանալով ակտի հետ, հետո նոր ընտրում իր ակտիվության ուղղությունը: Վերացարկված ձևով ակտը կարելի է պատկերացնել մարդու միջոցով, ով անընդմեջ ակտիվ է` այսինքն ակտի մեջ է:

Վերջին ժամանակների քաղաքացիական նախաձեռնությունները ֆորմայի հնարավորություն են, որ կարող են տանել քաղաքացիական հասարակության ծննդի: Վերջին զգացողությունն իրականության զգացողություն չէ, այլ` հնարավորության, որ բխում է այն համոզմունքից, թե այն, ինչ գոյություն ունի, ինքնին ավելի կարևոր չէ, քան այն, ինչ գոյություն չունի: Հնարավոր չէ դիմակայել մի բանի, ինչը գոյություն չունի, օրինակ` պետության, օրենքի:


Եթե ի սկզբանե օրենքը չի կիրառվել, որ մի բան էլ օրենքի սխալ կիրառությանը հակադրվես, ապա պարզ չէ` բողոքն ինչի դեմ է: Հնարավոր չէ լուրջ ընդունել այն իրադրությունը, երբ մարդ խնդրի լուծումը կամ արդարությունը փնտրում է այնպես, ինչպես փնտրում են զուգարան, կամ մեկը փնտրում է ընդամենը զուգարան, իսկ նրան թվում է, թե փնտրում է քաղաքացիական արդարություն կամ արդարության պահանջ ունի: Այդպես սարքվում են իրադրություններ, որտեղից ելքը մեխանիկական է` լուծվեց-չլուծվեց, ստացվեց-չստացվեց, իսկ դրանցում գործողը` մեխանիկական մարդ:

Ընդունված է համարել, որ ակտիվիստը նա է, ով զբաղված է ուրիշների գործերով` կամավոր և առատաձեռն նվիրաբերող է, օրինակ, նվիրաբերում է իրեն հասարակական շահի համար: Ակտիվիստի կամավորությունն ու առատաձեռնությունն անհրաժեշտություն են: Այսօր նա պահանջում է ցանկալի աշխատանքի իր իրավունքը` այն տարածքը, որը մասամբ ազատվել է Սովետական Միության ֆորմալ փլուզումից հետո, որտեղ ակտիվիզմը` որպես քաղաքացիական առօրեական նախաձեռնություն, այսօրվա իմաստով հնարավոր չէր:

Ակտիվիզմը տարիներ շարունակ քնեցվել է պետության կողմից, բայց դա անմեղ քուն չէ, որից հետո քաղաքացին արթնանում է նույնպիսի անմեղ, սիրուն ու առողջ տեսքով: Այդ քնի ընթացքում, որ կարելի է անվանել ցանկալի աշխատանքի անհնարինություն, քաղաքացու կերպարը խեղաթյուրվում է:

Այսինքն, ակտիվիզմը ոչ թե քնած էր, այլ այլասերված մեկնաբանություն էր ստանում: Սա ավելի վտանգավոր է, քան ակտիվիզմի բացակայությունը: Եթե մի բան բացակա է, կա դրա առաջանալու հնարավորությունը: Բայց Սովետի դեպքում պետական ակտիվիզմը տեղ չէր թողնում քաղաքացիական նախաձեռնության համար: Եվ հետո քաղաքացիական նախաձեռնության ամենակարևոր հատկանիշը բնագավառ չլինելն ու չդառնալն է: Այլապես` եթե կան ակտիվիստներ` որպես բնագավառի ներկայացուցիչներ, էլ ինչի ենք մտահոգվում ինչ-որ բանի համար, նրանք կգործեն մեր փոխարեն:

Այդ առումով քաղաքացիական հասարակությունը ոչ թե բողոքելու և պահանջելու հնարավորությունն է, այլ լսված լինելու հնարավորությունը` ստացվածության հռետորությունը: Այն վիճակը, որտեղ քաղաքացիական բողոքը և պահանջը կազմակերպված և կարգաբերված ֆորմա են, որտեղ հավանական է պահանջատերի և այդ պահանջը բավարարողի հարաբերությունը` որպես ֆորմա: Ավելացնենք մի երրորդ հայացք` արվեստագետի, արվեստաբանի, սոցիոլոգի, լրագրողի, ով կարող է նկարագրել այդ հարաբերությունները:

Քաղաքացիական արդարությունը մեր պահանջների և բողոքի մեջ չէ, այլ մի տեղ, որտեղ ստացվում կամ կապկպվում է արդարությունը: 20-ական թվականների սովետական մի գրողի մոտ պատմվածք կա մի չեկիստի մասին, ով իր աշխատանքի մեջ օգտագործում էր մարդկանց, ովքեր ոչ մի կապ չունեին իր իդեալների հետ, այդ թվում և հանցագործների: Երբ նրան հարցնում են, թե ինչու է կեղտոտ ձեռքեր օգտագործում հեղափոխության համար, նա մտածում է այսպես` մենք կանենք մեր գործը, հետո կազատվենք այդ մարդկանցից: Բայց գործն արվում է ժամանակի մեջ, և դրա նշանակությունը հաստատվում է այն ձեռքերով, որոնք օգտագործվել են: Դա է իդեալների արդարությունը: Այսինքն` գործում ենք ոչ թե մենք, այլ` ինքնին հարաբերությունները:

Քաղաքացիական նախաձեռնություններից մեկի կապակցությամբ բանախոսներից մեկն ասել է, թե այդ հարցի շուրջ չեն վիճում ու չեն մտածում: Դա նշանակում է, որ մենք ընկնում ենք մտքի մեջ` այնտեղից դուրս գալու համար` հնարավորություն չունենալով այն դնելու մեր գրպանը, որպեսզի հետո` անհրաժեշտության դեպքում, հանենք ու օգտագործենք:

Ստացվում է` մտածելը ոչ միայն զբաղմունքի և մասնագիտության մենաշնորհ է, այլև որոշակի պարագաներում անհրաժեշտ, իսկ այլ դեպքերում` շրջանցելի գործողություն:

Սեդա Շեկոյան


> From: Shushan Avagyan 

> Subject: Re: Concept
> To: "Seda Shekoyan"  

> Cc: "talalyan lusine"
> Date: Thursday, October 21, 2010, 2:53 AM
>
> Seda jan,
>
> Shnorhakalutyun hraverid hamar --
>
> Iharke kuzenai masnaktsel, bayts kani vor antsyal
> masnaktsutyuns lurj ch'endunvets yev chtesa voreve lurj
> motetsum -- hima mi pokr enkrkum em.
>
> Naxord tsutsahandesin yes yev lusine talalyane nerkayatsrel
> eink mi miasnakan gorts, vortegh im texte patin er
> projektvum, lusinei pastar(apat)i vra. Yerb mayisin yeka
> tesnelu gortse (batsmane tsavok Yerevanum chei), voch
> projektor kar yev voch el proyektsia -- gortse lriv
> vochnchatsvats er. Gortsi nkatmamb nman antarber
> verabermunkits heto chem uzum yerkrord angam el nman
> arhamarhalits teghum haytnvel. Hetevabar, haneluke kmna iren
> hatkatsvats virtual taratskum, vortegh tsankatsoghnere
> karogh en tesnel, kardal yev bartsradzain artasanel yete
> tsankanum en.
>
> Sirov,
> Shushan